• am
  • ru
  • en




23.11.2019 «ՎԵՐԵԼՔ»․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
«Վերելք» հաղորդաշարի հյուր ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացնում է հիբրիդային պատերազմի տարրերը, մասնավորապես, պատմության խեղաթյուրումը, օտար արժեքների ներարկումը։


23.11.2019 «ՎԵՐԵԼՔ»․ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Գիտությունների թեկնածու, Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացնում է մեր երեք հանրապետությունների ներքին կյանքի քաոսայնության պատճառները և դրանք հաղթահարելու ուղին:


26.12.2018 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Սամվել Մանուկյան, Մերի Շահբազյան
Զանգվածային լրատվամիջոցները, բացի ինֆորմացիայի տարածումից, նաև սոցիալականացնում են իրենց լսարանը։ Դա տեղի է ունենում անկախ նրանից, թե արդյոք դրանք ունեն այդ նպատակը, թե ոչ։ Հայաստանի հասարակությունում ինտերնետն իր տարածվածությամբ հեռուստատեսությունից հետո երկրորդն է, իսկ 18-29 տարեկան երիտասարդների շրջանում՝ առաջինը։ Այդ պատճառով ինտերնետով հաղորդվող ինֆորմացիան ավելի ու ավելի կարևոր նշանակություն է ստանում հասարակական գիտակցությունում աշխարհայացքի և աշխարհի կերպարի ձևավորման, ինչպես նաև մշակութայնացման տեսակետից։


06.12.2018 ՀԱՅԵՐԵՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Վահե Սարգսյան
Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախք նահանգում և վերջինիս հարակից Ծալկայի շրջանում հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին, որպես գերազանցապես հայաբնակ այդ տարածաշրջանի զարգացման առաջնային նախապայման, բազմիցս է խոսվել: Վրաստանի անկախացումից ի վեր հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու մասին պահանջով բազմիցս հանդես են եկել Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ` Ջավախք) տարածաշրջանի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ և ազդեցիկ գործիչներ:


30.11.2018 ԿԻԲԵՌՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Նարինե Աղայան
21-րդ դարում ցանկացած երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և բնակչության բնականոն կենսագործունեության համար է՛լ ավելի կարևոր նշանակություն են ձեռք բերում ազգային անվտանգությունն ապահովելու և արտաքին սպառնալիքներին դիմագրավելու հարցերը: Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, առավել ևս՝ հաշվի առնելով այն ոչ բարեկամական աշխարհագրական միջավայրը, որում գտնվում է մեր հանրապետությունը: Վիճակն ավելի է բարդացնում ղարաբաղյան հիմնահարցի լուծված չլինելը:


30.10.2018 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԻՆԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նվարդ Մելքոնյան, Էլինա Ասրիյան
Ժամանակակից սոցիալ-քաղաքական գործընթացներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները հաճախ դառնում են այն հիմնական ցուցիչները, որոնք տարբերում են ներկա գործընթացներն անցյալի քաղաքական և սոցիալական ոլորտների դինամիկ փոփոխություններից։ Ինչպես նշում է ռուս հասարակագետ Դ.Եվստաֆևը. «Հասարակությունում հաղորդակցության դերի և դիրքի փոփոխությունը նշանակում է քաղաքական վարքի նոր օրինակների՝ պատեռնների առաջացում»։ Հասարակական հաղորդակցությունների զարգացումը և որակական փոփոխությունն, ըստ էության, իր ներգործությունն ունեցավ «գունավոր հեղափոխությունների» իրագործման տեխնոլոգիաների վրա։


29.10.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Սամվել Մանուկյան
Հայաստանում ինտերնետի նշանակությունը որպես լրատվամիջոց ինտենսիվորեն աճում է, հատկապես երիտասարդության շրջանում։ Հայաստանի հասարակությունում ինտերնետի դերի և ազդեցության համապարփակ և խոր գնահատումը բարդ և ռեսուրսատար խնդիր է։ Այդ խնդրի լուծման ոլորտում ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է Հայաստանի լրատվական ինտերնետային կայքերի օգտագործման ծավալի նախնական գնահատում։ Հոդվածում ներկայացված են Հայաստանի ամենամեծ լսարանն ունեցող ինտերնետային լրատվական կայքերի մի քանի բնութագրերի նախնական գնահատման արդյունքները։


02.10.2018 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ԱՇԽԱՐՀԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԹԱՔՆՎԱԾ ՀՆԱՐՔՆԵՐԸ
Արմեն Ղալեչյան
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալ իրականությունն է «թելադրում» օբյեկտիվ իրականության ընթացքը: Կյանքն, իհարկե, իրական է, սակայն նրա մի զգալի մասը մենք ապրում ենք վիրտուալ (տեղեկատվական արհեստածին) աշխարհում: Առավել ուժգին դեպի իրեն է ձգում վիրտուալը, քան իրականը, քանի որ այն ստեղծված է մեր ուղեղի չափորոշիչներով, որպեսզի բավարարի նրա բոլոր ցանկությունները: Մարդն իր բնույթով սոցիալական էակ է, և նրա կարևոր պահանջմունքներից են ընդունված լինելու, ինքնարտահայտման, ինքնադրսևորման և ինքնահաստատման պահանջմունքները:


27.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանյան ցանցի հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում խոր վերաձևափոխումների ճանապարհին է։ Բավական լուրջ փոփոխությունները կուտակվում են և մեծ ազդեցություն են ունենալու առաջիկա տարիների ինչպես տեղեկատվական դաշտի զարգացման, այնպես էլ այլ, հարակից տնտեսական, հասարակական, քաղաքական գործընթացների վրա։ Շատ պրոցեսներ արագացել են շնորհիվ թավշյա հեղափոխության, որը լրջորեն «թափ տվեց» տեղեկատվական դաշտը:


11.09.2018 FOX ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ
Հարութ Սասունյան
Մինչ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շիկանում է, Թուրքիայի անխելք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ շարունակելով կեղծ մեղադրանքներով պահել ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին, նա մեծ հարված է հասցնում Թուրքիայի տնտեսությանը և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մեկ այլ խելամիտ թուրք ղեկավար արդեն վաղուց արձակած կլիներ պատվելի Բրանսոնին և կպահպաներ ռազմական ու առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:


16.08.2018 ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ» ԹԵՐԹՈՒՄ
Հարութ Սասունյան
Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը բազմաթիվ ամերիկյան ընկերություններ է վարձել Վաշինգտոնում՝ լոբբիստական գործունեություն ծավալելու և իր անունից հանրային կապեր հաստատելու համար: Նման ընկերություններ վարձելը շատ թանկ է և հիմնականում գումարի վատնում է, քանի որ նրանք ստեղծում են ավելի շատ փաստաթղթեր, քան իրական արդյունք: Սակայն, նրանք կարող են երբեմն նախապատրաստել հոդվածներ թուրք պաշտոնյաների անունից ու օգնել դրանք հրապարակել ամերիկյան թերթերում և կազմակերպել նրանց այցելություններն ու հանդիպումները Միացյալ Նահանգներում:


13.08.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.
Կարեն Վերանյան
ՅՈւՆԵՍԿՕ-ի 2012թ. զեկույցի վիճակագրական տվյալներով՝ առանձնացված 91 երկրների շարքում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ-НИОКР) ծախսերով Հայաստանը զբաղեցրել է 64-րդ դիրքը (ՀՆԱ ընդամենը 0,27%-ը)։ Զեկույցում Ադրբեջանը զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը, որի ԳՀՓԿԱ ծախսերը կազմել են երկրի ՀՆԱ 0,25%-ը։ Սակայն այստեղ մտահոգիչ է ոչ միայն այն, որ Հայաստանում ոլորտին հատկացվող ծախսերն այդպես էլ չեն գերազանցում ՀՆԱ նույնիսկ 1%-ը, այլ այն, որ երկու երկրների ՀՆԱ ծավալներն իրապես անհամադրելի են։


10.08.2018 ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի հեռուստաեթերում սերիալներին է տրամադրվում եթերաժամանակի ամենամեծ հատվածը։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում Հայաստանի և Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտի ուսումնասիրության ծրագրի շրջանակներում ստացված տվյալները հաստատում են այդ փաստը։


06.08.2018 «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ
Գագիկ Հարությունյան
Ներկայիս հիբրիդային իրողություններում, երբ տոտալ հակամարտություններն ընթանում են մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում (ռազմական, դիվանագիտական, գիտակրթական, մշակութային և անգամ սպորտային), գլոբալ հարթությունում գրեթե վերացել են նախկինում միջազգային հարաբերությունների վերաբերյալ եղած պատկերացումները և նորմերը։ Որոշ քաղաքագետներ գտնում են, որ արդի իրավիճակը հիշեցնում է 1618-1648թթ. Եվրոպայում սկիզբ առած երեսնամյա պատերազմը։


23.07.2018 ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Հարությունյան, Արա Մարջանյան
Կասկած չի հարուցում, որ հասարակության զարգացումը մեծ մասամբ, եթե ոչ՝ հիմնականում, պայմանավորված է ձեռք բերված գիտելիքներով և այդ գիտելիքներն օգտակար տեխնոլոգիաների վերածելու կարողությամբ։ Սրա հետ մեկտեղ՝ հասարակության և գիտատեխնոլոգիական ոլորտի կառուցողական զարգացումը հնարավոր է միայն համապատասխան հոգևոր, մշակութաքաղաքակրթական հենքի առկայության պարագայում։ Դրա օրինակն է եվրոպական եկեղեցա-համալսարանական համակարգի ձևավորումը Կառլոս Մեծի հրամանով, որի կապիտուլյարիայով (կարգադրությամբ)՝ դեռևս 800թ. զանգվածաբար ստեղծվեցին վանական դպրոցներ. այս նախաձեռնությունը հետո արդեն անվանեցին «եվրոպական քաղաքակրթության մեծ խարտիա»։


12.07.2018 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ. ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՈՒՆ ՏԱՐԱԾՈՒՄ ՄԵԿՕՐՅԱ ՖԵՅՔԵՐ
Ադրբեջանը փորձում է օգտագործել ապատեղեկատվությունը ներքաղաքական լուրջ փոփոխությունների շրջանում Հայաստանի բնակչության վրա ազդեցություն գործելու համար, Sputnik Արմենիային ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը։


09.07.2018 «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Գագիկ Հարությունյան
Զեկուցում «Հայաստան—Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ
7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,
«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ


09.07.2018 ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Արա Մարջանյան
Զեկուցում «Հայաստան—Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ
7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,
«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ


02.07.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Դիանա Գալստյան
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Նախիջևանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ՆԻՀ) ներկայացվածությունն ադրբեջանական մեդիա-դաշտում շրջանառվող տեղեկատվական հոսքերում, պարզել այն հիմնական համատեքստերը, որտեղ հանդես է եկել Նախիջևանը։ Այդ նպատակով դիտարկվել են ադրբեջանական 1news.az, day.az, haqqin.az լրատվական կայքերի և Interfax.az գործակալության ադրբեջանական բաժնի («Интерфакс-Азербайджан»)՝ Նախիջևանին առնչվող նյութերը 2017թ. հունվար - 2018թ. մայիս ժամանակահատվածում։


20.06.2018 ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԱՆՀԻՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՂ ԵՎՍ ՄԵԿ ՀԱԿԱՀԱՅ ԳՐՈՂ
Հարութ Սասունյան
Թվում է, թե ոչ մի շաբաթ չի անցնում առանց հանդիպելու խորհրդավոր մի այլ գրողի, որ պատվիրված հոդված չգրի Ադրբեջանի մասին և չվարկաբեկի Հայաստանի ու տարբեր հայերի հեղինակությունը: Վերջին նման գրողը Փիթեր Թեյզն է, որը 2018 թվականի հունիսի 11-ին Eurasia Review կայքում տեղադրել է՝ «Ռուսաստանի օտարերկրյա գործակալները Ամերիկայում. Թրամփի կապերը հայ լոբբիստների հետ» խորագիրը կրող հոդվածը:


08.06.2018 ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)
Սամվել Մարտիրոսյան
ՀՀ-ում թավշյա հեղափոխության ընթացքում սոցիալական մեդիաներն ունեցան ամենակարևոր դերերից մեկը։ Հիմնական հաղորդակցամիջոցը ավանդական ԶԼՄ-ից տեղափոխվեց դեպի նորագույն տեխնոլոգիաներ, ուղիղ եթերներ սոցիալական հարթակներում։ Նույնիսկ օնլայն լրատվականներն այդքան մեծ ազդեցություն չունեցան տվյալ ժամանակահատվածում։


08.05.2018 ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Արա Մարջանյան
Սույն հոդվածը մեր նախորդ հրապարակումների [1-4] շարունակությունն է՝ նվիրված Հայաստանում ինֆորմացիոն և կապի տեխնոլոգիաների (ԻԿՏ, ICT) ոլորտի ցուցանիշների ներկայացմանը և վելուծությանը, համահունչ «Նորավանք» ԳԿՀ «Հայաստան-Ադրբեջան. կրիտիկական ենթակառուցվածքներ» թեմայի մոտեցումներին: Ստորև դիտարկվում են Հայաստանում և տարածաշրջանում «ինտերնետի օգտատերեր» (ի.օ.) ցուցանիշները:


26.04.2018 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ
Սամվել Մանուկյան, Դիանա Գալստյան
Ազգերի և պետությունների միջև մրցակցությունում կարևոր նշանակություն ունի, թե ինչ արժեքային համակարգում է վերարտադրվում և զարգանում ազգային ինքնությունը, որքանով է այն կայուն և ունակ արձագանքելու տարաբնույթ սպառնալիքներին։ Ներկայում, տեղեկատվական պատերազմների ժամանակաշրջանում, ազգային ինքնության սպառնալիքների նշանակալի մասը բխում է տվյալ ազգը պարուրող ինֆորմացիոն դաշտից։


10.04.2018 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ ԶԵՆՔԻ ԹԵՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Արմեն Ղալեչյան
Մարդիկ իրենց շրջապատող աշխարհը սկսել են ընկալել ոչ միայն համաձայն իրենց կրթական ցենզի, այլև ավելի հաճախ՝ ինչպես դա նրանց ներկայացնում է «արհեստածին» տեղեկատվական միջավայրը: Աշխարհն այլևս չի ղեկավարվում անցյալի «մնայուն» կանոններով` ենթարկվելով շարունակական սկզբունքային փոփոխությունների: Երբ այդ աշխարհում առկա ղեկավարման համակարգերն սկսում են ուշացումով արձագանքել նոր տիպի խնդիրների լուծմանը և աշխարհն այլևս ի վիճակի չէ ապահովել անվտանգության «բավարար» մակարդակը, ապա նա իր «արհեստածին» տեղեկատվական միջավայրի միջոցով սկսում է «վաճառել» սպառնալիքներ, որոնցից հետագայում փորձում է մեզ հերոսաբար «պաշտպանել»:


09.04.2018 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
Արա Հ. Մարջանյան
Ադրբեջանի կոսմիկական ծրագրի 2-րդ՝ հետախուզության և հեռազննման բաղադրիչում հիմնարար դերակատարում ունի ֆրանսիական «Airbus Defense and Space» (Airbus DS) ընկերության հետ, հավանաբար, դեռ 2010-ից հաստատված ռազմավարական համագործակցությունը: Այս ընկերությունում է պատրաստվել «Spot 7» հետախուզա-հեռազննման արբանյակը, որը 2014-ին վաճառվեց Ադրբեջանին՝ «Azersky» անվանմամբ։


05.04.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սամվել Մարտիրոսյան
Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի հայության դեմ բավական ակտիվ գործում են ադրբեջանական և թուրքական մի շարք հաքերային խմբավորումներ։ Մյուս կողմից՝ Հայաստանը թիրախավորում են այլ հաքերային խմբավորումներ, որոնք, ենթադրաբար, հովանավորվում կամ անմիջապես կառավարվում են տարբեր պետությունների հատուկ ծառայությունների կողմից։


04.04.2018 ԻՆՏԵՐՆԵՏԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2012-2016ԹԹ.)
Սամվել Մանուկյան
Խնդիրը. Ինտերնետն աստիճանաբար վերածվում է հասարակության լայն շերտերի աշխարհայացքի ձևավորման և վարքագիծը պայմանավորող նշանակալի գործոնի։ Վերջին տասնամյակում վերլուծական հանրությունը հակված է ինտերնետը դիտել որպես գործիք, որն ունակ է երկրներում առաջացնել հասարակական-քաղաքական ցնցումներ, ինչպես նաև վճռական դերակատարում ունենալ քաղաքական ընտրություններում։ Այդ տեսակետից կարևոր է ընդհանուր պատկերացում ունենալ վերջին տարիներին Հայաստանում ինտերնետի նշանակության աճի միտումների և արդի վիճակի մասին։


28.03.2018 ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
Գագիկ Հարությունյան
Հայտնի է, որ դեռևս բոլորովին վերջերս աշխարհում տիրող միաբևեռ աշխարհակարգի պայմաններում ամեն ինչ ենթարկվում էր մեկ կենտրոնի, որն էլ թելադրում էր խաղի կանոնները՝ իր գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական պատկերացումներին համապատասխան։ Բնականաբար, նման իրադրությունում գրեթե լիովին անտեսվում էին այլ երկրների շահերը, ինչը հանգեցնում էր ծանր հետևանքների։


22.02.2018 ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արեստակես Սիմավորյան
Արտերկրի համայնքներում սեփական մեդիաների ստեղծման, համացանցում տեղեկատվական ռեսուրսների հարստացման գործը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի պետական քաղաքականությունում։ Համայնքների և սփյուռքի հետ համագործակցությանը միտված կառույցների առջև խնդիր է դրված արտերկրում աշխատանքներ իրականացնել թերթերի, ամսագրերի, պարբերականների հրատարակման, ռադիոհեռուստատեսության և տեղեկատվական գործակալությունների հիմնադրման ուղղությամբ։


21.02.2018 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Դիանա Գալստյան
Ցանկացած երկրի տեղեկատվական քաղաքականությունը ձևավորվում է միջազգային որոշակի չափանիշների և սեփական երկրի առանձնահատկությունների համաձայն։ Ինֆոքաղաքականության իրագործումը բազմաշերտ խնդիր է, որը պարունակում է նորմատիվային-իրավական, տեխնիկական-տնտեսական և սոցիալական (այդ թվում՝ կրթական) բաղադրիչներ։ 


27.12.2017 ԱՇԽԱՐՀԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԼՈՒՐԵՐՈՒՄ
Սամվել Մանուկյան, Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան
Խնդիրը.- Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի 18+ հեռուստալսարանի 77.4%-ի համար 1-ին կամ 2-րդ առավել դիտվող ալիքներն են «Արմենիան», «Շանթը» և «Հ1»-ը։ Երեկոյան 18։00-24։00-ը հեռուստացույց է դիտում Հայաստանի բնակչության 84%-ը։ Իսկ հեռուստատեսային լուրերը՝ հեռուստահաղորդումների դիտման գերադասելիության տեսակետից, երկրորդ տեղում են սերիալներից հետո։ Հետևաբար.


