• am
  • ru
  • en
Версия для печати
12.12.2016

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԵՆ

Իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոենը, մեկնաբանելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ այս շաբաթ Ադրբեջան կատարելիք այցելությունը, ընդգծել է այցի չափազանց մեծ նշանակությունը։ Breakingisrailnews պարբերականին տված հարցազրույցում իսրայելական հատուկ ծառայությունների ղեկավարն ընդգծել է, որ այցը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի համար։

Վերջին մի քանի օրերին Իսրայելը պաշտոնապես բարձրացրել է երկու երկրների միջև համագործակցության հարցը անվտանգության ոլորտում, և նախնական բանակցություններն անցկացվել են սրա շուրջ։ «Ես հույս ունեմ, որ մնացած օրերին կպատրաստվի փոխըմբռնման մասին պաշտոնական հուշագրի վերջնական տեքստը և կստորագրվի երկու երկրների բարձրաստիճան անձանց կողմից»,- ասել է Քոենը։ Հուշագրում կողմերը պարտավորվում են համագործակցել անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեպքում, և Իսրայելը պարտավոր է ուղարկել ու տեղադրել անվտանգության արդիական սարքավորումներ և համակարգեր Ադրբեջանում։

«Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Մոսադն այդ երկրի հետ կհամագործակցի ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, հեղաշրջումները կանխելու և բազմակողմ տարածաշրջանային կապեր հաստատելու ոլորտներում։ Այս առնչությամբ կողմերը համաձայնեցրել են, որ Մոսադի մի շարք փորձառու սպաներ գտնվեն են Բաքվում։ Անվտանգության հարցերով համատեղ նիստեր Թել Ավիվի և Բաքվի միջև տեղի կունենան սեզոնի ընթացքում»,- ամփոփել է Մոսադի ղեկավարը։

Ի պատասխան հուշագրի նպատակի վերաբերյալ հարցին՝ նա հավելել է. «Այս փաստաթուղթն, իհարկե, կամրապնդի Ադրբեջանի անվտանգությունն ընդդեմ արտաքին սպառնալիքների և կապահովի երկու երկրների շահերը տարածաշրջանում»։

https://eadaily.com/ru/news/2016/12/11/glava-mossada-izrail-i-azerbaydzhan-zaklyuchat-dogovor-o-bezopasnosti


Руский