03.06.2015
ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ PRESSINFO.AM-Ը
Այսուհետ ավելի քան 1000 հայկական և արտասահմանյան թերթեր ու ամսագրեր ընթերցողին կներկայացվեն առցանց տարբերակով. Հայաստանում գործարկվել է տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը՝ Pressinfo.am-ը, որը ներկայացնում է «Բլից-Մեդիա» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Արմեն Դավթյանի խոսքով՝ Pressinfo.am-ի շնորհիվ լուծվում է նաև մամուլի օպերատիվ առաքման հարցը, քանի որ Հայաստանի հեռավոր շրջաններ թերթերն առաքվում են մեծ ուշացումով, իսկ ձմռան ամիսներին նույնիսկ դրանք առհասարակ տեղ չեն հասնում: Pressinfo.am կայքը ստեղծողների նպատակն այսօր օրաթերթերը գնորդին ժամանակին հասցնելն է:
http://168.am/2015/03/17/468291.html