26.12.2017 ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան
Հեռուստատեսությունը սոցիալական և մշակութային մեծ ազդեցություն ունի հասարակության վրա։ Այդ ազդեցության ամբողջական պատկերը հասկանալու, գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ են մատուցում հեռուստաընկերությունները հասարակությանը։ «Տեղեկատվական անվտանգության կրիտիկական ենթակառուցվածքների վերհանում և վերլուծություն» հետազոտության շրջանակներում ծրագրել ենք ուսումնասիրել ամբողջական հեռուստաբովանդակությունը՝ հեռուստալուրերը, վերլուծական հաղորդումները, ժամանցային հաղորդումները, սերիալները, դուրս բերելու համար, թե ինչ վարքային մոդելներ և արժեքներ են հեռարձակվում այսօր հեռուստատեսությամբ։ Այդ նպատակով կանդրադառնանք նշված բաղադրիչներից յուրաքանչյուրին։


20.12.2017 ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԶԼՄ-ՈՒՄ
Սյուզաննա Բարսեղյան
Սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը հաճախ դիտարկվում է որպես զարգացման ռեսուրս էթնիկ հայրենիքի համար, որը ներդրումների կարիք ունի: Տարբեր սփյուռքեր այդ ռեսուրսն օգտագործում են տարբեր կերպ՝ հայրենիքի շահերի լոբբինգ ընդունող երկրում, բարեգործություն, կամավորություն, դրամական փոխանցումներ և այլն: 


12.12.2017 ԻՆՉ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԼՍԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ
Սամվել Մանուկյան, Դիանա Գալստյան
Խնդիրը. Հայաստանի ինֆորմացիոն դաշտը, մասնավորապես՝ հեռուստատեսությունն ու ինտերնետը, հզոր բազմաշերտ և բազմաբովանդակ ազդեցություն ունեն Հայաստանի հասարակության վրա։ Այն լցնում է մարդկանց ազատ ժամանակը, ձևավորում նրանց տեղեկությունները, գիտելիքները, ճաշակը, դիրքորոշումները և, վերջին հաշվով, մարդու աշխարհայացքը։ Ինֆորմացիոն դաշտի ազդեցությունը համապարփակ է, անընդհատ և հարատև։


07.12.2017 ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում ինտերնետ կապի ներթափանցումը 2015 և 2016թթ. փոխվել է մոտ 10%-ով․ համապատասխանաբար՝ բնակչության 55.29% և 64.2%-ն էր օգտվում ինտերնետ կապից։ 2017թ. ինտերնետ կապի օգտագործումն ինչ-որ չափով վերաբաշխվել է, նոր հարթակներ են առաջ անցել, ձևափոխվել են սոցիալական մեդիաների լսարանները։ Ստորև ներկայացնենք հիմնական ցուցանիշները, որոնք վերաբերում են 2017թ. կեսին, երկրորդ և երրորդ եռամսյակին՝ համեմատելով նախորդ ցուցանիշների հետ։ ՏՀՏ տվյալները վերցված են կազմակերպությունների պաշտոնական հաշվետվություններից, որոնք հրապարակվում են եռամսյակը մեկ և տեղադրվում կազմակերպությունների կայքերում։


06.12.2017 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ 2018Թ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ
Տաթևիկ Քարաուղլանյան
Բրիտանական Quacquarelli Symonds և Times Higher Education վարկանիշային կազմակերպությունները հրապարակել են աշխարհի տարբեր երկրների բուհական հաստատությունների վարկանիշավորման 2018թ. աղյուսակները, որոնք ներկայացվում են ստորև։1. Quacquarelli Symonds կազմակերպությունը հրապարակել է «զարգացող» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի QS EECA University Rankings (Quacquarelli Symonds Emerging Europe and Central Asia University Rankings) 2018թ. վարկանիշային աղյուսակը, որը ներառում է տարածաշրջանի 300 լավագույն բուհերը։


28.11.2017 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ռոբերտ Խաչատրյան, Ֆրիդա Հակոբյան
Ցանկացած պետության և հասարակության կայուն զարգացումը պայմանավորված է ազգային անվտանգության ապահովմամբ, ուստի այն կենսական նշանակություն ունեցող խնդիրներից է: Ազգային անվտանգությունը ենթադրում է պետության կայուն զարգացման ապահովման նպատակով կենսագործունեության տարբեր ոլորտներում անհատի, հասարակության և պետության կենսական շահերի պաշտպանվածությունն արտաքին և ներքին սպառնալիքներից: 


21.11.2017 ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԴԻԱ-ՀՆԱՐՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶՈւ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ
Արմեն Ղալեչյան
Ժամանակակից մեդիայում զանգվածների գիտակցության վրա ներազդելու ամենատարածված միջոցն ամենօրյա լրահոսն է: Նրա հիմքում ընկած է ունկնդիրների ուշադրությունը տեղեկատվական տիրույթում պահանջված և անհրաժեշտ թեմաների, իրողությունների և մեկնաբանությունների վրա կենտրոնացնելու կարողությունը: Ունկնդիրներին չեն հետաքրքրում այնպիսի դեպքեր, պատմություններ (լուրեր), որոնք տվյալ ժամանակահատվածում առավել քննարկվող թեմաներից դուրս են:


20.11.2017 ՀԵՌՈՒՍՏԱԼՍԱՐԱՆԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012-2016ԹԹ.
Սամվել Մանուկյան
Աշխարհում տեղի է ունենում տեղեկատվության (ինֆորմացիայի) աղբյուրների դերերի փոխակերպում։ Սրընթաց զարգանում է ինտերնետը, ավանդական հեռուստատեսությունը ձեռք է բերում նոր հնարավորություններ և զարգանում է ինտերակտիվ լրատվամիջոցի վերածվելու ուղղությամբ։ Նվազում է այլ լրատվամիջոցների, մասնավորապես՝ տպագիր մամուլի և ռադիոյի դերը։


13.11.2017 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ռոբերտ Խաչատրյան
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումն ու շարունակական կատարելագործումը մեծապես պայմանավորվում են ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ և դրա միջոցով համաշխարհային տնտեսական համակարգում կրթության ազգային համակարգի մրցունակության խթանման անհրաժեշտությամբ: Այս համատեքստում պետության կարևորագույն գործառույթներից է մրցունակ տնտեսության ստեղծումը:


06.11.2017 ՖԻՔՍՎԱԾ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԿԱՊԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՓԱՍՏԵՐ
Արա Մարջանյան
Սույն հոդվածը մեր նախորդ հրապարակման շարունակությունն է՝ նվիրված Հայաստանում կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների (ԻԿՏ, ICT) ոլորտի ցուցանիշների ներկայացմանն ու վելուծությանը, համահունչ «Հայաստան - Ադրբեջան. կրիտիկական ենթակառուցվածքներ» «Նորավանք» ԳԿՀ թեմայի մոտեցումներին:


26.10.2017 ՀԱՂԹԱՆԱԿ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ (ինչպես է աշխատում օբյեկտիվ գործիքանին սուբյեկտիվ հիմքի վրա)
Գեորգի Պոչեպցով
Հումանիտար գիտությունները դասում են սուբյեկտիվ բնույթի գիտությունների շարքին, համենայնդեպս՝ բնական գիտությունների հետ համեմատության մեջ դրանք առաջարկում են իրենց արդյունքը, որը կարող է չհամընկնել նման այլ սուբյեկտիվ վերլուծության արդյունքի հետ, որը կատարվել է ուրիշ գիտնականի համակարգչով։ Սակայն վերջին քարոզչությունները, որոնք ձեռք են բերվել big data-ներին դիմելու օգնությամբ, վկայում են այն մասին, որ սուբյեկտիվ գիտելիքները կարող են օբյեկտիվ արդյունքներ բերել, երբ դրանք դառնում են ներգործության քարոզչաբազա։


20.10.2017 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Սամվել Ասատրյան
Վերջին տարիներին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները լայնորեն մուտք են գործել մարդկային գործունեության բոլոր ոլորտներ: Սա բացատրվում է դյուրակիր հեռախոսների (smartphone) լայն հասանելիությամբ: Համաշխարհային միտումները վկայում են, որ 2016թ. առաջին կիսամյակում աշխարհում դյուրակիր հեռախոսների վաճառքը հասել է 288,9 միլիոն միավորի, իսկ ահա տարեվերջին այդ թիվը գերազանցել է 314,5 միլիոնը: Այս ամենը վկայում է, որ շուկան շատ արագ է զարգանում, և պահանջարկը օր օրի ավելանում է: Անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:


12.10.2017 ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՀՈԳԵԽՈՍՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՊԱՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Սիրանուշ Անտոնյան
Անձի զարգացումն էապես պայմանավորվում է տվյալ ժամանակաշրջանի տնտեսական, սոցիալ-հասարակական և տեխնիկական փոփոխություններով ու զարգացումներով: Մասնավորապես, 20-րդ դարավերջին տեխնիկական նորարարությունները՝ համակարգիչն ու համացանցը, ինչպես ներմուծեցին բազում դրական տեղաշարժեր, հեշտացրին մարդու կենսագործունեությունը, այնպես էլ սերմանեցին տարաբնույթ անցանկալի երևույթներ: Այսօր աշխարհում մարդը համարվում է տեխնածին էակ և գտնվում է տեխնիկական փոփոխությունների ու զարգացումների կիզակետում:


09.10.2017 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գագիկ Հարությունյան
Անվտանգություն հասկացությունը, թվացյալ պարզության հետ մեկտեղ, խիստ ընդգրկուն է և գործնականորեն ներառում է հասարակության ու առանձին անհատների կենսագործունեության բոլոր ոլորտները։ Ամենևին պատահական չէ, որ գրականության մեջ կարելի է հանդիպել այդ եզրի ամենատարբեր մեկնությունների և սահմանումների։ Օրինակ, հաճախ կարելի է հանդիպել հետևյալ ձևակերպմանը. «Ազգային անվտանգությունն ազգի ընդունակությունն է՝ պահպանելով իր հիմնարար արժեքները հնարավորինս նվազագույն կորուստներով՝ բավարարել այն պահանջները, որոնք անհրաժեշտ են ինքնապաշտպանության, ինքնավերարտադրման և ինքնակատարելագործման համար»։


06.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Կիբեռանվտանգության հետ կապված խնդիրները դառնում են առաջնային միջազգային մակարդակով։ Արդեն հասկանալի է, որ կիբեռհարձակումները ոչ միայն հասցնում են ահռելի վնասներ համաշխարհային տնտեսությանը (ըստ որոշ հաշվարկների՝ ընդհանուր վնասը 2016թ. կազմել է $450 մլրդ), դրանք նաև ազգային մակարդակի լուրջ վտանգներ են կրիտիկական ենթակառուցվածքների համար։


15.09.2017 ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Գագիկ Հարությունյան
Տեղեկատվական պատերազմներում անվտանգության խնդիրներն ակտուալացել են այդ պատերազմների ռազմավարության մշակմանը զուգահեռ։ Դեռևս 1996թ. ԱՄՆ նախագահին կից ձևավորվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր տեղեկատվական հատվածի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրներով։ Հանձնաժողովի երկամյա աշխատանքի արդյունքները թույլ տվեցին ի հայտ բերել ԱՄՆ տեղեկատվական անվտանգության խոցելի կառույցները և հիմք ծառայեցին, որպեսզի մշակվի այդ ոլորտում համապատասխան քաղաքականություն։


26.07.2017 ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում համացանցի ներթափանցումը շարունակում է աճել, սակայն աճի տեմպերը նվազել էին, իսկ շարժական կապում նկատվել են տնտեսական խնդիրներ։ Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. եզրափակիչ տվյալների.- Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը (այդ թվում` շարժական 3G և 2G) 2016թ. կազմել է 2411519, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 9.6%-ով: - Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը (ներառյալ՝ շարժական 3G) 2016թ. կազմել է 1911089, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների թվաքանակի աճ 26%-ով։


25.07.2017 ՍՈՒԳԵՍՏԻՎ ՀՆԱՐՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԵԴԻԱ-ՏԵՔՍՏԵՐՈՒՄ
Նվարդ Մելքոնյան
ԶԼՄ-ում կիրառվող մանիպուլյատիվ հնարքները հաճախ նպատակաուղղված են հոգեբանական ազդեցության իրագործմանը: Մեդիա-տեքստերի ազդեցությունը տարածվում է ոչ միայն անհատի գիտակցականի վրա, այլև ընդգրկում է հուզական տիրույթը՝ ներշնչելով մանիպուլյատորի կողմից նախատեսված զգացմունքներ ու հույզեր՝ դրդելով համապատասխան գործողությունների: Որպես հոգեբանական ազդեցության առավել արդյունավետ տեխնիկա՝ կարելի է առանձնացնել ներշնչումը կամ սուգեստիան:


24.07.2017 «ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ»
Գագիկ Տերտերով
ԶԼՄ-ում կիրառվող կանոնները և միջոցները համալիր օգտագործման պարագայում թույլ են տալիս կյանքի կոչել ցանկացած գաղափար, նույնիսկ այն ընդունել օրենսդրորեն։ Մասնավորապես, հայտնի է Մաքկինակ (Mackinac Center) ՈւԿ աշխատակից Ջոզեֆ Օվերթոնի առաջարկած համոզման մեթոդը, որը ստացել է «Օվերթոնի պատուհան» անվանումը։ Ըստ Օվերթոնի՝ հասարակությունում յուրաքանչյուր գաղափարի կամ խնդրի համար գոյություն ունի այսպես կոչված «հնարավորությունների պատուհան»։ Այդ «պատուհանի» սահմաններում, օրինակ, ինչ-որ գաղափար հնարավոր չէ քննարկել կամ առավել ևս բացահայտ սատարել։ «Տեղաշարժելով» այդ «պատուհանը»՝ կարելի է այնպես փոխել «հնարավորությունների հովհարը», որ նախկինում հանրության կողմից կտրականապես չընդունվող գաղափարը, հետևողական և քողարկված տեղեկատվական գործողությունների արդյունքում, մտնի «ակտուալ քաղաքականության» օրակարգ։


19.07.2017 ՆՅԱՐԴԱԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ
Նվարդ Մելքոնյան
Մեր օրերում ԶԼՄ-ում հաճախակի կիրառվող հոգեբանական ազդեցության մեխանիզմներից է նյարդալեզվաբանական ծրագրավորումը՝ ՆԼԾ-ն (Neuro-Linguistic Programming – NLP): Կիրառական հոգեբանության այս ուղղությունը ստեղծվել է ԱՄՆ-ում 1970-ականների կեսերին, Ջ.Գրինդերի և Ռ.Բենդլերի կողմից: ՆԼ ծրագրավորման հիմնադրույթն է այն, որ մարդիկ իրենց ուղղված հաղորդագրություններն ընկալում են 3 տարբեր հարթություններում.


