• am
  • ru
  • en
Версия для печати
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ 2014Թ. ԱՎԵԼԱՑԵԼ Է 17,7%-ՈՎ 30.03.2015

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ 2014Թ. ԱՎԵԼԱՑԵԼ Է 17,7%-ՈՎ

Թուրքիայի ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ծավալը 2014թ. հասել է $1,648-ի, ինչը 17,7%-ով ավելի է 2013թ. ցուցանիշից, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության արտահանողների ասոցիացիան (SSI)։ Ինչպես տեղեկացնում է «Դիֆենզ նյուսը»՝ հղում կատարելով SSI նախագահ Լաթիֆ Արալ Ալիսին (Latif Aral Alis), ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ծավալը շարունակում է աճել բարձր տեմպերով (համեմատության համար. 2008թ. $600 մլն և 1,4 մլրդ՝ 2013թ.)։ Նրա գնահատմամբ՝ 2014թ. մոտ 1000 թուրք արտադրող, որոնց ձեռնարկություններում զբաղված է մոտ 30 հազ. մարդ, ապահովել է Թուրքիայի ԶՈւ պահանջմունքների 60%-ը՝ 2000-ական թթ. սկզբի 20%-ի համեմատ։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության համալիրում իրականացվող հիմնական նախագծերից են հետախուզական մարտական և բազմաթիրախային ուղղաթիռները, տարատեսակ անօդաչու թռչող սարքերը, հիմնական մարտական տանկը և ուսումնամարզական ինքնաթիռները։ Թուրքիայի կառավարության հայտարարության համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման աճը երկրի ռազմավարական խնդիրներից մեկն է։