• am
  • ru
  • en
Версия для печати
12.06.2018

ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԵՆ

2004թ. Թուրքիայում տեխնոլոգիական պարկերի զարգացման նպատակով պետությունը հատկացրել է 711 մլն լիրա, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան մեկ երրորդը տրամադրվել է վերջին երկու տարիներին, տեղեկացրել է գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլուն։

ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ ԹԻՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` 77:

ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԹԻՎԸ, ՈՐՏԵՂ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐ` 51:

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ 3 ԱՄԻՍՆԵՐԻՆ ԲԱՑՎԵԼ Է 8 ՏԵԽՆՈՊԱՐԿ

2018թ. հունվար-մարտին Թուրքիայում բացվել է 8 տեխնոպարկ, այն դեպքում, երբ ամբողջ 2017թ. ընթացքում՝ ընդամենը 5-ը։

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ ԲԱԶԱՆ

Թուրքիայի 56 տեխնոպարկերում արդեն իրականացվում են հետազոտություններ, 21 պարկում շարունակվում են ենթակառուցվածքի ձևավորման աշխատանքները:

ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է 47.525 ՄԱՍՆԱԳԵՏ

Թուրքիայի գործող 56 տեխնոպարկերից գործարկվել է 4916 ընկերություն, բացվել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր:

ԱՎԱՐՏՎԵԼ Է 27.749 ՆԱԽԱԳԻԾ

Թուրքիայի տեխնոպարկերում իրականացվել են տասնյակ հազարավոր նախագծեր:

ԲԱՐՁՐՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Առաջիկա 10 տարիներին տեխնոպարկերը թույլ կտան մինչև 15%-ով ավելացնելու Թուրքիայի բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման բաժինն արտահանման ընդհանուր ծավալում:

https://www.aa.com.tr/ru/info/%D0%B8%D0%BD%D1%84%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D1%84%D0%B8%D0%BA%D0%B0/10271



Руский