• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2016

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ 335 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՓԱԽՍՏԱԿԱՆ Է ԴԱՐՁԵԼ

Թուրքիայի հարավային և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսած թուրք-քրդական բախումների արդյունքում 335 հազար քուրդ փախստական է դարձել և հարկադրված հեռացել տնից:

Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը:

Թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալներով' անցյալ տարվա կեսից մինչև այժմ այդ բախումներում զոհվել են 338 քաղաքացիական անձ, այդ թվում' 78 երեխա: Բախումների արդյունքում վնասվել են 6320 շենք և այլ կառույցներ, որոնց վերականգման համար կպահանջվի 340 մլն դոլար:

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ այդ բախումներում, որոնք շարունակվում են այսօր ևս, կոպտորեն խախտվել են 1 մլն 600 հազար մարդու իրավունքները:

Թուրքական կառավարության հրապարակած գնահատականներով՝ քրդերի հետ Թուրքիայի զինված ուժերի բախումներում անցյալ տարվա հուլիսից մինչ այժմ սպանվել են ուժային ստորաբաժանումների 500 աշխատակից, մոտ 5 հազար քուրդ զինյալ:

http://lurer.com/?p=224400&l=am