ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐԸ
Հարվարդի համալսարանը հայտարարություն է տարածել, որ միլիարդատեր Ջոն Փոլսոնը Հարվարդի համալսարանի Ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցին 400 մլն դոլար է տվել, ինչն ամենամեծ նվիրատվությունն է համալսարանի պատմության մեջ։ Ըստ Ջ.Փոլսոնի՝ նվիրատվությունը դպրոցը կդարձնի «նոր խոշոր ինովացիոն կենտրոն»։ «Այսօր շատերն ինձ շնորհակալություն հայտնեցին, և ես գնահատում եմ դա։ Բայց ինձ համար այսօրվա օրը հնարավորություն է երախտիքս հայտնել Հարվարդի համալսարանին այն ամենի համար, ինչ նա արել է իմ, ինչպես նաև շատերի և մեր երկրի, հասարակության, մարդկության համար»։ Որպես շնորհակալություն՝ դպրոցի ղեկավարությունն այն կանվանակոչի Ջոն Փոլսոնի անվան Ինժեներական և կիրառական գիտությունների դպրոց:
Նշենք, որ Ջ.Փոլսոնը 1980թ. ավարտել է Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցը, հինադրել և այժմ էլ ղեկավարում է Paulson&CO հեջ ֆոնդը։
Հարվարդի համալսարանն իր՝ մեծությամբ երկրորդ՝ 350 մլն դոլար նվիրատվությունը ստացել է անցյալ տարի Մորնինգսայդ հիմնադրամի կողմից Հանրային առողջապահության դպրոցի համար։