ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 8%-Ը ՀԱՄԱԿՐՈՒՄ Է «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
Ամերիկյան «Pew» սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունը մուսուլմանական մեծամասնությամբ երկրներում կազմակերպել է հարցում՝ պարզելու այդ երկրներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման նկատմամբ եղած համակարանքի աստիճանը:
Ըստ թուրքական «gazetevatan.com» լրատվական կայքի` Թուրքիայում «ԻՊ-ի նկատմամբ համակրանք ունե՞ք» հարցին դրական է պատասխանել հարցվածների 8%-ը, բացասական` 73%-ը: 19%-ն էլ դժվարացել է պատասխանել:
Ահաբեկչական կառույցի նկատմամբ ամենամեծ համակրանքն արձանագրվել է Նիգերիայում` 14%, որին հաջորդում է Մալայզիան 11%-ով: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Սենեգալն և Պակիստանը: Հինգերորդը Թուրքիան է:
«Pew»-ը արևմտյան երկրներում ԻՊ-ի նկատմամբ համակրանքի վերաբերյալ հարցում չի արել, սակայն այդ երկրներում կառույցի վերաբերյալ այլ հարցերի պատասխանողների ճնշող մեծամասնությունը ԻՊ-ին համարել է գլոբալ սպառնալիք:
http://www.ermenihaber.am/am/news/2015/11/19