17.07.2017 ԲԱՌԵՐԻ ՏԻԵԶԵՐՔ. ՀԱՃԱԽԱԿԻՈՒԹՅԱՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ GOOGLE N-GRAMS ԳՈՐԾԻՔԸ
Արա Հ. Մարջանյան
Արևմտյան կիսագնդում բառերի մասին խոսելիս գրեթե անհնար է սկսել առանց Հովհաննեսի Ավետարանի առաջին տողը ցիտելու։ Այսպես ենք վարվում և մենք՝ բնաբանում բերելով ոչ միայն այդ տողի հունարեն բնագիրը, այլև դրա հայերեն, լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն կանոնակարգային թարգմանությունները: Անում ենք դա՝ ընդգծելու համար հետևյալ բազմանշանակ փաստը. հունարեն բնագրի լոգոսը, հուրախություն Հերակլիտեսի, մեր հայրերը թարգմանել են որպես բան, այլ ոչ թե բառ կամ խոսք: Ինչպես որ դա արված է բազմաթիվ այլ լեզուներում:


11.07.2017 ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ
Արա Մարջանյան
Արդի աշխարհի թերևս ամենաբնութագրական միտումներից են հետևյալ երկուսը. տվյալները (data), հատկապես՝ թվայնացված տվյալները, դառնում են համընդհանուր և ունիվերսալ արժեք՝ հին աշխարհի ոսկու նման, իսկ երկրների կամ կորպորացիաների տվյալների շտեմարաններն այլևս գիտակցվում են որպես կարևորագույն «բնական պաշար»` նավթի կամ նույն ոսկու նման:


05.07.2017 «ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱԿԱԶԴԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ». ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանի համոզմամբ ՝ հոգեբանական պատերազմների կապը ժողովրդագրության հետ անմիջական է։ «Բավարար է բացել ադրբեջանական մամուլը, և կտեսնեք հետևյալ բովանդակությամբ հոդվածներ. «Հայաստանը ամայանում է, օրեցօր թուլանում է, իսկ Ադրբեջանը ամրապնդվում ու ուժեղանում է, ևս մեկ տարի, երկու տարի, Հայաստանից բան չի մնա, մենք կհաղթենք, մեր բոլոր նպատակներին կհասնենք…»։


02.06.2017 ԲԱԶՄԱԿԵՆՏՐՈՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆԱՊԱՏԿԵՐԸ
Գագիկ Հարությունյան, Արա Մարջանյան
Գլոբալ բազմակենտրոն հարթությունում տեղի ունեցող բարդ գործընթացները մեկնաբանելու համար վերլուծաբանները հղում են կատարում խոշոր տերությունների առաջնորդների հայտարարություններին և բարձր մակարդակում ընդունված որոշումներին, փորձում վեր հանել աշխարհաքաղաքական դերակատարների ակնհայտ և ոչ ակնհայտ մտադրությունները՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքակրթական առանձնահատկությունները։


31.05.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներն օրեցօր դառնում են ավելի վտանգավոր և հանդես են գալիս որպես ազգային մակարդակի սպառնալիքներ։ Ոլորտի բարդ խնդիրներից մեկն այն է, որ դրանք անընդհատ ձևափոխման մեջ են գտնվում, մարտահրավերներն ավելի արագ են զարգանում, քան դրանց ուղղված կանխարգելիչ գործողությունները։ Ավելին, տեղեկատվական անվտանգության խնդիրներն արդեն անմիջական կապ են ունենում կրիտիկական ենթակառուցվածքների հետ, և դրանք կարող են հանգեցնել երևույթների, որոնք կարող են դիտվել որպես ազգային մակարդակի անվտանգության սպառնալիքներ։


26.05.2017 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ռոբերտ Խաչատրյան, Ֆրիդա Հակոբյան
Յուրաքանչյուր երկրի համար վճռորոշ նշանակություն ունեն ենթակառուցվածքների զարգացումն ու պահպանումը (ներառյալ պաշտպանությունը), քանզի վերջիններս նախադրյալներ են ստեղծում տնտեսության հիմնական ճյուղերի, հետևապես նաև տնտեսական կայուն աճի ապահովման համար: Սույն հոդվածի հիմնական նպատակն է համակարգված կերպով ներկայացնել «ենթակառուցվածք» հասկացության, «կրիտիկական ենթակառուցվածք» եզրույթի սահմանումները, կրիտիկական ենթակառուցվածքների հիմնական շրջանակն ու բաղկացուցիչները, այդ ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված համակարգային մի քանի մոդելներ, նկարագրել բարձրագույն կրթության համակարգի դերակատարությունն ազգային կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում:


22.05.2017 ԿԻԲԵՌՏԱՐԱԾՔ ԵՎ ԿԻԲԵՌՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Գագիկ Հարությունյան
Գլոբալ դերակատարում ձեռք բերած համացանցը և նրա հետ համակցված թվային տեխնոլոգիաները ձևավորել են նոր միջավայր՝ կիբեռտարածք, որի տակ հասկացվում է այն համակարգչային-համացանցային երևակայական, վիրտուալ դաշտը, որտեղ անձը կորցնում է իրական և արհեստական կառուցված աշխարհները տարբերելու ունակությունը։ Այլ տեսանկյունից են մեկնաբանում այդ եզրը ռազմական ոլորտի փորձագետները, համաձայն որոնց՝ կիբեռտարածք ասելով հասկացվում է «փոխկապակցված տեղեկատվական–տեխնոլոգիական ենթակառուցվածքների ցանց, որը ներառում է համացանցը, հեռահաղորդակցման և համակարգչային համակարգերն ու նրանց մեջ ներառված պրոցեսորները»:


19.05.2017 ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ
Դիանա Գալստյան
Զանգվածային լրատվամիջոցների կողմից կոնֆլիկտների լուսաբանման թեման տարբեր ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում է։ Վերջին շրջանում կոնֆլիկտներին ուղեկցող տեղեկատվական գործողություններն ապացուցեցին, որ զանգվածային լրատվամիջոցները դարձել են հակամարտությունների կառավարման կարևոր գործիքներից մեկը, իսկ որոշ դեպքերում դրանք դիտարկվում են որպես կոնֆլիկտի երրորդ կողմ, որը կարող է ինչպես հրահրել կամ փոխել կոնֆլիկտի ընթացքը, այնպես էլ նպաստել դրա կարգավորման գործընթացին։


15.05.2017 ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍՆ ԱՅԼԵՎՍ ՆԱՎԹԸ ՉԷ, ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տվյալների վրա հիմնված տնտեսությունը նոր մոտեցումներ է պահանջում հակամենաշնորհային կարգավորման հանդեպ
ՆՈՐ ապրանքը սկիզբ է դնում տնտեսության շահութաբեր, սրընթաց աճող ճյուղի, ստիպելով, որ հակամենաշնորհային կարգավորող մարմինները միջամտեն և կարգավորեն դրա շարժը վերահսկողների գործունեությունը։ Մեկ հարյուրամյակ առաջ այդ ապրանքը նավթն էր։ Այժմ նման խնդիր է առաջ գալիս թվային դարաշրջանի նավթի, այսինքն` տվյալների գործով զբաղվող հսկաների առնչությամբ։ Անհաղթելի թվացող այդ տիտանների շարքում են Alphabet-ը (Google-ի սեփականատեր ընկերությունը), Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Microsoft-ը։


10.05.2017 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում այսօր գործում են տասնյակ կանոնավոր առցանց լրատվամիջոցներ։ Բացի այդ, կան հարյուրավոր կայքեր, որոնք անընդհատ բացվում են և մեկ-երկու տարվա ընթացքում վերանում։ Սակայն երկրի արտաքին տեղեկատվական հոսքերը ձևավորելու համար հաճախ եղած ռեսուրսները չեն բավականացնում։


29.03.2017 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ
Սամվել Մարտիրոսյան
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հաքերային համայնքի հիմնական թիրախներից են Հայաստանը և հայերը՝ անկախ բնակության վայրից։ Հաքերային ամենամեծ ու ակտիվ խմբավորումն անգամ, որն արդեն 5 տարի գործում է, կոչվում է Anti-Armenia Team, որն էլ կազմակերպված հակահայկական հաքերային հարձակումների հիմնական պատասխանատուն է։ Թեև ասպարեզում պարբերաբար գործում են նաև նրանց հետ համագործակցող թուրքական խմբավորումներ:


22.03.2017 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՐՈՇ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Արմեն Ղալեչյան
Բազմաթիվ աղբյուրներում (բաց, թե փակ) հանդիպում ենք տեղեկատվական գործողություններ իրականացնող կառույցներին նվիրված ոչ շատ, հաճախ իրարամերժ և կոնկրետ տեղեկատվություն չտրամադրող նյութեր և հոդվածներ: Այս ոլորտին նվիրված ամբողջական տեսական աշխատությունները սակավաթիվ են, ինչը հասկանալի է, քանի որ ոլորտը պարունակում է ռազմական և այլ բնույթի գաղտնիքներ:


20.03.2017 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԽՍՀՄ ՓԼՈՒԶՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Հայտնի է, որ «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում խորհրդային գաղափարախոսական-տեղեկատվական համակարգը ենթարկվեց լուրջ փորձությունների։ Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այն չկարողացավ արժանավայել դիմակայել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին։ Գաղափարախոսական այլընտրանք առաջացնող տեղեկատվական գործողությունները, ի թիվս քաղաքական, տնտեսական և այլ գործոնների, թելադրեցին ԽՍՀՄ ղեկավարությանը՝ սկսած 1986-ից, իրագործել սկզբունքային բարեփոխումներ։


13.03.2017 ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Վահե Օդաբաշյան
Նորարարական գործունեությունը և ինովացիոն տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տնտեսական բարգավաճման հիմնական շարժիչ ուժն են։ Դրանք ոչ միայն հնարավորություն են ընձեռում ապահովելու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, լուծելու սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, այլև հանդիսանում են երկրների աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական հզորության ու անկախության կարևորագույն հիմնաքարեր:


08.02.2017 ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՀՄ-ՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Հայրենական պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակն աննախադեպ բարձրացրել էր ԽՍՀՄ հեղինակությունն աշխարհում, ինչը բարենպաստ պայմաններ էր ստեղծել կոմունիստական գաղափարախոսության տարածման համար։ Այս խնդրում մեծ դերակատարում ունեցան տարբեր երկրների կոմունիստական կուսակցությունները և նրանց տեղեկատվական միջոցները։ Օրինակ, Ֆրանսիայում ժողովրդականություն էին վայելում «Յումանիտե» («L'Humanité» - «Մարդկություն»), իսկ Իտալիայում՝ «Ունիտա» («L’Unità» - «Միասնություն») կոմունիստական թերթերը, որոնք հիմնադրվել էին դեռևս նախապատերազմյան ժամանակաշրջանում։


07.02.2017 ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Գեորգի Պոչեպցով
Պատերազմը, հակամարտությունը միշտ ստիպում են ավելի ուշադիր լինել սեփական հաղորդակցությունների հանդեպ։ Առաջ է գալիս ոչ միայն գրաքննության՝ որպես պաշտպանության տեսակի, այլ նաև գրոհի պահանջ։ Սոցիալական մեդիաների վերահսկողությանն առաջիններից մեկը միացավ իսրայելական բանակը՝ ստեղծելով իր էջը Ֆեյսբուքում։


02.02.2017 ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՎ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Եթե փորձենք համակարգել 20-րդ դարի սկզբի ռուսաստանյան, իսկ հետո նաև խորհրդային ժամանակաշրջանի տեղեկատվական ոլորտում ընթացող զարգացումները, ապա դրանք ընդհանրական տեսքով կարելի է ներկայացնել հետևյալ փուլերով. 1. Բոլշևիկների ձեռնարկած ագիտացիոն-պրոպագանդիստական գործողություններն իշխանությունների դեմ (նախահեղափոխական և հեղափոխական շրջան), որոնք ավարտվեցին Ռուսական կայսրության փլուզումով և ԽՍՀՄ ստեղծումով (պայմանականորեն՝ 1905-1917թթ.),2. ԽՍՀՄ-ում գաղափարախոսական և վարչական տոտալ վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական համակարգի հաստատում, որը որոշակի ձևափոխումների ենթարկվեց Հայրենական պատերազմի տարիներին։


30.01.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում կիբեռանվտանգությունը դառնում է ազգային մակարդակի խնդիր։ Հասարակությունն արագ տեմպերով մտնում է համացանց, շարժական կապի ներթափանցումը նույնպես շարունակում է աճել։ Հասարակությունը սկսում է օգտվել բազմաթիվ էլեկտրոնային, օնլայն բանկային ծառայություններից և այլն, ինչի շնորհիվ Հայաստանը դառնում է ավելի հրապուրիչ զանազան կիբեռհանցագործների համար։


10.01.2017 «ԵՐՐՈՐԴ ՌԵՅԽԻ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խզում իրականության և քարոզչության բովանդակության միջև
Գագիկ Հարությունյան
Հատկանշական է, որ Գերմանիան գրեթե մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ., ագիտացիոն-պրոպագանդիստական գործողություններ չէր վարում, քանի որ դա, ըստ գերմանացիների պատկերացումների, հակասում էր պատերազմ վարելու օրենքներին։ Հակամարտությունների ընթացքում նման մոտեցման անհեռանկարայնությունն առավել սուր գիտակցել էր Երրորդ ռեյխի ապագա առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, որն իր 1925-1926թթ. հրապարակած «Mein Kampf» («Իմ պայքարը») ծրագրային գրքում իրեն բնորոշ անառարկելի ոճով գրել էր, որ եթե «Անգլիայում պրոպագանդան դարձել էր առաջնակարգ զենք, ապա մեզ մոտ այն գործազուրկ քաղաքական գործիչներին նետված ողորմություն էր»։


09.01.2017 ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Դիանա Գալստյան, Մարիամ Խալաթյան
Մշակութային միջավայրը ձևավորում է անձին որպես հասարակության անդամ, որպես յուրահատուկ արժեքների կրող: Արժեքները ձևավորում են որոշակի սահմաններ ու մարդկային վարքի նորմեր և իրականացնում են նպատակների և դրդապատճառների ձևավորման գործառույթներ, պայմանավորում վարքի որոշակի տիպի նախընտրելիությունը` ապահովելով իրականության նկատմամբ ընտրական վերաբերմունք: Արժեքները հասարակության կողմից ընդունված ցանկալիի մասին պատկերացումներն են:


29.12.2016 ՀԱՄԱՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Համացանցը, հաղորդակցության ոլորտը Հայաստանում 2016թ. ընթացքում շարունակել են կայուն զարգանալ: Աճ է նկատվել ինչպես ինտերնետից օգտվողների թվի, այնպես էլ՝ սոցցանցերի օգտգործման տեսանկյունից: Ինտերնետ և բջջային կապի հասանելիության տեսանկյունից Հայաստանում դիտվում է դանդաղ, բայց կայուն աճ: Բջջային կապի բաժանորդների թվաքանակը Հայաստանում 2016թ. երրորդ եռամսյակում հասել է 3 486 480-ի, ինչը նախորդ եռամսյակի համեմատ 52 084 բաժանորդով ավելի է (2015թ. այս ցուցանիշը 3 424 236 էր։


14.12.2016 ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԵՎ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԳՐՈՂՆԵՐԸ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին հոդվածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիևայի՝ «Երևանի ձախողված հեռախոսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի հոդված: Թարիվերդիևան «Թրենդ» գործակալության ռուսական ծառայության ղեկավարն է:


08.12.2016 ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Արդի ժամանակաշրջանում ընթացող տեղեկատվական պատերազմներում կիրառվող գործողությունների մեթոդներից շատերը մշակվել են դեռևս նախորդ դարում։ Այդ խնդրում կարևոր դերակատարում ունեցան տեղեկատվական գործողություններ իրագործող կառույցները, որոնք ձևավորվեցին համաշխարհային երկու պատերազմների ընթացքում։ Կարելի է արձանագրել, որ այդ ոլորտում ամենաարդյունավետ գործում էին Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։ Այդ իսկ պատճառով նրանց փորձի համառոտ ներկայացումը, թերևս, հրատապ է նաև այսօր։


28.11.2016 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋԻՆ ՕԳՏԱՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՑԵԼԻ ՄՆԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ
Սամվել Մարտիրոսյան
Հասարակության կիբեռանվտանգության ամենախոցելի հանգույցներից մեկը հենց հասարակությունն է։ Հայաստանում հանրությունը համակարգչային տեխնիկայից, ինտերնետից օգտվելու տեսանկյունից մնում է խիստ խոցելի, ինչը բարձրացնում է ընդհանուր կիբեռանվտանգության հետ կապված խնդիրներից բխող վտանգների հնարավորությունը։


10.11.2016 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ( 2016Թ. ԱՇՆԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ)
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանի համացանցում սոցիալական ցանցերը մնում են հիմնական հարթակները։ Բացի դրանից, սոցիալական ցանցերին է ուղղված ինտերնետից օգտվողների հիմնական հետաքրքրությունը։ Այցելությունների աճ նկատվում է գրեթե բոլոր հարթակներում։ Սակայն նկատվում է հարթակների լսարանների վերաբաշխում։ 2016թ. ընթացքում ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցցանցը զիջում է դիրքերը, մյուս կողմից՝ սկսում է դանդաղել «Ֆեյսբուքի» աճը, առաջ են գալիս նոր հարթակներ։


27.10.2016 ՓՈՐՁԱԳԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, և, ի տարբերություն անցած դարաշրջանի, այժմ մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմների, զանգվածային միգրացիայի և աղետների նոր միջավայրում։
Այն մասին, թե ինչպես են ազդում տեղեկատվական պատերազմները հասարակության վրա, ինչպես է Հայաստանը պայքարում կիբեռհարձակումների դեմ, ինչպես նաև հանրային դիվանագիտության դերի մասին խոսել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։


04.10.2016 ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ. 2016 թվական
Սամվել Մարտիրոսյան
Համացանցի ներթափանցումը Հայաստան շարունակում է աճել, նկատվում է նաև բբջային կապի բաժանորդների, շարժական ինտերնետից օգտվողների թվի աճ։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանում համացանցի աճը պայթյունային էր։ Մյուս կողմից, կարելի է արձանագրել, որ վերջին երկու տարում աճը դանդաղել է և գրեթե կանգ առել։ Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. տվյալների.


