• am
  • ru
  • en
Версия для печати
10.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԸ 4-ՐԴ ՏԵՂՆ Է ԶԲԱՂԵՑՐԵԼ ՀԱՔԵՐՆԵՐԻ «ԶՈՀ» ԴԱՐՁԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ. «ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»

«Կասպերսկու լաբորատորիա»-ն ներկայացրել է 2018թ. երկրորդ եռամսյակում տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների վերաբերյալ հաշվետվությունը, համաձայն որի` Հայաստանը ներառված է ինտերնետային վիրուսներով վարակվելու առավել մեծ ռիսկի տակ գտնվող երկրների շարքում:

Ինչպես նշվում է rusarminfo.ru-ին ընկերության տրամադրած հաշվետվությունում, մեր երկիրն այդ ցանկում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Հաշվետվության հեղինակները նշել են, որ ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում համացանցից օգտվողների 30%-ը ենթարկվել է հաքերային հարձակման: Ուստի՝ մասնագետները կոչ են անում լինել ավելի զգույշ ու խուսափել վիրուսակիր կոնտենտով կայքեր այցելելուց:

Ինտերնետային վիրուսներով վարակվելու առավել մեծ ռիսկի տակ գտնվող երկրների ցանկը գլխավորում է Բելառուսը, որին հաջորդում են Ալբանիան ու Ալժիրը:

http://www.magnis.news/arm/news/158457