• am
  • ru
  • en
Версия для печати
«ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 1915-2000ԹԹ.»  ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ 09.04.2015

«ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 1915-2000ԹԹ.» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Վենետիկում հունվարի 30-ին կայացել է Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը: Ելույթներ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Վենետիկի քաղաքապետարանի մշակութային վարչության տնօրեն Ռոբերտո Էլերոն, թղթակից Էդուարդո Պիտալիսը և գրքի հեղինակ Հակոբ Մանուկյանը: Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կայացած շնորհանդեսը, որին ներկա են եղել Վենետիկի քաղաքապետարանի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ, կազմակերպվել էր Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման Վենետիկի կենտրոնի կողմից:

http://www.panorama.am/am/society/2015/02/03/venice/