22.09.2016 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության պետական համակարգի կուտակած և կուտակվող տվյալները, որոնք հրապարակվում և մատչելի են դառնում հանրության համար, այսօր արդեն բավական մեծ զանգված են կազմում։ Պետական բաց տվյալները (Open Data) այսօր հասանելի են ինչպես հասարակ քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին և կազմակերպություններին, որոնք զբաղվում են տվյալների մշակմամբ և վերլուծությամբ։


16.09.2016 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԶԼՄ-ՈՒՄ
Դիանա Գալստյան, Մարիամ Խալաթյան
Տեղեկատվական պատերազմների նպատակներից է հակառակորդի տեղեկատվական դաշտ ներթափանցումը, սեփական տեղեկատվական տարածքի վերահսկողությունը, մրցակիցների կողմից հարձակումներից պաշտպանությունը։ Հակառակորդ պետության դեմ տեղեկատվական պատերազմ իրականացնելու միջոցներից է տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, որտեղ առանցքային է ԶԼՄ-ի դերը տեղեկատվության տարածման և հասարակական կարծիքի ձևավորման տեսանկյունից:


13.09.2016 ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Դավիթ Դավիթյան
Հրամանատարական կառույցների կողմից տվյալների համատեղ օգտագործումը և այդ հարցում համագործակցությունը շարունակում է մնալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ) արդյունավետ օգտագործման էական խնդիրներից մեկը: Այն, ինչը նախկինում իրենից ներկայացնում էր հրամանի արձակման պարզ գործողություն, ներկայումս բարդանում է անմիջականորեն ռազմական թատերաբեմում միաժամանակյա կիրառվող ԱԹՍ-ների գործողությունների համակարգման անհրաժեշտությամբ և ստացվող հեռաչափային տվյալների հսկայական աճով:


29.07.2016 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԴԵԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻԶԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գագիկ Հարությունյան
Տեղեկատվական հեղափոխությունների և մարդկային հասարակության պատմական զարգացման միջև գործում է «հակադարձ–դրական» կապը։ Միևնույն ժամանակ, եթե գրերի ստեղծումից (առաջին տեղեկատվական հեղափոխություն) մինչև տեխնոլոգիզացված տպագրության (երկրորդ տեղեկատվական հեղափոխություն) ժամանակաշրջանը տևել է 30 հարյուրամյակ, ապա հեռագրի, հեռախոսի և ռադիոյի գյուտերը (երրորդ տեղեկատվական հեղափոխություն) կատարվեցին Գուտենբերգի հայտնագործությունից ընդամենը 4 դար հետո։


26.07.2016 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Եվրասիական փորձագիտական ակումբը, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական զարգացումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցը, ՌԴ «Գիտելիք» ընկերությունը, «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային կազմակերպությունը հուլիսի 25-ին կազմակերպել էին քննարկում՝ «Տեղեկատվական ներգործության նոր մեթոդները (հետխորհրդային պետությունների օրինակով)» թեմայով:


01.07.2016 «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (տարբեր երկրների փորձը)
Դիանա Գալստյան,Մարիամ Խալաթյան
Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դերն առանցքային է յուրաքանչյուր պետության հասարակական կյանքի կազմակերպման և կոնկրետ խնդիրների կարգավորման գործընթացում։ Պետությունները կարևորում են ՀԿ-ների գործունեության իրավական դաշտի ձևավորումը, վերահսկողության մեխանիզմների սահմանումը:


20.06.2016 ԱՄՆ-Ը ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ԹԻՐԱԽԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է
Պենտագոնը ծրագիր է մշակել «Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմում թուրքական տեղեկատվական զորքերի» պատրաստման նպատակով։ Չնայած քրդական գործոնը զգալիորեն փչացրել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության հարաբերություններն ամերիկյան ռազմական գերատեսչության հետ, բայց Վաշինգտոնը և Անկարան ակնհայտորեն մտադիր չեն փոխել իրենց վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ։


01.06.2016 ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողություններն Արցախի սահմաններում ուղեկցվում էին նաև մի շարք կիբեռհարձակողական և պաշտպանողական գործողություններով, որոնք իրականացվում էին երկու կողմի հաքերային խմբերի կողմից։


17.05.2016 «ԹԱԼԻԲԱՆՆ» ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՑԱՆՑՈՒՄ
Նիկոլայ Շենդարյով
Google ինտերնետ-հավելվածում հայտնաբերվել է մի հավելված, որը մշակվել է «Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալների կողմից։ Այս նորությունը վկայում է այն մասին, որ զինյալները, որոնց նպատակն է պայքարն Աֆղանստանում իշխանության գալու համար, փորձում են իրենց կողմը գրավել նոր կողմնակիցների՝ հետևելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման օրինակին։ Թե ինչպես պայքարել միջազգային ահաբեկչության դեմ համացանցում՝ ներկայացված է Nation-news.ru-ի հրապարակման մեջ։


06.05.2016 «ՀԱՅԱՍՏԱՆ» ԻԴԵՈԼՈԳԵՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ
Մարիամ Խալաթյան, Դիանա Գալստյան
Լրատվամիջոցների կողմից տարածվող արժեքների, իդեոլոգեմների բացահայտման նպատակով 2011թ. սկսած՝ մենք իրականացրել ենք ՀՀ տեղեկատվական դաշտի բովանդակության ուսումնասիրություններ։ Մեդիայի մատուցած իդեոլոգեմները հետագայում կարող են դառնալ հանրության գիտակցության բաղադրիչը և այդպիսով էապես ազդել Հայաստանում ընթացող հասարակական զարգացումների վրա։


03.05.2016 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղեկցվում էին տեղեկատվական գործողություններով, որոնց ընթացքում ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական քարոզչությունը ներքին լսարանի համար յուրահատուկ մեթոդներով է գործում։ Լրատվամիջոցների վերահսկելիությունն այնքան մեծ է, որ իշխանությունները կարողանում են իրականացնել լիարժեք վիրտուալ պատերազմ վիրտուալ հաղթանակներով։


02.05.2016 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Գեորգի Պոչեպցով
Ոչ թե պատահական, այլ համակարգային մուտքն օտար տեղեկատվական տարածք միշտ կոնկրետ կիրառական նպատակներ է ենթադրում։ Դրանք կարող են լինել քաղաքական, տնտեսական կամ ռազմական, բայց կլինեն միշտ, քանի որ «օտարի» մուտքը միշտ դիմադրության կհանդիպի։


15.04.2016 ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՄԻՋԻՆ ՕԳՏՎՈՂԻ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում ինտերնետի զարգացումը հանգեցնում է նաև ներգրավման համաշխարհային ցանցային շուկայում։ Մյուս կողմից, հայաստանցի օգտատերերը բավական քիչ են օգտագործում համացանցի մի շարք գործառույթներ, օրինակ՝ էլեկտրոնային առևտուրը, էլեկտրոնային կառավարության առաջարկված ծառայությունները և այլն։


08.04.2016 ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններն առաջին իսկ օրվանից տեղեկատվական բաղադրիչ էին պարունակում: Երկկողմանի օգտագործվում էին պրոպագանդայի տարբեր մեթոդներ: Սկզբում այս ամենը տարերային բնույթ էր կրում՝ բնազդային մակարդակում:


06.04.2016 ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԱՆՈՒԼ Է ՏԱԼԻՍ
Ապրիլի 2, 2016թ.
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Սիվիլնեթի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ հայ-ադրբեջանական առաջնագծում ռազմական բախումներին զուգահեռ ընթանում է տեղեկատվական պատերազմ, որտեղ հայկական կողմը հաղթում է:


23.03.2016 ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2016թ. փետրվար)
Ջոնի Մելիքյան
Հունվարյան համեմատաբար հանգիստ իրավիճակից հետո, ինչպես և ենթադրվում էր, փետրվարը բավական հարուստ է եղել իրադարձություններով, որոնք, իրենց հերթին, անդրադարձել են Վրաստանում ներքաղաքական դինամիկայի ձևավորման վրա։


18.03.2016 ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՓԵՏՐՎԱՐ)
Հայկ Գաբրիելյան
Անկարայի ահաբեկչությունը – Փետրվարի 17-ին Անկարայում իրականացվեց նոր ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 29 և վիրավորվեց 61 մարդ։ Ուշագրավ է, որ ահաբեկչությունն իրականացվել էր Թուրքիայի Գլխավոր շտաբի, խորհրդարանի և զինվորականների հանրակացարանի մոտ։ Զինվորականների փոխադրամիջոցի անցման պահին պայթեցվել էր պայթուցիկով լեցուն ավտոմեքենան։


17.03.2016 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՓԵՏՐՎԱՐ)
Հայկ Գաբրիելյան
Տնտեսական
– Փետրվարին Թուրքիան արգելեց ռուսական ավտոտրանսպորտի բեռնափոխադրումներն իր տարածքով, ինչը պայմանավորված էր նրանով, որ 2016թ. հունվարի 31-ին ավարտվել էր 2015թ. տրված թուրքական թույլտվության ժամկետը։ Թուրքիայի Արտահանողների ասամբլեան հայտարարեց, թե հունվարին Ռուսաստան թուրքական ապրանքների արտահանումը կրճատվել է 2.8 անգամ՝ 2015թ. հունվարի համեմատ՝ $313 մլն-ից մինչև 110 մլն։


16.03.2016 ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)
Անուշավան Բարսեղյան
Մանաթի դեկտեմբերյան փլուզումից հետո վերանայվել է Ադրբեջանի 2016թ. բյուջեն։ Փոփոխությունների արդյունքում բյուջեի եկամտային մասն ավելացել է 2 մլրդ մանաթով՝ հասնելով 16.5 մլրդ-ի, ծախսայինը՝ 2.1 մլրդ մանաթով, հասնելով 18,3 մլրդ-ի, դեֆիցիտը կազմում է 1.7 մլրդ, որը կփակվի անցած տարվա բյուջետային 1.4 մլրդ մնացորդի, պետական պարտատոմսերի, սեփականաշնորհումից ստացվող գումարների և արտաքին գրանտների հաշվին: Վերանայված բյուջեում նավթի բազային գինը սահմանվել է մեկ բարելի համար $25՝ նախկին $50-ի փոխարեն:


15.03.2016 ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Անուշավան Բարսեղյան
Ադրբեջան-Վրաստան. 2016թ. փետրվարին Ադրբեջանի և Վրաստանի միջև զարգացումները համահունչ են ռազմավարական գործընկերության ոգուն, ինչպես դրանք բնորոշվում են երկուստեք պաշտոնական մակարդակներում:


11.03.2016 «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ


04.03.2016 ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ)
Ջոնի Մելիքյան
Վրաստանի արտաքին քաղաքական կյանքը հունվարին բավական պասիվ էր՝ անցած տարեվերջին Վրաստանի նորացված կառավարության և նոր վարչապետի հաստատմամբ պայմանավորված։ Երկրի նոր վարչապետ ընտրվեց նախկին արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Նրան Վրաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտ Միխայիլ Ջանելիձեն։


03.03.2016 ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)
Ջոնի Մելիքյան
Հունվարին ներքաղաքական կյանքը Վրաստանում բավական ակտիվ էր և դարձավ 2015թ. տարեվերջյան իրադարձությունների տրամաբանական շարունակությունը։ Այն ժամանակ, երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո, դեկտեմբերի 29-ին 86 «կողմ» ձայնով խորհրդարանը վստահության քվե տվեց նոր կառավարությանը՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, և իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի «Ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստան» թարմացված կառավարական ծրագրին (տե՛ս 2015թ. դեկտեմբերի ներքին քաղաքականության տեսությունը)։


03.03.2016 ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
Անուշավան Բարսեղյան
Ներքին իրավիճակ
Սոցիալ-տնտեսական.- 2016թ. հունվարն առանձնացավ ժամանակակից Ադրբեջանի համար աննախադեպ սոցիալական դժգոհությունների միաժամանակյա բռնկումներով տասից ավելի շրջաններում:


02.03.2016 ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ «ԽՈՀԱՆՈՑՈՒՄ ԽՄԲԱԳՐՎՈՂ ԳՐԻԼԻ ԲԻԶՆԵՍ» ՀԻՇԵՑՆՈՂ ԿԱՅՔԵՐԸ. ՄԵԴԻԱՓՈՐՁԱԳԵՏ
Ինչպե՞ս պաշտպանել լսարանին թյուր տեղեկություններից, ակնհայտ ստերից և խուճապային տրամադրություններից: Ինչպե՞ս պետք է աշխատի լրատվամիջոցը ընդհանրապես, և լարված, սուր իրավիճակներում մասնավորապես: Այս և հարակից այլ հարցերի պատասխանները ստանալու համար Aysor.am-ը սկսում է զրույցների շարք՝ ոլորտի ներկայացուցիչների և մեդիափորձագետների հետ: Այսօր մեր զրուցակիցը մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է:


24.02.2016 ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)
Հայկ Գաբրիելյան
Կուսակցություններ.– 2016թ. հունվարին տեղի ունեցան ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների (ԺԴԿ) համագումարները, ընտրվեցին նրանց առաջնորդները։ ԺԴԿ համագումարի արդյունքներով նրա համանախագահների պաշտոններում վերընտրվեցին Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը։


22.02.2016 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)
Հայկ Գաբրիելյան
Թուրքիա-Ռուսաստան
Տնտեսական
. Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակեցին մնալ լարված։ Հունվարի 1-ին ուժի մեջ մտան Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած սննդային սահմանափակումները և վիզային ռեժիմը, ինչը խնդիրներ ստեղծեց նաև ավիահաղորդակցության ոլորտում։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանին մեղադրեց «միջազգային ավիացիոն նորմերը խախտելու» համար՝ «կամայականություն» որակելով թուրքական ավիաընկերությունների անձնակազմերի համար վիզայի անհրաժեշտության հարցը, ինչի պատճառով թուրքական մի շարք ավիաընկերություններ (Pegasus Airlines, Onur Air) ժամանակավորապես դադարեցրին չվերթները Ռուսաստան։


19.02.2016 ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
Անուշավան Բարսեղյան
Արտաքին հարաբերություններ
Ադրբեջանի արտաքին քաղաքատնտեսական զարգացումները ս.թ հունվարին հիմնականում ընթացել են ավանդական գործընկերների հետ հարաբերությունների տիրույթում։ ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ադրբեջանական հանրության պատկերացումներն արտացոլված են վերջերս արված սոցիոլոգիական հարցումների արդյունքներում, որոնց համաձայն՝ Ադրբեջանի դաշնակիցներ են համարվում Թուրքիան, Պակիստանը, Վրաստանը, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան:


02.02.2016 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)
Անուշավան Բարսեղյան
2015թ. նոյեմբերին Բաքվից 25 կմ հյուսիս ընկած Նարդարան ավանում շիա աստվածաբան Թալեհ Բաղիրզադեի կողմնակիցների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած արյունալի բախումներին հետևած ձերբակալությունները և հատուկ գործողությունները շարունակվեցին գրեթե ամբողջ դեկտեմբերին:


01.02.2016 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)
Անուշավան Բարսեղյան
Տարածաշրջանային քաղաքատնտեսական զարգացումները, մասնավորապես Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման գործընթացը, Վրաստանի գազաէներգետիկ քաղաքականության նոր դրսևորումները, ռուս-թուրքական լարվածությունը, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները 2015թ. դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին հարաբերությունների վրա ազդող հիմնական գործոններն են եղել։


20.01.2016 ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)
Ջոնի Մելիքյան
Դեկտեմբերը, ինչպես և անցած ամբողջ 2015 թվականը, կարելի է անվերապահորեն անվանել ակտիվ և արդյունավետ տարի Վրաստանի ղեկավարության և նրա հռչակած հիմնական արտաքին քաղաքական գերակայությունների առումով։ Անցած տարվա վերջին ամիսը, նախորդների նման, հագեցած էր իրադարձություններով։ Դրանց թվում հակիրճ անդրադառնանք հետևյալ արտաքին քաղաքական իրադարձություններին։


12.01.2016 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանի ցանցային տիրույթում մի շարք ոլորտներ զարգանում են միջազգային տեմպերին զուգահեռ։ Այսպես, օրինակ, բջջային կամ ինտերնետ կապի ներթափանցումը Հայաստանում լավագույններից է ԱՊՀ երկրներում և մոտ է միջազգային միջին վիճակագրական տվյալներին։ Սակայն կապի անվտանգության, դոմենային տիրույթի և հոսթինգային հնարավորությունների տեսանկյունից Հայաստանն ունի սկզբունքային խնդիրներ։


21.12.2015 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2015թ. նոյեմբեր)
Անուշավան Բարսեղյան
Բախումներ Նարդարանում. Տարածաշրջանում իսլամական ծայրահեղականության աճը որոշակի լարվածություն է առաջացնում նաև Ադրբեջանի ներքաղաքական կյանքում: ԻՊ զինյալների և նուրսիստների ձերբակալություններին լրացնելու եկան շիա աստվածաբան Թալեհ Բաղիրզադեի (Թալեհ Քյամիլ Բաղիրով) կողմնակիցների հետ արյունալի բախումները Բաքվից 25կմ հյուսիս ընկած Նարդարան ավանում:


18.12.2015 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2015թ. նոյեմբեր)
Ադրբեջանը և ռուս-թուրքական լարվածությունը - Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածության սրընթաց աճն իսկական մարտահրավեր է դարձել ադրբեջանական արտաքին քաղաքականության համար։ Թուրքիայի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով առաջնորդվող երկկողմանի բազմաշերտ հարաբերություններն առաջնային համարելով հանդերձ՝ Ադրբեջանը վերջին ժամանակներս սկսել է առավել մեծ տեղ հատկացնել ռուսական ուղղությանը, և ռուս-թուրքական ներկա հակամարտության պայմաններում հավասարակշռության պահպանումը լրացուցիչ ջանքեր է պահանջելու։


11.12.2015 ԹՈՒՐՔԻԱ (Նոյեմբեր ամսվա տեսություն)
Հայկ Գաբրիելյան
Թուրքիա-Ռուսաստան. 2015թ. նոյեմբերին խիստ սրվեցին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները՝ կապված նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների կողմից Սիրիայի հետ սահմանին Ռուսաստանին պատկանող Су-24 ռմբակոծիչը կործանելու հետ։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ 5 րոպեի ընթացքում իրենք 10 անգամ զգուշացրել են ռուսական ինքնաթիռին, սակայն վերջինս անտեսել է զգուշացումները, ինչի համար էլ խոցվել է։


25.11.2015 ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ)
Ջոնի Մելիքյան
Ներքին քաղաքականություն
Հոկտեմբերը բավական ակտիվ էր Վրաստանի ինչպես ներքաղաքական, այնպես էլ հարևանների և արևմտյան գործընկերների հետ Վրաստանի փոխհարաբերությունների առումով։ Ներքաղաքական թեմաների մեջ հարկ է առանձնացնել երկրի ներսում ընթացող բանավեճը ռուսաստանյան «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի էներգետիկայի նախարարության՝ գազի շուրջ բանակցությունների վերաբերյալ...


