• am
  • ru
  • en
Версия для печати
20.10.2015

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՄՏԵԼ ԿԻՊՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

Կիպրոսի Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության «Թուրքական հանրապետական կուսակցության» արտաքին հարաբերությունների քարտուղար Մուհիթթին Թոլգա Օզսաղլամի հետ:

«Թուրքական հանրապետական կուսակցության» գլխավոր գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ Սիմոն Այնեջյանը և Վարդենի Գասպարյանը: Սիմոն Այնեջյանը նաև «Կիպրահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է:

Ըստ թուրքական «gundemkibris.com» լրատվական կայքի` թուրքական Կիպրոսի խորհրդարանում ամենաշատ մանդատ ունեցող կուսակցության ներկայացուցիչն ասել է, որ իրենց կուսակցությունը ըմբռնում են վերաբերվում կղզում բնակվող ազգային փոքրամասնություններին և նրանց առաջնային կարևորության հարցերին:

Շուրջ 45 րոպե տևած հանդիպմանը Օզսաղլամը հայտնել է, որ իրենք պատրաստակամ են առաջիկայում ևս շարունակել երկխոսությունը հայ համայնքի հետ:

http://www.ermenihaber.am