• am
  • ru
  • en
Версия для печати
13.12.2016

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՐՔԸ

«Весь мир» ռուսական հրատարակչությունը հրապարակել է չինարենից թարգմանված՝ «Միջազգային կոմունիստական շարժման պատմությունը» գիրքը: Աշխատանքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մարքսիստական տեսության ուսումնասիրությամբ զբաղվող բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական ձեռնարկ է: Ձեռնարկում, ի թիվս այլ հարցերի ներկայացվում է Խորհրդային Միության և ամբողջ խորհրդային ճամբարի փլուզման պատճառները, որոնք կարող են ամփոփվել վեց հիմնական կետերում.

  • Մարքսիզմի դոգմատիզացիան,
  • Սոցիալիստական ժողովրդավարության զարգացման ճահճացումը,
  • Ժողովրդի նյութական բարեկեցության և տնտեսության զարգացման նկատմամբ ուշադրության բացակայությունը,
  • Սխալ ազգային քաղաքականությունը,
  • Պետության և կուսակցության հեղինակության անկումն ու արտաքին քաղաքականության սոցիալիստական սկզբունքներին դավաճանությունը,
  • Ժողովրդի տեսական-գաղափարական դաստիարակության թուլացումը, ինչը հանգեցրեց իդեալների և համոզմունքների կորստին և ջնջեց հստակ սահմանը ճշմարտության ու կեղծիքի միջև:

История международного коммунистического движения / Пер. с кит. – М.: Издательство «Весь мир», 2016. – 472 с.