23.11.2015 ԹՈՒՐՔԻԱ (Հոկտեմբեր ամսվա տեսություն)
Հայկ Գաբրիելյան
Արտաքին քաղաքական
Թուրքիա-Ռուսաստան – 2015թ. հոկտեմբերն աչքի ընկավ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության առաջացմամբ, ինչը կապված էր սեպտեմբերի 30-ին Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկի հետ։ Հոկտեմբերին երկու երկրները տարբեր, այդ թվում նաև նախագահների մակարդակով Սիրիայի հարցը քննարկեցին բազմիցս։ Բնականաբար, ռուսական ռազմական գործողությունը չէր կարող չհարուցել Թուրքիայի դժգոհությունը, որն ամեն գնով ձգտում է հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գահընկեցությանը։


20.11.2015 ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Անուշավան Բարսեղյան
Սույն խորագրի ներքո ԶԼՄ-ում արված հրապարակումների ուսումնասիրության հիման վրա ամսական կտրվածքով ներկայացվելու է Ադրբեջանին առնչվող ուշագրավ իրադարձությունների և հրապարակումների ընդhանրական պատկերն ըստ ոլորտների։


13.10.2015 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ
Դիանա Գալստյան
Ադրբեջանական պրոպագանդայի վերջին տարիների մեր հետազոտությունները, ինչպես նաև 2015թ. փետրվար-մայիսին իրականացված ադրբեջանական էլեկտրոնային 10 ԶԼՄ որակական դիտարկման արդյունքները թույլ են տալիս առանձնացնել ադրբեջանական քարոզչության հիմնական թեմատիկ ուղղությունները.


12.10.2015 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գագիկ Տերտերյան
Մարդկության զարգացումը պայմանավորված է շրջապատող աշխարհի և իրողությունների վերաբերյալ տեղեկատվություն ու գիտելիքներ ստանալու, դրանք պահպանելու, համակարգելու, կիրառելու և տարածելու կարողությամբ։ Համաշխարհային քաղաքակրթության պատմության ընթացքում եղել են փուլեր, երբ տեղեկատվության մշակման և կիրառման ոլորտում տեղի են ունեցել որակական փոփոխություններ։


09.10.2015 «ՁԱԽՈՂՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» 2015Թ.
Կարեն Վերանյան
Երկու խոսք «Ֆորին Փոլիսի Մեգեզին» ամսագրի (Foreign Policy Magazine) և «Ֆանդ ֆոր Փիս» կազմակերպության (The Fund for Peace) նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը» (Fragile States Index) վարկանիշային նախագծում կիրառված մեթոդաբանության վերաբերյալ. «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում կիրառված մեթոդաբանությունը հիմնվում է 12 ցուցիչների վրա, որոնք իրենց հերթին դասակարգվում են երեք հիմնական խմբերի՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական։


28.09.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում քաղաքացիական և քաղաքական շարժումները երկար պատմություն ունեն։ Սակայն դրանք մինչև 2010թ. քիչ ազդեցություն ունեին հասարակության վրա, քանի որ մինչ այդ ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր բնակչության չնչին տոկոսը...


03.09.2015 ՀԱՅԻ՝ ՈՐՊԵՍ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լիլիթ Հակոբյան
Ժամանակակից ադրբեջանական մեդիայի առանձնահատկություններից մեկը հասարակական գիտակցության մեջ «թշնամի հայի» կերպարի ակտուալացումն է։ Վերջինն ուսումնասիրելու նպատակով 2015թ. փետրվար-մայիսին որակական դիտարկման ենք ենթարկել ադրբեջանական էլեկտրոնային 10 ԶԼՄ-ի ռուսերեն հոդվածները։


16.07.2015 ՊՐՈՊԱԳԱՆԴԱ, ԱԳԻՏԱՑԻԱ, ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՎ ՀԱՄՈԶՈՒՄ
Աննա Ժամակոչյան
Պրոպագանդա (լատ. propagare՝ ընդարձակել, տարածել բառից) հասկացությունը ծագել է եկեղեցական համատեքստում՝ ունենալով դարձի բերելու, առաքելականության (միսիոներականության) իմաստ։ Առաջին հայտնի կիրառությունը 1718 թվականից է, որն առնչվում է կաթոլիկ եկեղեցու կողմից 1620-ական թթ. սկզբին հիմնված՝ օտարերկրյա միսիոներականությունը վերահսկող «Հավատքի պրոպագանդման ժողովի» (Congregatio de propaganda fide) անվանմանը։


09.07.2015 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2015թ. տվյալները)
Սամվել Մարտիրոսյան
Սոցիալական ցանցերը Հայաստանում շարունակում են զարգանալ։ Դրանց այցելուների թվաքանակը շարունակում է աճել, ազդեցությունը հասարակական կյանքի, տեղեկատվական հոսքերի վրա նույնպես մեծանում է։ Մյուս կողմից՝ հավանական է թվում, որ Հայաստանը մոտենում է հագեցման կետին։


06.07.2015 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը «Ноев Ковчег» պարբերականին:


09.06.2015 ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ ԵՎ ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
Աշոտ Թևիկյան
Հիբրիդային պատերազմի կամ կառավարելի քաոսի (ինձ՝ որպես մաթեմատիկոսի և տնտեսագետի, այս հասկացությունն ավելի հոգեհարազատ է) ֆինանսական և սոցիալ-տնտեսական բաղադրիչների պրոբլեմատիկան համեմատաբար նոր է։


04.06.2015 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲԱՑ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Տաթևիկ Քարաուղլանյան
Վերջին տարիներին համացանցի շնորհիվ աշխարհում մեծ տարածում է գտել հեռահար ուսուցումը: Իհարկե, մինչ համացանցի այնչափ տարածում գտնելը կային հեռահար ուսուցման այլ տարբերակներ (հեռուստացույց, ռադիո): Հեռահար ուսուցման վերջերս մշակված նվաճումներից է Զանգվածային բաց առցանց դասընթացը (massive open online course, MOOC), ինչը սկսել է տարածում գտնել 2012 թվականից։


03.06.2015 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Լիլիթ Հակոբյան
Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացվող հակահայկական քարոզչությունը շարունակում է ծավալվել ու զարգանալ՝ հնարավոր նոր միտումները պարբերական հետազոտությունների միջոցով դիտարկելու անհրաժեշտություն առաջացնելով։


02.06.2015 ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Դիանա Գալստյան
Ավելի քան 5 տարի հայաստանյան հետազոտողներն իրականացնում են Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականության համակարգված և շարունակական ուսումնասիրություններ՝ հիմնվելով համացանցային լրատվամիջոցներով տարածվող ադրբեջանական քարոզչության նյութերի վրա։ Այս իմաստով ադրբեջանական լրատվադաշտը հատկապես հագեցած է Ադրբեջանում հայտարարված հիշատակի օրերին, ինչպիսին են, օրինակ, Խոջալուի զոհերի հիշատակի օրը՝ փետրվար 26-ը և դրան նախորդող ու հաջորդող օրերը։


27.05.2015 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գագիկ Հարությունյան
Տեղեկատվական պատերազմները և գործողությունները, դրանց նշանակությունն արդի քաղաքականության մեջ և կենսագործունեության այլ ոլորտներում այսօր դարձել են լայն քննարկումների առարկա։ Սակայն երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նման պատերազմների էությունը փոքր-ինչ պարզունակ է երկայացվում և մեկնաբանվում, ինչն, իր հերթին, դժվարացնում է տեղեկատվական անվտանգության առանց այդ էլ բարդ խնդիրների լուծումը։


27.05.2015 Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ


21.05.2015 Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ս.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ


18.05.2015 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐՈՒՄ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՀՆԱՐՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նվարդ Մելքոնյան
Լեզուն, որի միջոցով իրականացվում է քաղաքական հաղորդակցությունը, որպես տվյալ հասարակության քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս, ունի իր առանձնահատկությունները: Ընդունված է համարել, որ քաղաքականության լեզուն կարելի է դիտարկել որպես քաղաքական մշակույթի բնական կոդ, որը հնարավորություն է տալիս մուտք գործել գրեթե բոլոր ոլորտներն ու շերտերը:


15.05.2015 ՄԱՀՈՒ ՉԱՓ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Անժելա Հարությունյան
Մենք ապրում ենք համացանցի, վիրտուալ սոցիալական ցանցերի, բջջային հեռախոսների, սմարթֆոնների, այֆոնների, հարյուրավոր արբանյակային հեռուստաալիքների աշխարհում, ասել է թե՝ անընդհատ աղմուկի մեջ, որտեղ միաժամանակ հնչում են բազմապիսի ձայներ: Դրանք այն նախապայմաններն են, որոնցով մեր ուշադրությունը կենտրոնացվում է որոշ փաստերի վրա և շեղվում գուցե մեզ համար առավել կենսական ու արժանի նորություններից:


15.05.2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 2014Թ. ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում շարունակվում է դինամիկ աճը։ Ակտիվորեն զարգանում է բջջային կապը։ Բջջային կապի բաժանորդների թվաքանակը Հայաստանում 2014թ. չորրորդ եռամսյակում հասել է 3 424 236-ի՝ կես տարվա մեջ դիտվել է 75 437 բաժանորդի աճ:


13.05.2015 Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ Ս.ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԵՐԿՐԻ ՀԱՐՑԸ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐԵՐ
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնները եւ դրանք հաղթահարելուն ուղղված առաջարկներ


07.05.2015 ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գագիկ Հարությունյան
«Մեծ հաղթանակի 70-ամյակը. պատմության դասեր և արդիական հնչողության հարցեր» թեմայով գիտաժողովում կարդացված զեկուցման հիման վրա (2015թ. ապրիլի 30, համատեղ կազմակերպվել է «Նորավանք» ԳԿՀ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից)։


28.04.2015 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՍՊԵԿՏ)
Գագիկ Հարությունյան
Զեկուցում՝ կարդացված երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների համար, Եվրասիական փորձագիտական ակումբի «Գլոբալ մարտահրավերները և Եվրասիական ինտեգրացիան» թեմայով կլոր սեղանի ժամանակ, 2015թ. փետրվարի 27-ին, «Նորավանք» ԳԿՀ-ում, Երևան։


27.04.2015 ԻՆՏԵՐՆԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Ինտերնետի կառավարման հարցերն այսօր ամենաբարդ խնդիրներից են, քանի որ հաճախ դրանց կարգավորման համար պատրաստի լուծումներ չկան: Այսօր գոյություն ունի ինտերնետի կառավարման մի քանի մոդել: Մեկն ամբողջությամբ պետության կողմից մենաշնորհելն է, երբ պետությունն անտեսում է հասարակության այլ շահագրգիռ կողմերի նկատառումները:


01.04.2015 ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԶԵՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
Գեորգի Վոսկրեսենսկի
Anonymous ֆենոմենը, որը ցանցային հարթությունում ի հայտ եկավ 2000-ականներին, բնորոշում են և՛ որպես հաքերների խումբ, և՛ որպես ինտերնետում խոսքի ազատության համար պայքարի գաղափարախոսություն, և՛ որպես «անարխիական թվային գլոբալ ուղեղ»։


15.01.2015 ՀՀ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ 2014Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան
ՀՀ ինտեգրացիոն քաղաքականության շուրջ սփյուռքյան մամուլի դիսկուրսի միտումները վերհանելու նպատակով 2014թ. հունվար-հոկտեմբերին որակական դիտարկման են ենթարկվել Սփյուռքի 18 ԶԼՄ-ի թեմատիկ հոդվածները։


25.12.2014 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱՊԱՅՔԱՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմեն Ղալեչյան
Տնտեսության, քաղաքականության, գիտության մեջ, ինչպես նաև ռազմական գործում հաջողությունն էապես պայմանավորվում է պահանջվող և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու արագությամբ: Ոչ պակաս կարևոր է թույլ չտալ, որպեսզի այդ տեղեկատվությունից օգտվի մրցակիցը կամ հակառակորդը:


01.12.2014 ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ
Շավարշ Գևորգյան
2006թ. հունվարից «AGB Nielsen Media Research» ընկերության, ավելի ուշ՝ նաև «GfK» ընտանիքի «GfK Telecontrol» խմբի «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության շնորհիվ հայկական հեռուստաընկերությունները հնարավորություն ստացան ամեն օր տեղեկանալ իրենց հաղորդումների վարկանիշների մասին: Վարկանիշը կամ ռեյթինգը (անգլերեն` rating) միավոր է, որով չափվում է հեռուստահաղորդման լսարանը:


06.11.2014 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՑ
Արդեն այս շաբաթ Պետդուման լսելու է այն օրինագծի առաջին ընթերցումը, որի համաձայն՝ օտարերկրացիները, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան ուղղակիորեն կամ անուղղակիորեն կառավարել կամ վերահսկել ռուսական ցանկացած ԶԼՄ հիմնադրի կանոնադրական կապիտալի 20%-ից ոչ ավելին։


30.10.2014 ՑԱՆՑԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ
Ելենա Չեռնենկո
ՆԱՏՕ ուելսյան գագաթաժողովում հայտարարվեց կիբեռհարձակումից հավաքական պաշտպանության սկզբունքի տարածման մասին։ ՆԱՏՕ-ն կիբեռտարածքում գլխավոր սպառնալիք համարում է Ռուսաստանը։ Իսկ փորձագետները նախազգուշացնում են, որ այս միջավայրում չափազանց դժվար է որոշել ագրեսիայի աղբյուրը, և որ կարող են տուժել բնավ կապ չունեցող երրորդ երկրներ։


30.10.2014 ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանն օրեցօր ավելի խոցելի է դառնում կիբեռհարձակումների տեսանկյունից։ Եթե մինչև վերջերս զանազան կիբեռհարձակումներն ավելի շուտ դառնում էին պարզապես հետաքրքիր մեդիա-իրադարձություններ, երբ խոսքը վերաբերում էր տասնյակ կայքերի վրա հաքերային հարձակումներին, ապա այսօր արդեն արձանագրվում են ավելի խոր ազդեցություն ունեցող դեպքեր։


18.09.2014 ՀՀ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ
Դիանա Գալստյան
Մաքսային միությանը (ՄՄ) ՀՀ անդամակցության որոշումն արձագանքներ ունեցավ ինչպես տեղի մեդիա-դաշտում, այնպես էլ սփյուռքի հայկական ԶԼՄ-ում։ Այս խնդրի շուրջ սփյուռքի լրատվամիջոցներում առկա դիրքորոշումներն ուսումնասիրելու նպատակով մեր կողմից կատարվել է սփյուռքի 19 լրատվամիջոցի բովանդակության վերլուծություն:


04.09.2014 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 2014Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը վերջին տարիներին կտրուկ աճ է գրանցել՝ պայմանավորված բջջային կապի օպերատորների և ինտերնետ մատակարարող կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ։


10.07.2014 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արփի Մանուսյան
1960-ական թթ. արևմտյան մտավոր շրջանակներում ձևակերպվում են դիսկուրս-վերլուծության մոտեցումներ, տեսություններ, որոնք հենվում են մեթոդաբանական տարբեր աշխարհայացքների վրա։ Դրանց դասակարգումները տալիս են Թյոն վան Դեյկը, Յակոբ Թորֆինգը, Մարիան Յորգանսենը, Լուիզա Ֆիլիփսը և այլք:


07.07.2014 ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Սամվել Մարտիրոսյան
Շարժական կապը և շարժական ինտերնետն այսօր ՏՀՏ ոլորտի ամենաարագ զարգացող հատվածներից են։ Հայաստանում նույնպես շարժական ինտերնետը գրավել է բավական լուրջ դիրքեր։


12.06.2014 ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Արեստակես Սիմավորյան
Արդի դարաշրջանում տեղեկատվական պատերազմներն ընթանում են գրեթե բոլոր դաշտերում՝ այդ գործընթացներում ներառելով պետական և ոչ պետական հաստատություններին։


12.05.2014 DDOS ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄՏԱՀՈԳԻՉ
Սամվել Մարտիրոսյան
Համաշխարհային ցանցային անվտանգության ոլորտում հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում DdoS տիպի հաքերային հարձակումները։ Հայաստանը նույնպես վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ է դառնում նման հարձակումների թիրախ։


07.05.2014 NEW YORK TIMES-Ը ՄԻ ՓՈՔՐ «ՇՏԿԵԼ» Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ռոբերտ Փերի (Robert Parry)
«Լուրերով առաջնորդվող» ամերիկյան «մեյնսթրիմյան» մամուլը շատ է խոսում «տեղեկատվական պատերազմի» մասին, որը վարում է Ռուսաստանն Ուկրաինայում։ Բայց, ինչպես խոստովանել է New York Times–ը նոր հոդվածում, կեղծ տեղեկատվությունն ավելի հաճախ տարածում է ամերիկյան կողմը։


Gagik_Harutyunyan.jpg06.05.2014 «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ – 2»-Ի ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գագիկ Հարությունյան
ԽՍՀՄ փլուզումից հետո հազվադեպ էին այն մեկնաբանները, որոնք չէին հայտարարում, թե «սառը պատերազմն» ավարտվել է և շուտով գալու է խաղաղության ու բարօրության դարաշրջանը։ Վերջինը, հաշվի առնելով տնտեսության և սոցիալական ոլորտի փլուզումը հետխորհրդային բոլոր հանրապետություններում, եթե անգամ եկել էլ է, ապա միայն քչերն են զգացել դա։


