• am
  • ru
  • en
Версия для печати
ՄՈՍՈՒԼՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՎ ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ 09.03.2015

ՄՈՍՈՒԼՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՎ ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների թիրախում է հայտնվել 2005թ. կառուցված հայկական եկեղեցին, որը դեռևս պետք է օծվեր: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մի քանի, այդ թվում՝ հայկական այս եկեղեցին են հրդեհել, երբ ամերիկյան օդուժը նրանց դիրքերին հարվածելիս Մոսուլում մզկիթներից մեկին է դիպել: Իրաքի Հայոց թեմի առաջնորդարանի փոխանցմամբ, մի քանի օրվա ընթացքում իսլամիստները եկեղեցուց գողացել են ամեն ինչ, նույնիսկ մարմարե սալիկները: Հաղորդվում է, որ 9 տարի շարունակ Իրաքի բանակը նորակառույց եկեղեցին գործածել էր որպես զորանոց: Սակայն 2014թ. հունիսին, երբ ԻԼԻՊ-ն իր վերահսկողության տակ առավ Մոսուլը, զինվորականները լքեցին այն: