ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Հայտնի է դարձել, որ Ուկրաինայում ակտիվացվել են էլեկտրամագնիսական զենքի հեռանկարային նմուշների ստեղծման աշխատանքները։ Ուկրաինայի արևելքում ակտիվ մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերված փորձի արդյունքում ընդունվել է որոշում՝ ստեղծել գերբարձրհաճախական զենքի (СВЧ-оружие) հեռանկարային համակարգեր։ Ներկա պահին ստեղծվում են հեռանկարային համալիրների երկու տեսակներ. ցամաքային շարժական պլատֆորմի վրա հիմնված զենք և թեթև օդային զենք՝ անօդաչու սարք։ Նոր մարտատեխնիկայի հիմնական նշանակությունը պետք է լինի հետախուզության արդի համակարգերին հակազդելը և մարտադաշտին հետևելը։ Նոր համալիրների աշխատանքի սկզբունքն այն է, որ ներգործություն է կատարվում կապի միջոցների էներգաապահովման համակարգերի և ռադիոէլեկտրոնային սարքավորումների, նավիգացիայի, ռադիոլոկացիոն, արբանյակային համակարգերի վրա։ Այս համակարգերի գործողության խափանումը վիթխարի տնտեսական կորուստների կհանգեցնի։ Արդյունքում՝ դրանց մասշտաբը կարող է անընդունելի դառնալ պատերազմի վարման պայմաններում կամ չեզոքացնել սպառնալիքը ճակատի կոնկրետ հատվածում։
http://www.ukraineindustrial.info/archives/3714
