• am
  • ru
  • en
Версия для печати
«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԺՄՅԱՆ ԿՅԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 05.03.2015

«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԺՄՅԱՆ ԿՅԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2014թ. նոյեմբերի 14-ին Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցական համալիրի ընդունելությունների դահլիճում կայացել է «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն և այժմյան կյանք» խորագրով համայնքային գիտական համաժողովը: Այն անց է կացվել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հովանու ներքո, Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի, ՌԴ ԳԱ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի աջակցությամբ: Այս մասին հաղորդում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Ելույթներով հանդես եկան Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի հայագիտության կենտրոնների և ամբիոնների ղեկավարներ, Մոսկվայի համայնքային կառույցների ղեկավարներ, առաջատար հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, լեզվաբաններ, սոցիոլոգներ, բազմաթիվ այլ հյուրեր: Համաժողովի ընթացքում քննարկվել են ՌԴ հայ համայնքային խնդիրները, ռուսաստանյան հայագիտության պատմությունը, հեռանկարները, առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի պատմության, քաղաքագիտութան, էթնոլոգիայի, գրականագիտության, լեզվաբանության ոլորտների բազմաթիվ այլ հարցեր: