• am
  • ru
  • en
Версия для печати
28.02.2018

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵՌԵԼ Է 3 ԼԵԶՈՒ, ԵՎՍ 15-Ը՝ ՎՏԱՆԳՎԵԼ

UNESCO-ի ամենամյա զեկույցում՝ Թուրքիային նվիրված բաժնում, թվարկվել են բոլոր այն 15 լեզուները, որոնք անհետացման եզրին են հայտնվել Թուրքիայում:

Ըստ զեկույցի՝ 3 լեզու արդեն անհետացել է Թուրքիայում։ Դրանք են. Կապադովկիայի հունարենը, ուբիխյան լեզուն, որն օգտագործվում էր Թուրքիայի արևելքում և հյուսիսբոհտանյան մահսո լեզուն, որն արամեական ծագում ունի։

Անհետացման վտանգի մեջ հայտնված լեզուներն են. համշեներենը, գագաուզերենը, սեֆարդի հրեաների լեզուն, թուրոյա լեզուն (օգտագործվում է Մարդինի Միդյաթ շրջանում), աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող սինտի լեզուն և այլն:

Թուրքիան Նեպալի, Պակիստանի, Բանգլադեշի, Գվատեմալայի ու մի շարք այլ երկրների հետ հայտնվել է այն երկրների շարքում, որոնք թեև իրենց տարածքում ունեն բազմաթիվ լեզուներ, այնումեայնիվ պետական կրթական ծրագրով դասավանդում են միայն մեկ լեզու:

https://www.ermenihaber.am/am/news/2018/02/22/UNESCO-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/1240...