
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԽԻՎՆԵՐԸ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԶՄՄԱՌՈՒՄ
Զմմառի վանքում կայացել է «Հայոց ցեղասպանությունը և արխիվները» խորագիրը կրող մեկօրյա գիտաժողով՝ Զմմառի Միաբանության և Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից: Գիտաժողովին մասնակցել են Լիբանանում Պապական նվիրակը, Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, լիբանանյան համալսարանների իրավագիտության և պատմության ֆակուլտետների ղեկավարներ և դասախոսներ: Այս մասին «Արմենպրես»ին հայտնեցին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե հայոց պատրիարքը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևորել է արխիվները՝ որպես ճշմարտության բացահայտման և հավաքական հիշողության պահպանման կարևոր գրավական: Ողջույնի իր խոսքն է ասել Զմմառի վանքի վանահայր, պատրիարքական փոխանորդ Գերապայծառ Հայր Գաբրիել ԹԾ Վրդ. Մուրադյանը, ով շնորհակալություն է հայտնել Լիբանանի պետությանը, ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը:
http://armenpress.am