• am
  • ru
  • en
Версия для печати
ՀԱԼԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԵՆՔԸ  ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒՄԻՑ ՄԵԾԱՊԵՍ ՎՆԱՍՎԵԼ Է 04.03.2015

ՀԱԼԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԵՆՔԸ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒՄԻՑ ՄԵԾԱՊԵՍ ՎՆԱՍՎԵԼ Է

Սիրիայի հայաշատ Հալեպում նախօրեին հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից ոչ ոք չի տուժել, բայց եկեղեցու շենքը մեծապես վնասվել է. այդ մասին «Ազատությանն» ասաց Հալեպի «Գանձասար» ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, ում խոսքով, հարվածներ են հասցվել նաև մոտակա թաղամասերին։ Ըստ հաղորդումների, Հայ Կաթողիկե համայնքին պատկանող եկեղեցին գնդակոծվել է իսլամիստական խմբավորումների կողմից։ Վերջին հուժկու պայթյունը դեկտեմբերի 30-ին էր, որի ժամանակ ռմբակոծվել էին Հալեպի հին թաղամասերը՝ այդ թվում հայկականները։ Զ.Պողիկյանը նշեց, որ ահաբեկչական խմբավորումները շարունակում են ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ միտումնավոր թիրախում պահելով նաև եկեղեցիները։ «Այսպիսի տեղերը որ կռմբակոծեն, պարզ է, որ միտումնավոր պիտի ռմբակոծեն: Այսինքն` բախումների դիրք չէ այս գոտին», - ասում է նա: Հայ Կաթողիկե համայնքի սրբատեղին մեծ նշանակություն ուներ, ընդ որում, ոչ միայն հայերի համար․ ջրի պակասի դեպքում շատերն էին օգտվում եկեղեցու ջրհորներից։