• am
  • ru
  • en
Версия для печати
17.07.2018

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջին տարիներին Թուրքիան կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության, դրանց բարելավմանն ուղղված քաղաքականություն է մշակում։ Կառավարությանն առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ստորաբաժանումներից մեկի շրջանակներում գործող տեխնոլոգիական աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքային խումբը 2014թ. ներկայացրել է Թուրքիայի «2014-2023թթ. կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ճանապարհային քարտեզը»։ Համաձայն դրա՝ մինչև 2023թ. նախատեսվում փուլային տարբերակով բարելավել էներգետիկայի, կապի տեխնոլոգիաների, տրանսպորտային, առողջապահության, մշակույթի և տուրիզմի, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտների հետ կապված կրիտիկական համարվող ենթակառուցվածքները։ Աշխատանքներում ներգրավված են մի շարք նախարարություններ, պետական ստորաբաժանումներ՝ որպես տվյալ ոլորտի պատասխանատու մարմիններ։


Руский