03.03.2014 ՀԱՔԵՐԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
Սամվել Մարտիրոսյան
2014թ. հունվարին տեղի ունեցան մի շարք հաքերային հարձակումներ հայաստանյան և ադրբեջանական կայքերի վրա։ Դա, մի կողմից, ամեն հունվարին արդեն ավանդական դարձած հարձակումների շարք էր, մյուս կողմից՝ կարելի է արձանագրել որակական և քանակական փոփոխություններ. ակնհայտ է դառնում, որ Հայաստանում իրար հետևից ձևավորվում են նոր հաքերային խմբեր, որոնք գործում են զուտ ադրբեջանական ցանցի հատվածի դեմ։


20.02.2014 ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ. ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արփի Մանուսյան, Լիլիթ Հակոբյան
Գիտական կանխատեսման մեթոդների հիմնական նպատակը այս կամ այն երևույթի պոտենցիալ զարգացման հնարավորությունների դիտարկումն է։ Կանխատեսումը հատկապես ակտուալ է պետությունների և հասարակությունների առաջնային խնդիրների, առկա իրադրության համակարգային գնահատման և ապագա զարգացումների վերաբերյալ պատկերացումների ձևավորման համար։


21.01.2014 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Տեղեկատվական պատերազմները մղվում են վաղուց։ Բայց կան հիմքեր ենթադրելու, որ հենց դրանք են որոշում 21-րդ հարյուրամյակի դեմքը՝ դառնալով նրա այցեքարտը։ Ասվածի հերթական հաստատումն են տիեզերական մասշտաբի տեղեկատվական մարտերը, որ մեր աչքերի առջև ծավալվում են Սիրիայի շուրջ։


03.12.2013 ՍՆՈՈՒԴԵՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ. ԱՇԽԱՐՀՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՏԱԿ
Սամվել Մարտիրոսյան
Ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (NSA, National Security Agency) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները ԱՄՆ գաղտնի ծառայությունների կողմից համացանցում կատարվող գործողությունների մասին փոխեցին պատկերացումները տեղեկատվական անվտանգության մասին։


31.10.2013 ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄԸ
Յանոս Խարալամբիդիս
Միջազգային համակարգում դեռևս գերակայում են ինքնիշխան ազգային պետությունները, որոնք հանդես են գալիս որպես գլոբալ համակարգի հիմնական կառուցվածքային դերակատարներ։ Այնուհանդերձ, ազգային պետությունները գլոբալ հարթակում գործունեություն ծավալած միակ դերակատարները չեն։


14.10.2013 ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հասմիկ Ավագյան
Լրագրության պատմությունը վկայում է, որ համաշխարհային նշանակության պատմական իրադարձությունների, պատերազմների, իշխանափոխությունների, հեղափոխական և հակահեղափոխական շարժումների էպիկենտրոնում մշտապես եղել և ակտիվ դերակատարություն են ունեցել լրագրողներն ու զանգվածային լրատվության միջոցները, որոնք առաջինն են տեղեկացել կարևոր իրադարձությունների մասին:


03.10.2013 ՀԱՄԱՑԱՆՑԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
Սամվել Մարտիրոսյան
Հարավային Կովկասում ինտերնետի հետ կապված վիճակագրությունը բավական լուրջ խնդիրներ ունի։ Այսպես, օրինակ, Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակչության 70%-ն օգտվում է ինտերնետից, իսկ 50%-ը՝ լայնաշերտ ինտերնետ կապից։


02.09.2013 ԶԼՄ ԼՍԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՏՈՒՄՆԵՐ
Արփի Մանուսյան
ԶԼՄ-ի հանդեպ լսարանի վստահությունն ակտուալ խնդիր է ինչպես ԶԼՄ ղեկավարների, այնպես էլ մեդիա-փորձագետների համար։ ԶԼՄ տարբեր տիպերի հանդեպ լսարանի վստահության ուսումնասիրություններն ինչպես արևմտյան երկրներում, այնպես էլ հետխորհրդային երկրներում գտնվում են ընդհանուր առմամբ նույն հոսանքի մեջ.


11.07.2013 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Գագիկ Հարությունյան
Այսօր տարածաշրջանային անվտանգության հարցերը, Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակի հետ կապված, առանձնակի հրատապություն են ձեռք բերել։ Այս համատեքստում ընդունվում են կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական որոշումներ, կատարվում են բավական լավ վերլուծական աշխատանքներ։


24.06.2013 ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Դիանա Գալստյան, Սոնա Մանուսյան, Աննա Ժամակոչյան
Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ ամենահասանելի և ամենաազդեցիկ լրատվամիջոցը։ Հեռուստացույցը ժամանակակից մարդու առօրյայի նշանակալի մասն է, որը փորձում է խիստ որոշակի կերպով շրջանակել ու պատկերել այդ առօրեականությունը։


23.05.2013 ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Հասմիկ Ավագյան
Հեռուստադիտողը սովոր է անվերապահորեն հավատալ հեռուստատեսային տեղեկատվությանը: Մի քանի սերունդ եթերում հնչածն ընդունել է որպես «ճիշտ փաստ» նույնիսկ այն ակնհայտ դեպքերում, երբ տեղեկատվությունը կազմված է եղել միայն ենթադրություններից, կարծիքներից կամ մեկնաբանություններից:


20.05.2013 ԶԼՄ ԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աննա Ժամակոչյան, Արփի Մանուսյան
Զանգվածային լրատվամիջոցի և լսարանի միջև կապի ձևավորումը դինամիկ գործընթաց է։ Բազմաթիվ սոցիալական կոնտեքստային գործոններ, ինչպես նաև տվյալ լրատվամիջոցի անմիջական քաղաքականությունը պայմանավորում են լսարանի մեծությունը, կայունությունը և վստահության աստիճանը ԶԼՄ-ի հանդեպ։


29.03.2013 ԻՐԱՆԸ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԸ. ՀՆԱՐՔՆԵՐ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԴԵՄ
Գենադի Լիտվինցև
Կալիֆորնիական Wired IТ-ռեսուրսը հակավիրուսային ծրագրեր մշակող ռուս մասնագետ Եվգենի Կասպերսկուն ներառել է աշխարհի ամենավտանգավոր մարդկանց տասնյակում։


27.03.2013 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ամերիկյան անվտանգության գործակալությունը պնդում է, որ ԱՄՆ և այլ երկրների շուրջ 141 թիրախներից գողացվել են տեղեկություններ, որոնք կատարվել են Չինաստանի Շանհայի արվարձանում գտնվող ռազմակայանից իրականացվող կիբերհարձակումների միջոցով:


25.03.2013 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար ավելի թվայնացած երկիր է դառնում։ Միայն պետական կառույցների թվայնացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում քանակական և որակական լուրջ զարգացում են ունեցել։


28.02.2013 ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գագիկ Հարությունյան
Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների՝ Եվրասիական միություն (ԵԱՄ) ստեղծելու մտադրությունը և այդ միությանը միանալու Հայաստանի հնարավորությունը հայկական հանրությունում աշխույժ քննարկումներ է առաջացրել։


22.02.2013 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
2013թ. հունվարի 11-ին Հաագայում բացվել է կիբերհանցագործությունների բացահայտման և կանխարգելման առաջին եվրոպական կենտրոնը, տեղեկացնում է BBC-ն:


04.02.2013 ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՎԱԼ
Սոնա Մանուսյան, Դիանա Գալստյան
Սերիալներն այնքան են արմատավորվել հեռուստաընկերությունների գործունեությունում և հեռուստադիտողի կյանքում, որ հեռուստատեսության բովանդակության խնդիրներին անդրադառնալիս դրանց վրա առանձին կանգ առնելն անխուսափելի է դառնում։


23.01.2013 ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Սոնա Մանուսյան, Աննա Ժամակոչյան
Այսօր բազմաթիվ առիթներով խոսում են հայկական ԶԼՄ՝ որպես անցանկալի արժեքներ, գաղափարներ և հարաբերությունների մոդելներ տարածող միջավայրի մասին։


21.01.2013 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Ինչպես ողջ աշխարհը, Ադրբեջանը ևս գտնվում է սոցիալական մեդիաների բուռն աճի ազդեցության տակ: Այստեղ ինտերնետ օգտատերերի թիվն արդեն գերազանցում է բնակչության կեսը:


10.01.2013 «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»
«Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանի՝ «Մեր հաղթանակները» քառահատորին (հրատարակել է հիմնադրամը) նվիրված հարցազրույցը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Բարև Երկիր» տեղեկատվական ծրագրին։


24.12.2012 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
2011-2012թթ. Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը կտրուկ աճել է, ինչի պատճառով բնակչության կեսից ավելին այսօր օգտվում է համացանցից:


17.10.2012 ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դիանա Գալստյան
Թուրք-ադրբեջանական համագործակցությունը և հակահայկական գործունեությունը ազգային անվտանգության և ռազմավարության տեսանկյուններից մեծ կարևորություն է ներկայացրել և շարունակում է ներկայացնել ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Սփյուռքի համար։


01.10.2012 ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԴԵՄ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերը շարունակում են հիմնական վտանգ հանդիսանալ հայկական համացանցի համար։ Ցանցահենները պարբերաբար հարձակումներ են կազմակերպում հայաստանյան և ընդհանրապես հայկական կայքերի վրա։


30.07.2012 ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Վերջին տարիներին հայաստանյան համացանցը պայթյունային աճ ունեցավ։ Օգտվողների թվի աննախադեպ աճը բերեց նրան, որ ԱՊՀ երկրներում Հայաստանը հայտնվեց առաջատարի դիրքում:


17.07.2012 ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Արա Մարջանյան
Ներկայումս Հարավային Կովկասն ինտենսիվ տեղեկատվական և հոգեբանական պատերազմի թատերաբեմ է: Այն վարվում է թե՛ տարածաշրջանի բուն երկրների, թե՛ դրանից դուրս գտնվող տերությունների ու կազմակերպությունների կողմից:


09.07.2012 ՀԱՅ «ՍԱՄԻԶԴԱՏ» ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Արման Գալոյան
Հայ լրագրության պատմության արդի փուլում ուրույն դեր ունի «սամիզդատ» մամուլը: Գաղտնի պայմաններում լույս տեսնող թերթերն էին, որ դարձան ամբիոն ազատության և անկախության, ազգային իղձերի իրականացման նպատակով ոտքի ելած ժողովրդի համար:


28.06.2012 ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Վահրամ Միրաքյան
Ռադիոն սոցիալական դիրքորոշումների ձևավորման լայն հնարավորություններ ունի և կարող է օգտագործվել խաղաղ և պատերազմական շրջանում: Ռադիոքարոզչությունը մեծ դեր է ունեցել 20-րդ դարի մի շարք հակամարտությունների լուծման հարցում:


18.05.2012 ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սոնա Մանուսյան, Աննա Ժամակոչյան
Հոդվածում ուրվագծվում է սոցիալ-հոգեբանական այն ընդհանուր համատեքստը, որի ներքո Հայաստանում բովանդակություն է ստանում գիտելիքը՝ որպես հանրային արժեք։


17.05.2012 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԻՆՏԵՐՆԵՏ-ՕԳՏԱՏԻՐՈՋ ՊԱՏԿԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանցի ինտերնետ-օգտատերերի թիվը վերջին երեք տարվա ընթացքում կտրուկ աճել է։ Վերջին տվյալներով՝ Հայաստանի 2 մլն 967 հազ. 975 բնակչության մոտ 47,1%-ի, այն է՝ 796 հազ. 550 մարդու համար, 2011թ. հունիսի տվյալներով, ինտերնետը հասանելի է:


22.03.2012 ՀՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Աննա Ժամակոչյան
Հոդվածում ներկայացված են 2011-2012թթ. «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրության» ծրագրով իրականացրած ԶԼՄ փորձագետների հետ հարցազրույցներից ստացված նախնական գնահատականները՝ ՀՀ-ում լրատվական դաշտի զարգացման ընթացքի վերաբերյալ։


08.02.2012 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԱՐԴԻ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ
Դմիտրի Շչիգելսկի
Պատմական տեսություններից մեկի համաձայն՝ կրոնական պատերազմների մեղավորը Գուտենբերգն էր, այն նույն Գուտենբերգը, որը հայտնագործեց գրատպությունը։


30.01.2012 ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԻԲԵՐԽՈՑԵԼԻ ԵՐԿԻՐ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում դիտվում է ինտերնետից օգտվողների աննախադեպ աճ, ինչը պայմանավորված է ինչպես ինտերնետ կապի գների կտրուկ անկմամբ, այնպես էլ նրանով, որ համակարգիչները և շարժական սարքերն ավելի մատչելի են դարձել։


19.01.2012 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Ինտերնետում և ընդհանրապես մեդիա-դաշտում սոցիալական ցանցերի գերիշխումը հանգեցնում է տեղեկատվական միջավայրի էլ ավելի մեծ փոփոխության։


03.11.2011 ԱԳՐԵՍԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Վահրամ Միրաքյան
Մարդիկ մշտապես գտնվում են շրջապատի վարքի ու խոսքերի ազդեցության տակ: Երեխաների համար ընդօրինակման «կենդանի» օրինակ են ծառայում առաջնային սոցիալական խմբերը, հատկապես ընտանիքի անդամները:


01.11.2011 ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՈՒՄ
Սերգեյ Սարգսյան
Ադրբեջանի հակահայկական քարոզչությունում թշնամի հայի կերպարի կերտման գործում էական դեր է հատկացվում կինեմատոգրաֆին։


26.10.2011 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Gazeta.ru-ն ուսումնասիրել է ինտերնետային բրաուզերների տարածվածությունն աշխարհի երկրներում 7 այդ երևույթի առանձնահատկությունները։


18.10.2011 ՀՀԿ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆՀԱՋՈՂ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ
Մուշեղ Լալայան
Հայ ազգային կոնգրեսի 2010թ. նոյեմբերի 9-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադարձել էր ՀՀԿ գաղափարախոսությանը /իր բնորոշումով` «ցեղապաշտական կամ ցեղակրոնական»/ և «ի գիտություն անտեղյակների» նշել, որ «ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»:


30.09.2011 ԱԴՐԲԵՋԱՆ. ԼՐԱԳՐՈՂԻ ՏՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Սեյմուր Քազիմով
Ադրբեջանցի մրցանակակիր լրագրող, IWPR-ի թղթակից Իդրակ Աբբասովի տունը ենթարկվել է զինված հարձակման, ինչը, նրա կարծիքով, կապված է լրատվամիջոցներում իր աշխատանքի հետ:


23.09.2011 ՀՀ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑԱԾՈՒԹՅԱՄԲ. Տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացածության ինդեքսը 2011թ.
Կարեն Վերանյան
Վերջերս լույս տեսավ Էլեկտրակապի միջազգային միության (International Telecommunication Union) «Տեղեկատվական հասարակության չափորոշում» վարկանիշային 2011թ. զեկույցը...


15.09.2011 ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Սոցիալական մեդիա և բջջային տեխնոլոգիաների զուգահեռ զարգացումը տեղեկատվական դաշտում զգալի փոփոխությունների հանգեցրեց։


13.09.2011 ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Էդուարդ Լ.Դանիելյան
Պատմական հիշողությամբ` ամրակուռ ազգային հոգեբանությամբ արդարության գիտակցումը կրկնապատկում է ազգի նվիրյալների ուժը:


31.08.2011 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտն արդեն պաշտոնական կայք ունի՝ www.armin.am-ը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 14-ին։


24.06.2011 ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԴԻՏՎԱԾ 10 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ և 50 ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի տարածքում մեդիաչափումներ իրականացնող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը «Կապիտալ» օրաթերթի հետ համատեղ նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս։


19.05.2011 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԵԴԻԱՏԵՔՍՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ
Աննա Ժամակոչյան
Մտքի արտահայտման կերպը սովորաբար որոշակի կայուն բնութագիր է ունենում, որը մի կողմից դրսևորում է տվյալ աղբյուր-հեղինակին, մյուս կողմից՝ դառնում նրա ձեռագիրը։


13.05.2011 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Circle.am և «Բիզնես-24» նախագծերը հանրությանն են ներկայացրել «Ինտերնետը Հայաստանում» հերթական՝ վեցերորդ զեկույցը, որում ներկայացված են 2010-11թթ. ձմռան ամիսներին Circle.am-ում արձանագրված ցուցանիշները:


05.05.2011 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում սոցիալական ցանցերն աստիճանաբար ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում ինտերնետում և դրանից դուրս տեղեկատվական դաշտի ձևավորման վրա։ Ինտերնետից օգտվողների թվի աճին զուգահեռ հանրապետությունում մեծանում է նաև սոցիալական ցանցերի ազդեցությունը։ Հայաստանում գերակշիռ ազդեցություն ունեն ոչ հայկական Odnoklassniki.ru, Facebook.com սոցիալական ցանցերը։


07.04.2011 ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Գործընթացներն արաբական աշխարհում ուղեկցվում են մասշտաբային, գլոբալ տեղեկատվական հոսքերով, որոնցում ներգրավվել են ոչ միայն համաշխարհային բոլոր լրատվամիջոցները, այլ նաև սոցիալական ցանցերի հսկայական զանգվածներ, որոնք փորձում են մասնակցել տեղեկատվա-քարոզչական դիմակայությանը։


25.03.2011 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամերիկացի երիտասարդ անիմատոր, հայազգի Ալեքս Նիսանյանն աշխատում է iPhone-ի համար նախատեսված հավելվածի վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Աշխատելով «Հայկական հուշարձան» հավելվածի վրա` Նիսանյանն այժմ ֆինանսավորում է որոնում հավելվածն անվճար տարածելու նպատակով:


23.03.2011 ԱՄՆ-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Դարինա Ռուդակովա
ԱՄՆ բանակը մոտ ժամանակներս կզինվի նոր ծրագրով, որը նպատակաուղղված կլինի ամերիկամետ քարոզչության անցկացմանը զանազան սոցիալական ցանցերի և բլոգների միջոցով։


