ՆԱՏՕ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ անդամ երկրների բնակիչների մոտ 60%-ը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն։ Այս մասին վկայում են Փյու հետազոտական կենտրոնի (Pew Research Center) հարցման՝ հունիսի 10-ին հրապարակված արդյունքները։ Հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին ՆԱՏՕ ութ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Հարցմանը մասնակցել էր ավելի քան 11 հազար մարդ։
Զեկույցի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելու պլաններին համաձայն չէ հարցվածների 59%-ը։ Ընդ որում՝ Գերմանիայում, օրինակ, այդ նախաձեռնությունը պաշտպանում է ընդամենը 19%, իսկ ԱՄՆ-ում՝ 46%։ Միևնույն ժամանակ, Ուկրաինային տնտեսական օգնություն ցուցաբերելուն պատրաստ է այդ երկրներում հարցվածների 70%-ը, նշում են զեկույցը կազմողները։ Բացի այդ, ինչպես նշում են հետազոտական կենտրոնում, հարցվածների 57%-ը կողմ է, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ։ Սակայն հետազոտության մասնակիցների 42%-ը պատրաստ չէ պաշտպանել դաշինքի կարևոր սկզբունքներից մեկը, որի համաձայն՝ ՆԱՏՕ գծով դաշնակիցները պետք է միմյանց սատարեն, եթե երկրներից մեկը ներգրավվի ռազմական կոնֆլիկտի մեջ։
«Зарубежное военное обозрение», №7, 2015
