05.10.2016
Միջոցառմանը հրավիրվել էին շուրջ 10 երկրի՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Սիրիայի, Վրաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության ոլորտի մասնագետներ, փորձագետներ և պետական կառավարման ոլորտի համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներ: Դասընթացին մասնակցելու նպատակով հրավիրվել էր նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանը: Հիմնադրամի ներկայացուցիչը հանդես է եկել «Մերձավոր Արևելքի իրավիճակի ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների անվտանգության վրա» զեկուցմամբ:
«ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԴԱՍԸՆԹԱՑ
Ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան Աբրամցևոյում անցկացվել է «Գլոբալ անվտանգության հիմնախնդիրների միջազգային դպրոց» դասընթացը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի (ՊԻՐ-կենտրոն) և ՌԴ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի կողմից:Միջոցառմանը հրավիրվել էին շուրջ 10 երկրի՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Սիրիայի, Վրաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության ոլորտի մասնագետներ, փորձագետներ և պետական կառավարման ոլորտի համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներ: Դասընթացին մասնակցելու նպատակով հրավիրվել էր նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանը: Հիմնադրամի ներկայացուցիչը հանդես է եկել «Մերձավոր Արևելքի իրավիճակի ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների անվտանգության վրա» զեկուցմամբ:

