22.12.2016
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հայ կուրսանտների ուսուցման պրոցեսին, հետաքրքրվել է նրանց առօրյայով: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից մեկնել է Վրաստանի Հանրապետություն:
http://www.mil.am/hy/news/4543
