• am
  • ru
  • en
Версия для печати
18.07.2016

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻՆ ԿԼԻՆԻ». ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Խաղաղապահները որոշակի երաշխիք են ռազմական գործողությունների դեմ, բայց նայած ինչ խաղաղապահներ»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական սահմանին եւ շփման գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցություններին` ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա միաժամանակ նշեց, որ շատ դեպքերում խաղաղապահ ուժերն իրենց չեն արդարացնում, բայց դրանց բացակայությունն ավելի վատ է, քան ներկայությունը. «Ռուս խաղաղապահների ներկայությունն ամենացանկալին կլինի, նրանք այստեղ ավելի ուժեղ են: Գյումրիի ռազմաբազան զարգանում է, եւ չեմ կարծում, որ ռուսները ՀՀ-ում իրենց շահերից թեկուզ մի թիզ պատրաստվում են զիջել: Ես հասկանում եմ շատերի զգացմունքները` այո, նրանք Ադրբեջանին վաճառում են զենք, բայց այդ դեպքում ուզում եմ այլընտրանքներ առաջարկվեն»:

Ինչ վերաբերում է գերմանացի խաղաղապահներին, փորձագետի խոսքով` դա էլ է տարբերակ, քանի որ Գերմանիան կառուցողական վերաբերմունք ունի ԼՂՀ-ի հանդեպ:

Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրին` ասելով, որ այն 90 տոկոսով ուղղված է թուրքական ավիացիայից պաշտպանվելուն. «Որոշումներն ընդունվելու են Երեւանում: Անձերն այստեղ դերակատարություն չունեն, այդ թվում` Շամանովը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/14/715072/


Руский