• am
  • ru
  • en
Версия для печати
31.01.2018

ՆԱԽԻՋԵՎԱՆ-ՄԵՇԽԵԴ Ե/Գ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ

«Ադրբեջանական երկաթուղի» (ԱԵՈւ) ՓԲԸ-ն հունվարի 11-ից կվերաբացի արագընթաց գնացքի երթևեկությունը Նախիջևան-Մեշխեդ (Իրան)-Նախիջևան երթուղով, ասվում է ԱԵՈւ հաղորդագրությունում։ Երթուղին գործելու է շաբաթը մեկ, հինգշաբթի օրերին»,- նշվում է տեղեկատվության մեջ։

ԱԵՈւ տվյալներով՝ գնացքը հինգշաբթի Նախիջևանից կուղևորվի Բաքվի ժամանակով ժամը 7.00-ին և Մեշխեդ կհասնի ուրբաթ, ժամը 14.25-ին, նույն օրը ժամը 22.00-ին կվերադառնա՝ Նախիջան հասնելով շաբաթ օրը, ժամը 6.00-ին։ Նախիջևան-Մեշխեդ առաջին գնացքը գործարկվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին։ Բայց ավելի ուշ գնացքի գործունեությունն այս ուղղությամբ դադարեցվել է տեխնիկական պատճառներով։

09.01.2018
Լրատվական գործակալությունների նյութերով



Руский