
ՕԲԱՄԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԿՈՏՐԱԾ ՑԱՆՑԱՀԵՆՆԵՐԻ ԴԵՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Սպիտակ տան անվտանգության համակարգը կոտրած ցանցահենների դեմ: Այս մասին հաղորդում է CNN-ը: «Այս կարգադրությունը ԱՄՆ գանձատան քարտուղարին թույլ է տալիս ԱՄՆ գլխավոր դատախազի և պետքարտուղարի հետ համագործակցությամբ պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են չարամիտ կիբեռհարձակումներին և սպառնալիք ստեղծում ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության և ԱՄՆ ֆինանսական կայունության համար»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
http://www.1in.am/1592792.html