23.03.2011 ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ Է ՍՏԵՂԾԵԼ
Իսրայելը կամավորականների զորակոչ է հայտարարել բլոգերների ինքնատիպ բանակում, որը պետք է հակասիոնիզմի դեմ պայքարի ինտերնետ մարտադաշտեր դուրս գա։ Նախագիծը ղեկավարում է Իսրայելի Ներգաղթի նախարարությունը։


17.03.2011 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աննա Ժամակոչյան, Դիանա Գալստյան
Ադրբեջանական քարոզչությունը 2009թ. հոկտեմբերից գործարկեց նոր մեխանիզմ՝ բացելով քառալեզու (ռուսերեն, հայերեն, պարսկերեն և անգլերեն) լրատվություն տրամադրող ATV International (ATV-INT) արբանյակային հեռուստաալիքը։


10.03.2011 ՑԱՆՑԸ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐ
Սամվել Մարտիրոսյան
Ինտերնետն աշխարհի տեղեկատվական դաշտում աներևակայելի արագությամբ դիրքեր է զբաղեցնում։ Որպես տեղեկատվության աղբյուր դիրքերն էլ ավելի են կորցնում տպագիր հրատարակությունները, հիմա արդեն դրանց հաջորդում է նաև հեռուստատեսությունը, որը նույնպես զիջում է հիմնական տեղեկատուի իր դերը։


01.03.2011 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թուրքական «Ռադիկալ» թերթը հաղորդում է, որ Նյու Յորքի համալսարանի մասնագետները՝ Մայքլ Օպենհեյմերի գլխավորությամբ, հանգել են այն եզրակացության, որ առաջիկա 8 տարվա ընթացքում Թուրքիայում սպասվում է քաղաքական զարգացումների երեք տարբերակ։


20.01.2011 ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ԵՌԱՄԱԿԱՐԴԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Արթուր Աթանեսյան
ՀՀ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների քննարկումն ու դրանց հնարավոր լուծումների մշակումը խիստ արդիական են, սակայն, ցավոք, մի շարք էական հարցերում իրականացվում են ուշացումներով, ոչ մասնագիտական մակարդակով, հաճախ` զուտ ձևականորեն:


24.12.2010 ՎՐԱՍՏԱՆ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է
Լրագրողների խոսքերով` պետական ռեգիստրում փաստաթղթերից օգտվելու համար պահանջվող մեծ գումարները թույլ չեն տալիս իրենց ուսումնասիրություններ անցկացնել: Վրաստանի օրենսդրությունը երաշխավորում է հանրային տեղեկատվության հասանելիությունը բոլորին, սակայն լրագրողները, իրավաբաններն ու շարքային քաղաքացիները պնդում են, որ փաստաթղթերի դիմաց կատարվող խոշոր պետական գանձումներն իրենց թույլ չեն տալիս օգտվել օրենսդրության տրամադրած արտոնություններից:


23.12.2010 ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արտաշես Տեր-Հարությունյան
Ս.թ. նոյեմբերին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունվեց Հյուսիսատլանտյան դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգը, որի 12-րդ կետում կարդում ենք. «Կիբերհարձակումները կարող են հասնել մի շեմի, որը վտանգում է ազգային ու եվրատլանտյան բարեկեցությունը, անվտանգությունը եւ կայունությունը:


02.12.2010 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Ինտերնետի ներկայիս զարգացումը հանգեցրել է այն բանին, որ այլընտրանքային լրատվամիջոցները սկսել են, մի կողմից, մրցակցել, մյուս կողմից՝ լրացնել ավանդական զանգվածային լրատվամիջոցներին։ Վերջին տարիների գլոբալ փորձը ցույց է տալիս, որ այսպես կոչված քաղաքացիական լրագրությունը (որտեղ ներառվում են բլոգերները, սոցիալական ցանցերի և նման քաղաքացիական ռեսուրսների այցելուները) որոշակի իրավիճակներում շատ ավելի արդյունավետ է դուրս գալիս, քան ավանդական լրատվամիջոցները:


22.11.2010 ԻՆՏԵՐՆԵՏ-ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՏԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Գագիկ Հարությունյան
Սկզբնապես պրոֆեսիոնալների հաղորդակցման համար ստեղծված Ինտերնետն ընդամենը մի քանի տասնամյակում (իսկ որոշ այլ չափանիշների հաշվարկով՝ ոչ լրիվ քսան տարում) հասանելի դարձավ միլիարդավոր մարդկանց, իսկ նրա ներսում սկսեցին ստեղծվել տարբեր գործառնական ծանրաբեռնվածություն ունեցող սոցիալական կառույցներ։


16.11.2010 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏ
2008թ. Մերձավոր Արևելքում տեղի ունեցած և գաղտնի պահված միջադեպը բացահայտվել է պաշտպանության փոխնախար Վիլյամ Ջ. Լինի ամսագրային հոդվածում և պաշտոնապես հայտարարվել Պենտագոնի կողմից։


04.10.2010 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սոնա Մանուսյան
Վերջին շրջանում, որոշակի հապաղումից հետո, տեղեկատվական ազդեցությունների հայաստանյան մասնագետները հանգամանորեն ուսումնասիրել են Ադրբեջանի ինֆոքաղաքականության բնութագրիչները, գործողությունների մակարդակում մշակված են հակազդեցության որոշակի ուղիներ։


29.09.2010 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր ժամանակներում գիտությունը շատ արագ է զարգանում, իսկ գիտական նշանակության տեղեկատվական հոսքերը, կարծես թե, կորչում են տարաբնույթ լրահոսերում։ Այս խնդիրը լուծելու համար մի շարք երկրներում ի հայտ են եկել ինտերնետային գիտական ցանցեր, որոնցում ներկայացվում են գիտական մրցույթների, նորությունների, գիտական ամսագրերի մասին տեղեկությունները:


02.09.2010 ԿԻԲԵՐԶՈՐՔԵՐ. ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Սամվել Մարտիրոսյան
Կիբերահաբեկչությունը և այլ կիբերսպառնալիքներն արդի պետության համար, որտեղ տեղեկատվական համակարգերը և հաղորդակցություններն ավելի ու ավելի են գերակշիռ ենթակառուցվածքային դեր խաղում, լուրջ փորձություն են հանդիսանում։ Առանցքային հանգույցների ավելացումը, որոնք կարող են շարքից դուրս բերել պետությունների ենթակառուցվածքները, շատ երկրների ստիպում են մտածել կիբերզորքերի ստեղծման ուղղությամբ, որոնք կկարողանան պաշտպանել երկրի վիրտուալ տարածքը։


20.07.2010 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱՏՕ մի խումբ փորձագետներ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի գլխավորությամբ, եկել են այն եզրահանգման, որ  կենսական նշանակություն ունեցող գերատեսչությունների դեմ կատարված համակարգչային գրոհները հավասարազոր են զինված հարձակումներին, ինչն արդարացնում  է ռազմական միջոցներով տրված հակահարվածը։


15.06.2010 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈԻՄ
Վարուժան Գեղամյան
Համացանցի զարգացմանն ու օրավուր տարածմանը զուգահեռ, հեռուստատեսությունն աշխարհի շատ երկրներում տեղեկատվության առաջնային աղբյուր է մնում։ Բացառություն չէ նաև Ադրբեջանը: Դիտարկենք վիճակագրությունը. 2005թ. ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցիչների զեկույցում նշվում է, որ մայրաքաղաք Բաքվում բնակչության 83%-ը, իսկ շրջաններում՝ 93%-ը հեռուստատեսությունը դիտարկում է որպես տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուր:


31.05.2010 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԵՐՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Հաճախ են դեպքեր, երբ իշխանությունները այս կամ այն երկրում հարկադրված են որքան հնարավոր է նվազեցնել լրահոսերը արտակարգ իրավիճակների, պատերազմների կամ նման այլ իրավիճակների դեպքում: Դեռ մի քանի տարի առաջ տեղեկատվությունը «փակելու» լավագույն միջոցը (ավանդական գրաքննություն մտցնելուց բացի) ինտերնետի հանդեպ հատուկ ուշադրություն դարձնելն էր, քանի որ ցանցով տեղեկատվությունը շատ ավելի արագ է «շարժվում» էլեկտրոնային նամակների, ֆորումների և այլնի օգնությամբ:


18.05.2010 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինի՝ 2-3 տարի հետո աշխարհում կսկսվեն մեծամասշտաբ պատերազմներ տեղեկատվական ոլորտում։  Նոգովիցինի կարծիքով՝ այդ պատերազմներում հիմնական խնդիրն է լինելու հակառակորդի առանցքային ռազմական, արդյունաբերական և վարչական օբյեկտների գործունեության խափանումը...


06.05.2010 ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՍՊՐԴԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Վիկտոր Մյասնիկով
Բրիտանական Sunday Times-ը հրապարակել է «Թալիբանի» դաշտային ինչ-որ երկու հրամանատարների հարցազրույցը, որոնք հայտարարել են, թե հարյուրավոր գրոհայիններ ուսուցում են անցնում Իրանում: Եռամսյա դասընթացները գործում են ձմռանը և վճարվում իրանական կողմից:


05.05.2010 ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՍՅՈՒԺԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Վերջերս Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի սյուժե՝ նվիրված Վ.Վիլսոնի տուն-թանգարանին։ Քաղաքական մեկնաբան և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության հատուկ թղթակից Հայկարամ Նահապետյանն այցելել է տուն-թանգարան և հարցազրույց անցկացրել գործադիր տնօրեն Ջ.Աուսելայի և համակարգող Ջ.Փաուէլի հետ։ Հարցազրույցը նվիրված էր թանգարանի հավաքածուին և Վիլսոն-Հայաստան հարաբերություններին։


16.04.2010 ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վահրամ Միրաքյան
Հեռուստատեսությունն (ՀՏ) իր ստեղծման օրից, որպես ազդեցության գործոն, եղել է գիտնականների ուսումնասիրությունների առարկա: ՀՏ ազդեցության հնարավորությունների ուսումնասիրման առաջատարն է ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում ողջ աշխարհում այդ ոլորտի ուսումնասիրությունների 60 տոկոսը: ԱՄՆ հեռուստաընկերություններում աշխատում է մոտ 4500 հոգեբան, որոնք մասնագիտական խորհրդատվություն են անցկացնում լսարանի ուսումնասիրման, հաղորդավարների իմիջի ձևավորման, ազդեցությունների ուժեղացման և այլ ոլորտներում:


06.04.2010 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
Այսօր տեղի է ունենում ցանցային մեդիա-կապերի հայեցակարգային փոփոխություն: Վերջին տարիներին ինտերնետում տեղեկատվության տարածման համար առավել կարևոր գործոն են եղել որոնման համակարգերը, որոնք, փաստորեն, գերակա են դարձել տեղեկատվության տարածման բնագավառում: Կայք ունեցողների համար տեղեկատվական դաշտ մտնելու հիմնական գործոն է եղել և շարունակում է այդպիսին մնալ համապատասխան հարցումների գծով որոնման գործիքների գերակայությունը:


02.04.2010 ՀՀ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Դավիթ Ջամալյան
Հոգեբանական անվտանգությունը երկրի անվտանգության համակարգի բաղադրիչներից է: Հրադադարի պայմաններում ապրող ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար հոգեբանական անվտանգության ապահովումը երկու երկրների կենսունակության գրավականներից է, առանց որի նրանք լիարժեք պաշտպանված լինել չեն կարող:


30.03.2010 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայում ստեղծվում է Linux օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Linux-ի հայկականացված տարբերակը՝ Նուռ Linux-ը, ոչ թե հայերեն ինտերֆեյս է ունենալու, այլ հարմարեցված է լինելու հայ օգտագործողների կարիքներին։


23.03.2010 «ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ» «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը «Երկիր» օրաթերթին
Ողջ պատմության ընթացքում մարդկությանը մշտապես ուղեկցել են այսպես կոչված տեղեկատվական պատերազմները: Համարվում է, որ առաջին տեղեկատվական պատերազմական գործողությունը կատարվել է դեռեւս մ.թ.ա. 1193թ. Տրոյական պատերազմի ժամանակ Ոդիսեւսի կողմից: Փոխվել են ժամանակները, փոխվում են նաեւ տեղեկատվական պատերազմի առանցքային ձեւերն ու մեխանիզմները:


15.02.2010 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱ Ն ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հնդկաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմանի համագործակցությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում, Երևանում հիմնվում է «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն» (Center of Excellence):


09.02.2010 ՌԱԴԻՈՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վահրամ Միրաքյան
Ռադիոն ազդեցության համար մեծ լսարան գրավելու հնարավորություն ունի և կարող է օգտագործվել և´ խաղաղ, և´ պատերազմական շրջանում: Ռադիոքարոզչությունը մեծ դեր է ունեցել 20-րդ դարի մի շարք հակամարտությունների լուծման հարցում: Շատ դեպքերում ռադիոընդունիչները նախօրոք ինքնաթիռներով են նետվել հակամարտության վայր: Այդպես է եղել Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Հաիթիում և այլ երկրներում տեղի ունեցած հակամարտությունների ժամանակ:


08.02.2010 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ. ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանական կողմը շարունակում է ակտիվորեն օգտագործել այն թեզիսները, որոնք Հայաստանի և Հայության դեմ կիրառվում են հակամարտության ողջ ընթացքում: Միևնույն ժամանակ, վերջին ժամանակներս ակտիվորեն մշակվում են մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ակնհայտորեն գերակա են դարձել:


22.01.2010 ՌԱԴԻՈՆ ՈՐՊԵՍ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ
Վահրամ Միրաքյան
Ռադիոն առաջին հաղորդակցական միջոցն էր, որը հեշտությամբ հատում էր պետական սահմանները և կարողանում էր լսարան ու ազդեցություն ապահովել նաև այլ երկրներում: Դա անմիջապես գնահատեցին պետությությունների քաղաքական և ռազմական ղեկավարները` ռադիոն դարձնելով տեղեկատվա-հոգեբանական ազդեցության և քարոզչության կարևոր միջոց:


15.12.2009 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ` «ԵՎՐՈՆՅՈՒԶ»-Ի ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՐՇԱՎԻ ՕՐԻՆԱԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Վահրամ Միրաքյան
«Եվրոնյուզ»-ը (Euronews) նոյեմբերի 28-ին ցուցադրել էր Մայքլ Ռիչմանի «Փոփոխությունների քամին Լեռնային Ղարաբաղում» ("Winds of change in Nagorno Karabakh") հաղորդումը, որտեղ ներկայացվել են ԼՂՀ պատմությունը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցը:


10.12.2009 ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ
Սամվել Մարտիրոսյան
Հայ-թուրքական հարաբերությունների ներկա դինամիկան կարող են փոխել ՀՀ և ԼՂՀ, ինչպես նաև Սփյուռքի տեղեկատվական դաշտի ձևաչափը և բովանդակությունը։ Ադրբեջանը և Թուրքիան այսօր Հայաստանի հիմնական հակառակորդներն են տեղեկատվական դաշտում։ Ընդ որում՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շուրջ ծավալված զարգացումներն արդեն որոշակիորեն ձևախախտել են տեղեկատվական դաշտը։


01.12.2009 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՍՊԵԿՏԸ
Արաքս Փաշայան
Հայաստանի եւ Հայության դեմ Ադրբեջանի քարոզչությունը, որը ձեւավորվել է Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, դարձել է այդ երկրի քաղաքական ռազմավարության ուղենիշներից մեկը, ինչը զուգակցվում է սեփական երկրի նոր կերպարի ձեւավորմամբ: Քարոզչությունն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար հատուկ ընտրված մեթոդաբանությամբ: Արտաքին լսարանի հիմնական թիրախը միջազգային հանրությունն է, որի կարեւոր բաղկացուցիչն իսլամական աշխարհն է։


09.11.2009 ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Արթուր Աթանեսյան
Ադրբեջանում հակահայկական տեղեկատվական գործողություններ իրականացնում են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպությունները, որոնց մի մասն օգտվում է պետության հովանավորությունից: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը, լինելով ոչ պետական կազմակերպություն, ձևավորման օրից կառավարվում է անմիջականորեն Ալիևների ընտանիքի կողմից։


05.11.2009 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աննա Ժամակոչյան
Հայաստանի հասարակության տեղեկատվական անվտանգությունն ապահովելու գործում անհրաժեշտ գործընթացներ են հակահայկական տեղեկատվական գրոհների ձևերի ուսումնասիրությունը, հետազոտական մեթոդաբանության մշակումը և արդյունքներին հասարակությանն իրազեկելը։ Հատկապես կարևոր է վերջին ժամանակներս բուռն թափ առած ադրբեջանական տեղեկատվական գրոհների մասին պատկերացումների ձևավորումը, ինչը կփորձենք իրականացնել այս հոդվածով:


20.10.2009 ՂԱՐԱԲԱՂԻ ՌԱԴԻՈՅԻ ԽԱՂԱՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԵՐՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Ադրբեջանցիները թերահավատությամբ են վերաբերվում հայկական ռադիոկայանին: 15 տարի առաջ սկսված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փոխադարձ անվստահություն է սերմանել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, սակայն Ղարաբաղում մի խումբ հայեր փորձում են փոխել իրավիճակը: 1997 թվականից Ստեփանակերտում շաբաթական 4 անգամ` 30-ական րոպե տեւողությամբ հեռարձակվում են ադրբեջանալեզու «Ձայն արդարության» ռադիոկայանի հաղորդումները, որի հիմնական լսարանը Ադրբեջանի Հանրապետության բնակչությունն է:


