• am
  • ru
  • en
Версия для печати
13.01.2017

ԵՐԿՈՒ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔՈՎ ՀԵՂԱՇՐՋԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԸ

Նաիրա Հովակիմյանի համար ավիացիոն ոլորտը միանգամայն խորթ էր մինչև այն պահը, երբ 1990-ականների վերջերին Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից աշխատանքի ընդունվեց որպես երիտասարդ հետազոտող. նա պետք է աշխատեր նոր ավտոպիլոտային համակարգի վրա։

Այսօր Իլինոյսի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսորը անօդաչու սարքերի գիտակ է։ Նա IntelinAir ստարտափի համահիմնադիրն է։ IntelinAir-ը կիրառում է անօդաչուների և արբանյակների կողմից արված լուսանկարները՝ օգնելու ֆերմերներին ավելի շատ բերք ստանալ իրենց հողերից։ Հովակիմյանը զբաղվում է նաև փոքր անօդաչու սարքերը գործածելու ուղիների ուսումնասիրությամբ, որի դիմաց Ազգային գիտական հիմնադրամը տրամադրել է 1.5 միլիոն դոլարի դրամաշնորհ։ Հովակիմյանը մշակում է ձեռքի ափի չափ անօդաչու սարք, որը դեղահաբեր և այլ իրեր կմատակարարի ծերերին։ Դա հետապնդում է ծերերի կյանքի բարելավման նպատակ, քանի որ ծերանոցները չեն բավականացնում։ Հովակիմյանը զբաղվում է նաև Նյու Յորքում առաքման համար դրոնների կիրառման Amazon ընկերության պլանի ազդեցության գնահատմամբ։

50-ամյա Հովակիմյանը հաշվողական ոլորտի գիտակ է, նա մեծացել է Խորհրդային Հայաստանում։ Մայրը պրոֆեսոր է եղել, հայրը՝ սպա։ Նա մաթեմատիկայի դոկտորի աստիճան է ստացել Մոսկվայում՝ 1992 թվականին, երբ դեռ 25 տարեկան էր։

Խորհրդային Միության փլուզումից հետո Հովակիմյանը տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, այնուհետև Ատլանտա, որտեղ Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում զբաղվել է օդանավերի օգտագործման համար ադապտիվ հսկողական համակարգերին առնչվող հետազոտական աշխատանքով։ Տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է ռեակտիվ ինքնաթիռների վրա և առևտրայնացվել նավերի ավտոպիլոտային համակարգերի և հիդրավլիկ պոմպերում օգտագործման համար։

2008-ին նա տեղափոխվել է Իլինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարան և այժմ ղեկավարում է համալսարանական երկու լաբորատորիաներ և ավիացիոն ոլորտում ռոբոտաշինության վերաբերյալ մի քանի նախագծեր։

Երկու տարի առաջ նա սկսել է IntelinAir-ը ծնունդով Իրանից, Սիլիկոնե հովտի ձեռնարկատեր Ալ Եսայանի հետ։ Ընկերությունն ունի մի քանի տասնյակ աշխատակիցներ Իլինոյսի Շամպեյն և Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքներում և 3.5 մլն դոլար է ներգրավել ներդրողներից։

Եսայանի խոսքով՝ IntelinAir-ը բերքատվությունը բարելավում է 10-20 տոկոսով։ IntelinAir-ի ալգորիթմները հետևում են անոմալիաներին և մոնիտորինգի ենթարկում տվյալ ոլորտի փոփոխությունները։ Անցած տարի փորձարկում է կատարվել տասնյակ ֆերմերային տնտեսություններում, հիմնականում՝ Իլինոյսում։

«IntelinAir-ը կոչված է փրկելու մոլորակը։ Այսօրվա տեխնոլոգիայով չես կարող կերակրել 9 միլիարդ մարդու»,- ասել է Հովակիմյանը։

Արդյունքը տեսանելի կլինի թվերի տեսքով։

http://mitk.am/2017/01/երկու-հայ-գիտնականներն-անօդաչու-սարք/