ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԳ-ԵՐԸ ԽԱՓԱՆԵՑԻՆ ԱՄՆ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Պաշտոնական Մոսկվան Բ.Ասադին «անսպասելի» սպառազինության մատակարարմամբ վերադարձավ «Մեծ խաղ» և թույլ չտվեց ԻՊ-ին մոտենալ ծովին։
Մոսկվայի զանգվածային ռազմամարդասիրական մատակարարումները Սիրիա խափանեցին երկիրը Բ.Ասադից և նրա բանակից մաքրելու ԱՄՆ երկրորդ փորձը։
Առաջին փորձը եղավ այն ժամանակ, երբ Նահանգները Ասադի մոտ քիմիական զենքի առկայության պատրվակով նպատակադրվել էր հրթիռային հարվածների օգնությամբ Սիրիան խառնել արյունոտ ավազին։
Բայց Կրեմլը վերջին պահին Սիրիան դուրս բերեց ամերիկյան օղակից՝ առաջարկելով միջազգային հսկողության տակ ոչնչացնել քիմիական զենքը։
Քաղաքացիական պատերազմի 4 տարիների ընթացքում Ասադի սիրիական բանակը հյուծվեց, բայց չհանձնվեց։
Եվ ահա այս աշնանը ԱՄՆ-ը պատրաստել էր սիրիական «ընդդիմության» գլխավոր հարձակումը։ Դեպի Դամասկոս ուղղված կայծակնային պատերազմին պետք է աջակցեին նաև ԻՊ գրոհայինները (ահաբեկչական խմբավորում, արգելված է ՌԴ-ում)։ Ավելի վաղ ամերիկացիներն օդից ծուլորեն հարվածներ էին հասցնում ԻՊ «տեղաբաշխման ենթադրյալ շրջաններին»։ Բայց դա վատ էր ստացվում։ Օբամայի ռազմական խորհրդականը ստիպված էր ընդունել, որ «ԻՊ-ին ուղղված ավիահարվածների արդյունավետությունը մոտ է զրոյի»։
Սիրիայի վրա վերջին հարձակման և նույնիսկ ՆԱՏՕ հետևակի կողմից Դամասկոսի հնարավոր վերջնական մաքրման համար ԱՄՆ-ն արդեն սկսել էր Եվրոպայի երկրներից կազմված կոալիցիայի համախմբումը։
Բայց Եվրոպան քաղաքավարի հրաժարվեց։ Եվ ահա այդ ժամանակ Վաշինգտոնը մի պլան հղացավ, ըստ որի՝ կուշտ Եվրոպան ինքը կցանկանա վերջ տալ Սիրիային և Ասադին։
ԱՄՆ բարեգործական հիմնադրամները սկսեցին ֆինանսավորել ներգաղթյալների անցումը Մերձավոր Արևելքից Եվրոպա։ Թուրքիան՝ ՆԱՏՕի գծով և Ասադի դեմ պայքարում ԱՄՆ հավատարիմ դաշնակիցը, հանկարծ բացեց սահմանային անցակետերն իր տարածքով անցնող փախստականների համար։ Իսկ մարդկային հոսքերը Թուրքիայից դեպի Գերմանիա սկսեցին համակարգել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի իրավապաշտպանները Թվիթերի միջոցով։
Այս ամենը տեղի է ունենում ամերիկյան հրթիռային հարվածների ընդմիջումներին զուգընթաց, որոնք սկսեցին ավելի հաճախ հասցվել ոչ թե ԻՊ զորքերին,այլ Սիրիայի և Իրաքի բնակավայրերին։
Եվ ահա ձեզ փախստականների հոսքը։ Ահա ԱՄՆ Պետդեպարտամենտի և եվրոպական քաղաքական գործիչների հայտարարությունները, որ այս հումանիտար աղետի մեղավորը Ասադն է, որից պետք է ազատվել։
Թվում էր, թե հիմքերը նախապատրաստված են։ Հատուկ գործողությունը պետք է սկսվեր առաջիկա շաբաթներին։
Եվ ահա անսպասելին։ Սիրիայի օդանավակայաններում սկսեցին վայրէջքներ կատարել ռազմական տեխնիկայով, ալյուրով և դեղորայքով բեռնված ռուսական տասնյակ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։ Սա Վաշինգտոնի համար այնքան անսպասելի էր, ինչպես ձյունն անապատում։ ԿՀՎ և Պենտագոնի վերլուծաբանները համարում էին, որ պատժամիջոցներով և Դոնբասի աջակցությամբ զբաղված Ռուսաստանը չունի Սիրիայի ժամանակը։
Լաթակիայի օդանավակայանում ՌՕՈւ և ՀՕՊ հատուկ ստորաբաժանումների զինծառայողներն են։ Ռուսաստանցիները սիրիացի իրենց գործընկերներին պատրաստում են օդում, ծովում և ցամաքում։
Այսօր, ըստ էության, կարելի է խոսել Սիրիայում ՌԴ ռազմածովային և ռազմաօդային համակցված հենակետի մասին։ Սիրիական ռազմավարական օբյեկտները պաշտպանված են աշխարհում լավագույն ՀՕՊ C-300 և «Панцирь» զենիթահրթիռային համակարգերի կողմից։ Սիրիական ՌՕՈւ կազմում հայտնվել են արդիականացված МиГ-29 և նույնիսկ МиГ-31 կործանիչներ, որոնք ղեկավարում են Ռուսաստանում պատրաստված սիրիացի օդաչուները։
Եվ կարևորն այն է, որ ռուս-սիրիական այս հենակետը թույլ չի տա ԻՊ-ին մոտենալ ծովին, ինչը նրան երկրորդ շնչառություն կտար։
http://www.kp.ru/daily/26434/3306195/
