• am
  • ru
  • en
Версия для печати
01.02.2018

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՆԱԽԻՋԵՎԱՆԸ՝ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ-2018-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԿԱՅՔԸ

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մշակույթի և տուրիզմի նախարարության և կապի ու նոր տեխնոլոգիաների նախարարության կողմից ստեղծվել է «Նախիջևանը՝ իսլամական մշակույթ-2018-ի մայրաքաղաք» կայքը՝ http://www.imp.nakhchivan.az, ադրբեջաներեն և անգլերեն, երեքշաբթի տեղեկացրել են նախարարությունում։ Կայքն ունի ութ հիմնական բաժին և 27 խորագիր։ Նշենք, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների մշակույթի նախարարությունների վեցերորդ կոնֆերանսում (որն անցկացվել է Բաքվում 2009թ. հոկտեմբերին) ընդունված որոշմամբ Նախիջևանը 2018թ. հայտարարվել է իսլամական մշակույթի մայրաքաղաք։ Ադրբեջանի նախագահի 2016թ. հունիսի 2-ի կարգադրությամբ՝ Նախիջևանը իսլամական մշակույթի մայրաքաղաք հայտարարելու կապակցությամբ ստեղծվել է կազմկոմիտե։ 2016թ. նոյեմբերի 25-ին կազմկոմիտեի՝ Նախիջևանում անցկացված նիստին հաստատվել է միջոցառումների պլանը։

16.01.2018
Տեղեկատվական գործակալությունների նյութերով։



Руский