• am
  • ru
  • en
Версия для печати
23.07.2015

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հուլիսի 21-ին Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Ախալցխայի քաղաքապետարանում հանդիպեցին քաղաքապետ Գիորգի Կոպաձեին։ Հանդիպման ընթացքում քաղաքապետ Գիորգի Կոպաձեն ներկաներին ծանոթացրեց քաղաքում իրականացված եւ ապագայում իրականացվելիք ծրագրերը։

Հանդիպման ընթացքում բարձրացվեց քաղաքի հայերին հուզող մի շարք խնդիրներ, որոնց թվում էին հայկական գերեզմանատան ճանապարհի անմխիթար վիճակը, գործարարների վրա հարկային ծառայության անօրինական ճնշումները, որոշ դեպքերում անհանդուրժողականության դրսեւորումները եւ համատեղ հայ-վրացական միջոցառումների բացակայությունը։

Քաղաքապետ Գիորգի Կոպաձեյի խոսքերով շատ կարեւոր է, որ քաղաքի հայ ազգաբնակչությունը փակված չլինի եւ ներգրավվի լինի քաղաքում իրականացվող բոլոր գործընթացներում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումներ անցկացնել երեք ամսվա կտրվածքով, որպեսզի քաղաքի հասարակական սեկտորը եւս հնարավորություն ունենա ներգրավվելու քաղաքապետարանի կողմից իրականացվելիք գործընթացներին։

http://akhaltskha.net/news/hasarakakan_kazmakerpowtyownneri_nerkayacowcichnery_handipecin_axalcxayi_qaghaqapetin/2015-07-21-3275