• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2015

ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԱՄՆ-ը հույս ունի ՌԴ-ի հետ համաձայնագիր կնքել Հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ, ասել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահոսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը հնարավորություն չունի որպես գլոբալ համակարգ ընդլայնելու ՀՀՊ սահմանափակ միջոցները։ 2002թ. ԱՄՆ-ը դուրս եկավ ՌԴ-ի հետ ստորագրած ՀՀՊ պայմանագրից (այն կողմերին թույլ էր տալիս ստեղծել միայն մեկական ՀՀՊ համալիր՝ սահմանափակելով դրա տեղը, չափը և հզորությունը) և որդեգրեց Եվրոպայում իր ՀՀՊ ստրատեգիական համակարգի (հրթիռորսիչներ Լեհաստանում և ռադիոլոկացիոն կայաններ Չեխիայում) տեղակայման ուղեգիծ։ Այն կարող է խոցել ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։

http://ria.ru/defense_safety/20150513/1064186581.html


Руский