ՋԻՀԱԴԱԿԱՆՆԵՐԻ «ԿԻԲԵՌԽԱԼԻՖԱԹԸ» ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԿԱՅՔԵՐԻ ՎՐԱ
Ջիհադականների «կիբեռխալիֆաթը» հարձակվել է ռուսական հարյուրավոր կայքերի վրա։ Gazeta.ru-ի փոխանցմամբ` ռուսական ավելի քան 600 կայքեր ենթարկվել են «Իսլամական պետության» Cyber Caliphate (կիբեռխալիֆաթ) կիբեռստորաբաժանման հարձակմանը: Այս մասին նշված է Group-IB միջազգային կիբեռանվտանգության հարցերով ընկերության տարածած հայտարարությունում: Նախնական տվյալներով` կիբեռհարձակման են ենթարկվել մի շարք բանկեր, շինարարական ոլորտի ձեռնարկություններ, գործարաններ, պետական ձեռնարկություններ, վարժարաններ ու գիտական կենտրոններ: Հարձակումները նման չեն եղել համացանցում տնտեսական հանցանք գործելու նպատակով իրականացվող կիբեռհարձակումներին, փոխարենն աչքի է զարնել այն, որ հարձակվելով լավ հաճախելիություն ունեցող ինտերնետային ռեսուրսների վրա` Cyber Caliphate-ը դրանցում տեղադրել է իր կարգախոսները և արագ տարածման ենթակա տեղեկատվություն:
http://168.am/2015/03/27/472153.html
