21.07.2017
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
2017թ. հուլիսի 22-ին տեղի կունենա հումանիտար և հասարակական ոլորտներում Սփյուռքի երիտասարդ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը։ Ելույթներով հանդես կգան երիտասարդ հայ գիտնականներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Չինաստանից, Պաղեստինից։
Գիտաժողովի կազմակերպիչներն են «Չինաստանի Հայկական համայնքը», «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Նորավանք» ԳԿՀ-ն, ԱՐՄԱԿԱԴ-ը և http://www.diplomat.am կայքը։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ (2.20 MB)