• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2016

ԱՄՆ ԲԱՆԱԿԸ ԾՐԱԳՐԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ «ԿԻԲԵՐԱՇԽԱՐՀԱԶՈՐ»

ԱՄՆ զինված ուժերը ծրագրել են ստեղծել հավելյալ կիբերստորաբաժանումներ։ Այնտեղ չեն ծառայի զինծառայողները՝ հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կիբերնետիկ հրամանատարության ղեկավար Էդվարդ Կարդոնը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Այժմ ընտրվում է մոբիլիզացման առավել համապատասխան տարբերակ։ Մենք փնտրում ենք նրանց հավաքելու և մոբիլիզացնելու, ինչպես նաև կառավարելու միջոց»,- ասել է Կարդոնը։

Նրա խոսքով՝ «կիբերաշխարհազորի» ձևավորմանը ծրագրվում է նվիրել առաջիկա 3 տարին։ Ներկայում ԱՄՆ զինված ուժերում ստեղծվել է 133 կիբերջոկատ, որոնցում ծառայում է մոտ 9000 մարդ։ 2016 թվականին նախնական մարտական պատրաստության մեջ կգտնվի 41 հազար կիբերջոկատ:

http://www.1in.am/1828594.html