15.09.2015
ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ՝ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Ազգությամբ հայ գիտնական Վոն Թուրեկյանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական:
Ինչպես հաղորդում է Պետքարտուղարության կայքը, այս պաշտոնում Թուրեկյանը կզբաղվի միջազգային բնապահպանական իրավիճակի, գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության հետ առնչվող հարցերով, որոնք ազդեցություն են ունենում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, գրում է civilnet.am-ը:
Նախքան ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական նշանակվելը Վոն Թուրեկյանը եղել է Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի արտաքին կապերի զարգացման գծով տնօրենը:
Գիտնականը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է: Նրա հայրը հայտնի երկրաքիմիկոս Կառլ Թուրեկյանն է, որը 2000թ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: