ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «UKAP» ՄԱՐՏԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐՈՎ
Թուրքական արտադրության նոր «UKAP» ցամաքային հեռակառավարվող մարտական ռոբոտներից առաջինն արդեն պատրաստ է շահագործման։ Զինված ուժերի համար նախատեսված այս մեքենան հաջողությամբ անցել է առաջին փորձարկումները։ Թեստավորումն անցկացվել է տարբեր և բարդ դաշտային պայմաններում։
Ռոբոտի նախագծման և կատարելագործման փուլում հաշվի են առնվել Թուրքիայի ցամաքային զինված ուժերի, անվտանգության ուժերի, ժանդարմերիայի և այլ նմանատիպ կառույցների կարծիքները, խորհուրդներն ու առաջարկները։
UKAP-ը բաղկացած է «Katmerciler» ընկերության կողմից արտադրված հարթակից և «ASELSAN»-ի արտադրած «SARP» հեռակառավարվող զենքերի համակարգից։ Հեռակառավարման հնարավորության շնորհիվ այն կարող է առաջադրանքներ իրականացնել մարտական ամենաթեժ գոտիներում։ UKAP-ը կարող է կիրառվել լինել նաև քաղաքային պարեկակետերի անվտանգության ապահովման համար։
Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի զինված ուժերը կհամալրվեն ավելի քան 20 միավոր UKAP հարթակներով։
Աշխատանքներ են տարվում միջազգային շուկաներում UKAP-ի ներկայացնելու և այս ոլորտում արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու համար։ Հունիսի 11-15-ին այն կներկայացվի Փարիզում անցկացվելիք «Eurosatory» միջազգային ռազմարդյունաբերական փառատոնում, որին մասնակցելու է թուրքական «Katmerciler» ընկերությունը։
https://www.ermenihaber.am/am/news/2018/06/05/UKAP-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/130554