04.02.2016
ԿԱՌԼՈՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐ
Արգենտինահայ տնտեսագետ Կառլոս Մելքոնյանը նշանակվել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ: Կառլոս Մելքոնյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 6-ին Բուենոս Այրեսում, հայկական ընտանիքում: Ավարտելով Բուենոս Այրեսի տնտեսագիտական համալսարանը` Մելքոնյանը շարունակել է կրթությունը Տարկուատո դի Տելիայի համալսարանում: 1980-ականներին Մելքոնյանը զբաղեցրել է Արգենտինայի Կենտրոնական բանկի արտաքին պարտքերի բաժնի ղեկավարի պաշտոնը: Նա եղել է նաև Համաշխարհային բանկում խորհրդատու, որոշ ժամանակ նախագահ Կառլոս Մենեմի խորհրդականն էր, երկրի Կենտրոնական բանկում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:
http://ankakh.com/article/30480