• am
  • ru
  • en
Версия для печати
10.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՄԻՋԻՆ Է. «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ»

Ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնասիրությունների՝ Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը միջին է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության Կիբեր անվտանգության գլխավոր խորհրդատու Ռոբերտ Կոսլանը՝ հավելելով, որ ընկերությունը կիբերանվտանգության խնդիրներով զբաղվում է ամբողջ աշխարհում:

«Հայաստանում այս ուղղությամբ կատարված ներդրումներն անվտանգության տեսակետից պաշտպանված են բավարար մակարդակով»,- ընդգծեց նա:

Ռոբերտ Կոսլանի խոսքերով՝ վերջին դեպքերը հաշվի առնելով՝ կիբերանվտանգությունը առանձնապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ սովորական ռազմական գործողությունների հետ համատեղ տեղի են ունենում կիբերանվտանգությանը վերաբերող գործողություններ. Դա վերաբերում է նաև ամբողջ աշխարհին:

«Այսինքն՝ բոլոր ռազմական գործողությունները զուգակցվում են նաև կիբեռհարձակումներով»,- ընդգծեց նա:

http://www.panorama.am/am/news/2016/05/04