06.06.2016
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2016թ. հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի հռչակավոր Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի գաղտնիքներ» համերգը, որը նվիրված էր Ալ.Սպենդիարյանի և Ա.Բաբաջանյանի հիշատակին:
Հայկական դասական երաժշտության սիրահարներին ներկայացվեցին Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատրյանի, Ստեփանյանի, Բաղդասարյանի, Ղազարյանի և Աբրահամյանի ստեղծագործությունները:
Համերգը տեղի ունեցավ Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո:
Հայկական դասական երաժշտությունը Մոսկվայում հնչեց Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքներ» ծրագրի, Ռուսաստանի հայ երիտասարդական կոնգրեսի և Չինաստանի հայկական համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ:
