• am
  • ru
  • en
Версия для печати
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍ» Է ՀԻՄՆՎԵԼ 12.04.2015

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍ» Է ՀԻՄՆՎԵԼ

Մոսկվայում տեղի են ունեցել առաջին համառուսաստանյան հայկական երիտասարդական հասարակական կազմակերպության` «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» հիմնադրումն ու շնորհանդեսը: Կազմակերպության ստեղծման նախաձեռնողները հանդիսացան մի շարք տարածաշրջանային և քաղաքային հայկական երիտասարդական կազմակերպություններ: Կազմակերպության հիմնական նպատակը Ռուսաստանի հայ երիտասարդության համախմբումն է և նրա ներուժի իրացումը, հայկական ինքնության պահպանումը, Ռուսաստանի ազգամիջյան միասնության ամրապնդումը: Ֆորումի գլխավոր արդյունքը հանդիսացավ «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» ստեղծման մասին հայտարարության ստորագրումը: Այդ նախաձեռնությունը ողջունեցին նաև հրավիրված հյուրերը: Այս պահին Կոնգրեսը միավորում է Ռուսաստանի 17 նահանգների և քաղաքների հայկական կազմակերպություններ: Կազմակերպության կառուցվածքը մշակված է այնպես, որ ամեն մի հայ երիտասարդ կարողանա իր գաղափարները ներկայացնել խորհրդի քննարկմանը, ինչպես նաև ընդհանուր քվեարկությանը` էլեկտրոնային հարցման միջոցով: Կոնգրեսի խորհուրդը հանդիսանում է կազմակերպության գլխավոր մարմինը, որին մաս են կազմում տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարները: Նրանց, իրենց հերթին, ընտրում են հենց տարածաշրջանում` առավելագույնս նկատի ունենալով կազմակերպության յուրաքանչյուր անդամի շահերը: Խորհրդի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը:

http://www.panarmenian.net/arm/news/188101/