18.02.2015
ՄԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 4% ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2015-ԻՆ
ՄԱԿ-ը Հայաստանի տնտեսության 4% աճ է կանխատեսում 2015թ., ասվում է «Համաշխարհային տնտեսական դրությունն ու հեռանկարները. 2015 թվական» թարմացված զեկույցում։ Միաժամանակ, զեկույցի հեղինակների գնահատականներով` Հայաստանի ՀՆԱ աճը 2014թ. կազմել է 4%, իսկ 2016-ին կանխատեսվում է 4,2% մակարդակում։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ը կանխատեսում է ԱՊՀ երկրների տնտեսությունների աճի տեմպերի հետագա նվազում. զարգացման հեռանկարների վրա բացասական է ազդում Ուկրաինայի իրավիճակը։ Միաժամանակ, զեկույցի հեղինակների կարծիքով, Ռուսաստանն ընդունակ է դիմանալ ընթացիկ ցնցումներին, սակայն խնդիրներ ունի ներդրումների հետ կապված։ Վրաստանի համախառն ՀՆԱ աճի տեմպերը 2013թ. 2,0%-ից կրճատվել են մինչև 0,8% 2014 թվականին։ Փորձագետներն ակնկալում են զարգացման ոչ մեծ արագացում` մինչև 1,1% 2015թ. և 2,1%` 2016թ.։ 2014թ. պետբյուջեում հայկական տնտեսության աճը ծրագրված է 5,2%, իսկ ՀՀ 2015թ. ՀՆԱ իրական աճը դրված է 4,1% մակարդակում։
http://arka.am