• am
  • ru
  • en
Версия для печати
30.03.2018

ՓՈՐՁԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԿՍՏԵՂԾԻ 10-20 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

Ռուսաստանի Դաշնության «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ, փորձագետ ծագումով հայ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ առաջիկա 10-20 տարիների ընթացքում Թուրքիան կստեղծի միջուկային զենք։ Այդ մասին Բաղդասարովը հայտարարել է ռուսական ռադիոյի եթերում։

Նա նշել է, որ Թուրքիան արդեն հաջողությամբ փորձարկել է բալիթստիկ հրթիռներ, ինչը նրա խոսքերով, հանդիսանում է քայլ դեպի միջուկային զենքի ստեղծում։

«Թուրքիան այդ փորձարկումներով ցուցադրում է, որ իրենք ունեն համապատասխան հրթիռներ։ Նրանց մնում է միայն ստեղծել միջուկային զինամթերք։ Իհարկե նրանք դրանք կստեղծեն 10-20 տարվա ընթացքում»,-ասել է Բաղդասարովը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության կարճ և միջին հեռահարության «Bozdoğan» և «Gökdoğan» կոչվող բալիստիկ հրթիռները: Փորձարկումը տեղի է ունեցել Թուրքիայի Սինոպ զորավարժարանում։

https://www.ermenihaber.am/am/news/2018/03/29