• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2015

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՏԻՏՈՒՏ. 2015Թ. ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Եվրոպական հեղինակավոր Կառավարման զարգացման ինտիտուտը (Շվեյցարիա, Լոզան) ս.թ. մայիսին հրապարակեց 2015թ. աշխարհի երկրների մրցունակության վարկանիշային հետազոտության արդյունքները (The World Competitiveness Yearbook 2015)։ Այս հետազոտությունն իրենից ներկայացնում է տարեկան վարկանիշային զեկույց, որը Կառավարման զարգացման ինստիտուտը նախաձեռնել էր դեռևս 1989թ. սկսած։

2015թ. մրցունակության վարկանիշային զեկույցում ներառվել են 61 երկրներ, որոնց վարկանիշները կազմվել են հիմնվելով շուրջ 333 չափորոշիչների վրա։ Վերջիններս իրենց հերթին դասակարգված են 4 հիմնական խմբերով՝

տնտեսության վիճակ,

կառավարության արդյունավետություն,

գործարար միջավայր,

ենթակառուցվածքներ։

Աղյուսակում ներառված երկրների ցուցակը գլխավորում է Միացյալ Նահանգները։ Վերջինիս անմիջապես հաջորդում են Հոնգ Կոնգն ու Սինգապուրը։ Մրցունակ երկրների լավագույն տասնյակում ներառված են նաև Շվեյցարիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան և Գերմանիան։

ԱՊՀ երկրներից ցուցակում ներառված են միայն Ղազախստանը 34-րդ դիրքով, ՌԴ-ն և Ուկրաինան՝ համապատասխանաբար 45 և 60-րդ դիրքերով։

Մեր հարակից երկրներից ցանկում ընգրկվել է նաև Թուրքիան՝ 40-րդ հորիզոնականով։

http://gtmarket.ru/news/2015/06/04/7188


Руский