• am
  • ru
  • en
Версия для печати
04.02.2016

ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՆՇՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Իրաքյան Քուրդիստանի Դըհուկ քաղաքում վերջերս կառուցված հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում հայ համայնքը նշում է Սուրբ Ծնունդը: Այն կառուցվել է քաղաքի հայկական «Հավրեսկ»՝ Հայ Վրեժ թաղամասում: Այստեղ հայության թիվն աստիճանաբար մեծանում է. տեղափոխվող հայերն Իրաքի կենտրոնական եւ վտանգված հատվածներից են։ Քրդական ինքնավարության խորհրդարանում հայ պատգամավոր Երվանդ Նիսանի տվյալներով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում բնակվում են 3 հազար հայեր՝ հիմնականում Զախու քաղաքում, որտեղ հայկական 3 եկեղեցի կա: Դըհուկի Սուրբ Ներսես Շնորհալին հայկական չորրորդ եկեղեցին է:

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=30720