11.03.2015
ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ԼՈՒՅՍ ՏԵՍԵԼ
Մեծ Հայրենականի տարիներին Լենինգրադի պաշտպանությանը մասնակցած հայերի մասին գիրք է լույս տեսել Սանկտ Պետերբուրգում: Գրքում զետեղված են 3000 հայ զինվորների կենսագրություններ: Գրքի հրատարակման առիթով իրենց ողջույնի խոսքն են հղել ՀՀ և ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Գիրքը ստեղծվել է պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի պատվերով: