ՃԱՊՈՆԱԿԱՆ «TOSHIBA»-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Ճապոնական «Toshiba» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցման նախագծին: Թուրքական «Akşam» պարբերականի փոխանցմամբ՝ ընկերության բիզնեսի զարգացման գծով մենեջեր Տոյոաքի Ֆուժիտան, հիշեցնելով, որ ճապոնական «Mitsubishi» ընկերությունը արդեն զբաղվում է Թուրքիայի Սինոպ քաղաքում նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներով, ասել է.
«Մենք ցանկանում ենք Թուրքիայի ատոմային էներգաարտադրությունում մեր մասնակցությունն ունենալ: Թուրքիան ատոմային էներգիայի կարիք ունի»:
Ճապոնացի մենեջերն ընդգծել է, որ «Toshiba»-ն Եվրոպայում ավելի շատ հայտնի է որպես համակարգչային և էլեկտրոնային տեխնոլոգիաների ընկերություն, մինչդեռ այն իր տեղն ունի նաև էներգետիկայի շուկայում և այս ոլորտում ևս տեխնիկապես պատրաստ գործունեություն ծավալելու:
Նշենք, որ նախօրեին Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց նպատակն է 2023թ. Թուրքիան դարձնել այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 25.000 դոլարի, իսկ ողջ երկրին՝ 2 տրիլիոն դոլարի ազգային եկամուտ. երկիր, որը տարեկան 500մլն դոլարի արտահանում է կատարում, որին պատկանում են աշխարհի սակավաթիվ նավահանգիստներն ու օդանավակայանները, ինչպես նաև՝ 3 նորակառույց ատոմակայան:
http://www.ermenihaber.am/am/news/2015/10/08/toshiba-turkey/67410