07.09.2016
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ս.թ. օգոստոսի 29-30-ը ՉԺՀ Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Չինաստանի ժամանակակից միջազգային հարաբերությունների ակադեմիայի կազմակերպած՝ «Պետական կառավարումը տեղեկատվական դարաշրջանում» միջազգային համաժողովը:
Չինական կողմի հրավերով համաժողովին մասնակցել է նաև «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրենի տեղակալ Վ.Աթոյանը: Հիմնադրամի ներկայացուցիչը հանդես է եկել «Պետական քաղաքականության ինտելեկտուալ ապահովման հարցերի շուրջ» զեկուցմամբ:

