• am
  • ru
  • en
Версия для печати
03.02.2016

ՓԱՐԻԶՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայկական-միջազգային գործարար համաժողովը (http://www.armenian-international-business-forum.com/) տեղի կունենա Փարիզում, 2016 թ-ի ապրիլի 16-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում:

Համաժողովի նպատակն է ամբողջ աշխարհում հայերի միջև գործարար հարաբերությունները ավելի կոնկրետացնել: Հաջողված փորձով և պատմությամբ մոտ հարյուր գործարարներ կհանդիպեն Փարիզում, որպեսզի Հայկական Գործարար Գործակալության – Armenian Business Agency - հիմքերը դնեն, որը կսկսի գործել Փարիզում համաժողովի հաջորդ աշխատանքային օրն իսկ՝ 2016 թ.-ի ապրիլի 18-ին, և որի նպատակը կլինի՝

- Ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան ընկերությունների տվյալների բազան,

- Ամրացնել հայ գործարարների ցանցը,

- Ստեղծել կապեր և համագործակցություն հայ գործարարների կամ ընկերությունների ղեկավարների միջև,

- Ներգրավել բարձր արժեք ունեցող նոր կամ արդեն գոյություն ունեցող բիզնես ծրագրեր, ուսումնասիրել դրանք և նպաստել վերջիններիս զարգացմանը,

- Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում այդ ծրագրերի համար,

- Նոր բիզնես հնարավորություններ առաջարկել ձեռնարկատերերին մի շարք ոլորտներում աշխարհի տարբեր վայրերում,

- Աջակցել Հայաստանի և սփյուռքի հայերի զարգացման ծրագրերին:

Հայկական կառույցը բարձրորակ մասնագետների մասնակցությամբ պատրաստվում է ստեղծել գործարար գրասենյակ, որը պետք է աշխատի տարբեր զարգացման նախագծերի վրա:

Այս գործակալությունը բաց կլինի բոլորի համար՝ թե՛ անհատների, և թե՛ տարբեր ընկերությունների, քանի որ մեծերն ու նվազ մեծերը, ծրագրերի հեղինակներն ու ներդրողները միասին հայ գործարար համայնքը ավելի կազմակերպված և հզոր կդարձնեն:

Այս հայկական կառույցը բացառապես հայկական ուղղություն չէ որ ունի, քանի որ մի կողմից գործարարությունը չի ճանաչում ազգային կամ էթնիկ սահմաններ, իսկ մյուս կողմից՝ հայերը միշտ ապրել և աշխատել են բաց միջավայրերում:

Փարիզի Հայկական-Միջազգային Գործարար Համաժողովը և Հայ Բիզնես Գործակալությունը բազմաթիվ հայ տնտեսվարողների ցանկության իրականացումն են, որոնք անկախ անհատական բիզնեսի զարգացումից, կնպաստեն նաև Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի համայնքների զարգացմանը:

https://www.yerkir.am/news/view/99891.html