08.10.2009 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ
Վահրամ Միրաքյան
Հոկտեմբերի 5-ից գործում է Ադրբեջանի առաջին միջազգային հեռուստաալիքը` «ATV International» («ATV Int»), որն ունի նաև հայերեն հեռարձակման բաժին. տեղեկացրել է ATV-ի լրատվական բաժնի ղեկավար Վագիֆ Այդինօղլին: «ATV Int»-ը հաղորդումները հեռարձակում է 4 լեզվով` հայերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն: Սկզբում հայտարարվում էր, թե հեռուստաընկերության ստեղծման նպատակը Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին իրենց լեզուներով ծրագրեր ապահովելն է:


08.09.2009 ՏԵՂԵԿԱՏՎԱ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Վահրամ Միրաքյան
Տեղեկատվա-հոգեբանական ազդեցության ոլորտում օգտագործվող հիմնական տպագիր միջոցներն են քարոզչական թերթիկները, թերթերը, ամսագրերը, բրոշյուրները։ Երկարաժամկետ տեղեկատվական ազդեցության համար կարող են օգտագործվել նաև գրքերը: Տպագիր ԶԼՄ-ի միջոցով ազդեցությունը հանրության գիտակցության, մտածելակերպի վրա ենթադրում է տպագիր հոդվածների և այլ տպագիր նյութերի միջոցով ազդեցություն զանգվածների վրա:


03.09.2009 ՌԵՖԼԵՔՍԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ
Ռեֆլեքսիվ կառավարումը ընդդիմախոսի (օպոնենտի) վրա հատուկ ներգործություն է՝ վերահսկող կողմի կանխորոշած որոշումն ընդունել տալու նպատակով։ Ներգործության այս ձևը ռազմական գործում օգտագործվել է հնագույն ժամանակներից, բայց մինչև անցյալ դարի վաթսունական թվականներն այն որպես անհրաժեշտ բաղադրատարր չէր ներառվում որոշման ընդունման սոցիալական գործընթացներում։ Այն առավել ևս քիչ է դիտարկվել որպես սոցիալական տեղեկատվության մեկնաբանության գործընթացների անհրաժեշտ տարր։


03.08.2009 ԻՐԱՆ. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սամվել Մարտիրոսյան
Նախագահական ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները նշանային դարձան գլոբալ իմաստով տեղեկատվական հոսքերի կառուցվածքի փոփոխության առումով։ Իրանական հեղափոխությունը նոր խոսք բերեց տեխնոլոգիական հաղորդակցությունների ոլորտում։ Մասնավորապես, առաջին անգամ տեղեկատվական ասպեկտն ամբողջովին տեղաշարժվեց դեպի ինտերնետ և մոբիլ տեխնոլոգիաներ, որոնք դաշտից գրեթե լիովին դուրս մղեցին ավանդական մամուլը։


18.07.2009 ՋԱՎԱԽՔԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Վահրամ Հովյան
Հայաստանի հյուսիսային սահմաններին հարակից, հայահոծ բնակչությամբ Ջավախքի շուրջ այսօր տեղի են ունենում նաև տեղեկատվական գործընթացներ: Տեղեկատվության և քարոզչության միջոցով Ջավախքի հիմնախնդիրներով շահագրգիռ կողմերը փորձում են մի կողմից արտահայտել իրենց դիրքորոշումներն այդ խնդիրների նկատմամբ, իսկ մյուս կողմից` ձևավորել համապատասխան տրամադրություններ թե՛ սեփական հասարակությունների, թե՛ միջազգային հանրության շրջանում:


13.07.2009 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ
Սամվել Մարտիրոսյան
Իսրայելի ռազմական «Ձուլածո արճիճ» գործողությունը Գազայի հատվածում ուղեկցվում էր համապատասխան պետական ծառայությունների տեղեկատվական աջակցությամբ, որոնք նման աշխատանք պետք է կատարեին իրենց ծառայության բնույթից ելնելով:


03.07.2009 ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՂՄՈՒԿ ՀԿ-ՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Քաղաքացիական հասարակության խմբերի բուռն բողոքների ներքո փոփոխությունների եւ լրացումների փաթեթի ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում: Այն բանից հետո, երբ քաղաքացիական հասարակության խմբերը եւ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բողոքել ՀԿ-ների վերաբերյալ հակասական օրենքների փաթեթի ընդունման դեմ, Ադրբեջանի խորհրդարանում դրա վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց: Օրենսդրական նախագծի քննադատները համոզված են, որ առաջարկվող փոփոխությունները միտված են զրկել ՀԿ-ներին արտերկրից եկող անհրաժեշտ ֆինանսական աջակցությունից եւ խոչընդոտել անկախ հասարակական խմբերի գործունեությունը:


29.06.2009 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ադրբեջանում համացանցի օգտագործողները բողոքում են գրաքննությունից եւ ծառայությունների վատ որակից: Ադրբեջանի համացանցի օգտագործողներին ավելի ու ավելի է զայրացնում երկրում ինտերնետի տրամադրման մենաշնորհը. նրանք ասում են, որ միջազգային կապ տրամադրող «Դելտա Տելեկոմ» ընկերության ծառայությունը դանդաղ է, թանկարժեք եւ հակված է գրաքննության: «Դելտա Տելեկոմ»-ը հերքում է, որ ընդդիմադիր կայքերի խնդիրները որեւէ քաղաքական աստառ ունեն, սակայն բլոգերները օրինակ են բերում կառավարությանը քննադատող մի շարք կայքեր, որոնք փակվել են:


29.05.2009 ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ
Կարեն Վրթանեսյան
Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի քան հարյուրամյա պատմություն ունի։ Մերթ սաստկանալով, մերթ արտաքնապես հանդարտվելով՝ այն միշտ ուղեկցվել է փոխադարձ հոգեբանական ու քարոզչական ճնշումներով։ Հակամարտության երկու կողմերն էլ մշակել և օգտագործում են համապատասխան «քարոզչական առասպելաբանություն»՝ բաղկացած փաստերի, առասպելների ու կարծրատիպերի խայտաբղետ խառնուրդից, որի նպատակն է արդարացնել «մերոնց» գործողություններն ու խրախուսել հակառակորդի դեմ ուղղված հետագա քայլերը։


18.05.2009 ԿԻՐԱՌԱԿԱՆԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ. ՀՆԱՐԱՎՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
Միխայիլ Աղաջանյան
Ինչպես հայտնի է, ասիմետրիկ ռազմական գործողությունների վարման արդի հայեցակարգերի մշակման ուղղություններից մեկը ախոյան պետության, այսպես կոչված, համակարգաստեղծ ենթակառուցվածքների վրա ներգործությունն է:


14.05.2009 ԱՐԴԻ ԻՆՖՈԳԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և դրանց կիրառությունն ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ ռազմավարական պետական ու միջպետական կառույցների կառավարման համակարգում, հանգեցնում են ինֆոգեն ռիսկերի մեծացման ու արտակարգ ներգործությունների ենթակա կրիտիկական հանգույցների աճի: Գլոբալ զարգացմանը համապատասխան` ավելանում են նաև ինֆոգեն սպառնալիքները ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար։


10.03.2009 «ՆՈՐ ՀԻՆ ԽԱՂ». ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ «ՀԵՏՄԱՅՆԴՈՐՖՅԱՆ» ՇՐՋԱՆՈՒՄ
Սերգեյ Մինասյան
2008թ. նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին հռչակագիր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի նախաձեռնած հռչակագրի ստորագրումը հիմնականում նպատակ ուներ «ցրել» Արևմուտքում Ռուսաստանի համար Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմի քաղաքական-հոգեբանական հետևանքների և Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման բացասական ազդեցությունը:


28.01.2009 ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Նախնական դիտարկում)
Խաչատուր Դադայան
Վերջին ժամանակներս Հանրային հեռուստատեսության հասցեին հնչած քննադատությանն ի պատասխան Հանրային հեռուստառադիոընկերության պատասխանատուները արտահայտեցին այն միտքը, թե հեռուստատեսությունը հասարակության հայելին է, ինչպիսի հասարակություն ունենք, այնպիսի էլ՝ հեռուստատեսություն։


27.01.2009 «ԵՐԿԻՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԱԴՐԲԵՋԱՆ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008թ. դեկտեմբերի վերջերին Ադրբեջանի Հանրապետության միլի մեջլիսի /խորհրդարանի/ «Ադրբեջան» պաշտոնաթերթի համարներից մեկում զետեղված է «Ջավախքահայությունը պաշտոնական Թբիլիսիին նոր անջատողական պայմաններ է առաջադրում» վերտառությամբ հոդվածը, որտեղ ծավալուն անդրադարձ կա «Երկիր» միության Վրաստանի հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությանը:


26.01.2009 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ ՄՇԱԿՈՂ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Հունվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի տեղեկատվական անվտանգության ռազմավարության դոկտրինը մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ։ Ինչպես REGNUM լրատվական գործակալությանը հաղորդել են Անվտանգության մամուլի ծառայությունում, Բաղդասարյանը, նշելով երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման նշանակությունը, ներկայացրել է հիմնական մոտեցումները տվյալ հարցի նկատմամբ։


25.12.2008 ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 90-ԱՄՅԱԿԻՆ
Դեկտեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Տեղեկատվական պատերազմներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին։ Երկօրյա գիտաժողովի կազմակերպիչներն էին Պետական հոբելյանական հանձնաժողովը, ԵՊՀ ժուռնա-լիստիկայի ֆակուլտետը և «Արմենպրեսը»։


11.12.2008 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԼՈԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սուրեն Մովսիսյան
Վերջին ժամանակներս Թուրքիայում հաճախ են արգելափակվում ինտերնետային բլոգերը։ Բազմաթիվ ցանցեր նույնպես թուրքական պաշտոնական գերատեսչությունների թիրախ են դառնում։ Օրինակ, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի դատարանի որոշմամբ արգելափակվել են Google ընկերության մի քանի բլոգային ծառայություններ։ Հիմնական պատճառը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի հասցեին ուղղված վիրավորանքն է, ինչն այդ երկրում քրեականորեն պատժելի է։


01.12.2008 ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ
«Կարծում եմ, որ Իլհամ Ալիեւի հերթական ռազմաշունչ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կարող են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ասպեկտ ունենալ: Ինչ վերաբերում է ներքաղաքականին, ապա այն կարող է կապված լինել համաշխարհային տնտեսության աճող բացասական երեւույթների հետ, որոնք չէին կարող չանդրադառնալ Ադրբեջանի տնտեսության վրա, որի զգալի մասը կազմում է վառելիքա-էներգետիկ համալիրը եւ շինարարական ոլորտը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը:


17.11.2008 ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սուրեն Մովսիսյան
Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և դրա կարևորությունը դարձել են ՀՀ ամենից շատ քննարկվող ոլորտներից մեկը։ Վրաստանի իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցեցին 21-րդ դարում տեղեկատվական պատերազմի, ռեսուրսների և դրանց օգտագործման մեթոդաբանության անհրաժեշտությունը։ Ի՞նչ հետևությունների պետք է հանգի ՀՀ-ն։ Որո՞նք են այն անհրաժեշտ քայլերը, որ ՀՀ-ն պետք է իրականացնի տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։


27.10.2008 ՂԱՐԱԲԱՂԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ YOUTUBE-ՈՎ
Հրավիրում ենք ձեզ առաջիններից մեկը դիտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի մասին պատմող «Պայքար հանուն ազատության» փաստագրական ֆիլմը, որն այժմ տեղակայված է մեր Artsakh Online YouTube Channel-ում։


13.10.2008 ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Էդուարդ Դանիելյան
Հայոց ավելի քան հինգհազարամյա պատմության ճանաչողությունը հայ քաղաքական մտքի սնուցող արմատներից է: Հայոց քաղաքական, հոգևոր-մշակութային, գաղափարական ոլորտները կրում են պատմության կնիքը:


09.10.2008 ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Հայկարամ Նահապետյան
2001թ. ամռանը Անկարայում հիմնվել է Հայկական հետազոտությունների ինստիտուտ կազմակերպությունը: Այն գործում է Թուրքիայի «Եվրասիա» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնին կից:


17.07.2008 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ
Գագիկ Տեր-Հարությունյան
Հայաստանյան լրատվամիջոցներում եւ հասարակական-քաղաքական գործիչների բառապաշարում վերջերս ավելի հաճախ է օգտագործվում «տեղեկատվական հասարակություն» կամ «գիտելիքի հասարակություն» եզրը։


14.07.2008 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Սուրեն Մովսիսյան
Հոդվածում ներկայացնում ենք ադրբեջանական լրատվամիջոցներում առկա տեղեկատվական գործողությունները, որոնք դասակարգվել են ըստ հիմնական ուղղությունների, և որոնց տրվել են պայմանական անվանումներ։


10.07.2008 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՍՓՅՈՒՌՔԻ» ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ
Հայկարամ Նահապետյան
Արտասահմանյան պետություններում աստիճանաբար «արմատակալող» ադրբեջանական համայնքային կազմակերպությունները չեն թաքցնում, որ իրենց հիմնական խնդիրներից է նաև Հայաստանի դեմ քարոզչական ակտիվ աշխատանք իրականացնելը և, ադրբեջանական կողմի բնութագրմամբ, «աշխարհին Ադրբեջանի վերաբերյալ ճշմարտությունը» հասցնելը:


07.07.2008 21-ՐԴ ԴԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ DARPA ԿԵՆՏՐՈՆԸ
Սուրեն Մովսիսյան
Ս.թ. փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը հանձնարարեց կարճ ժամանակում ստեղծել մարտունակ ստորաբաժանում` ԱՄՆ-ի դեմ հաքերային և տեղեկատվական պատերազմ վարող խմբերի հետ պայքարելու համար։ Հատկանշական է, որ այդ հանձնարարականը կյանքի կոչելու արդյունքում հիմնական թիրախներ են հանդիսացել պաշտպանական ենթակառուցվածքների տարրերը՝ կառավարման և հրթիռային կետերը, օդանավակայանները և նավահանգիստները, պետական և մասնավոր կապի համակարգերը։


23.06.2008 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ԼՂՀ-Ն
Գագիկ Տեր-Հարությունյան
Ակնհայտ է, որ ԼՂՀ տեղեկատվական անվտանգության (ՏԱ) հարցերն ունեն իրենց առանձնահատկությունը, եւ տեղեկատվական պատերազմի առումով` հայկական երկրորդ պետությունը գտնվում է ճակատի առաջին գծում։ Միեւնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ԼՂՀ ՏԱ հիմնախնդիրները անհրաժեշտ է դիտարկել ընդհանրապես Հայաստանի ու Հայության ՏԱ համակարգի համատեքստում։


06.06.2008 ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԵԼԻՑԻ ԹԵՄԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԼՄ-ՈՒՄ
Հայկարամ Նահապետյան
Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Մեծ եղեռնի տարելիցը լրատվամիջոցների, վերլուծական տարբեր կառույցների, քաղաքական գործիչների, պետական համակարգի ուշադրության կենտրոնում է: Ուշագրավ է Անկարայի Հայկական հետազոտությունների ինստիտուտի (www.eraren.org) կայքում ապրիլի 21-ին տեղադրված վերլուծականը տարելիցի օրերին ՀՀ-ում և Սփյուռքում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ:


26.05.2008 ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՑԱՆՑԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Գագիկ Տեր-Հարությունյան
Հայության տարբեր հատվածների միջեւ հարաբերությունները քննարկելիս, սովորաբար, հնչեցվում են իրարամերժ մոտեցումներ։ Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչները եւ փորձագետները, որպես կանոն, պնդում են, որ այդ հարաբերությունները պետք է լինեն «Հայաստանակենտրոն», իսկ Հայությունը պետք է համախմբվի Հայրենիքում։ Այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներն արտահայտվում են ավելի զուսպ. նշում են Սփյուռքի առանձնահատկությունները եւ ակնարկում Հայաստանի ներկա, ոչ այնքան բարվոք իրավիճակի մասին։


07.04.2008 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ և ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները (2008թ. փետրվարի 19) բնական հետաքրքրություն են առաջացրել նաև Թուրքիայում, և թուրքական մամուլը բավական մեծ ուշադրություն է հատկացրել հայկական թեմատիկային՝ փորձելով այդ ամենում տեսնել կամ գտնել իր շահը։ Բացի համառոտ տեղեկատվությունից, թուրքական թերթերի էջերում հայտնվում են նաև ծավալուն վերլուծական հոդվածներ, որոնց հեղինակները Թուրքիայում բավական հայտնի լրագրող վերլուծաբաններ են։ Թուրքական մամուլն ակտիվորեն հետևել է ինչպես նախընտրական Հայաստանում կատարվող իրադարձություններին, այնպես էլ հետընտրական զարգացումներին։


25.02.2008 ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Գագիկ Տեր-Հարությունյան
Ներկայիս գլոբալացման գործընթացների առաջնային հատկանիշներից է համաշխարհային տեղեկատվական-հաղորդակցական ընդհանուր դաշտի ձեւավորումը։ Որպես հետեւանք` ազգային-պետական տեղեկատվական դաշտի սահմանների այսպես կոչված «տեխնիկական պաշտպանությունը», չնայած որոշ երկրներում կատարվող փորձերի, կապված է լուրջ բարդությունների հետ։ Այստեղից հետեւում է, որ պետության եւ հանրության լիարժեք տեղեկատվական անվտանգությունը (ՏԱ) կարող է պայմանավորված լինել բացառապես սեփական տեղեկատվական ռեսուրսների (մտավոր, հոգեւոր եւ տեխնիկական) հնարավորություններով եւ այդ ռեսուրսների միջոցով ձեւավորված տեղեկատվական դաշտի համակարգված ներուժով։


18.02.2008 ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐ
Սամվել Մարտիրոսյան
Օգտագործվել են Էքստրեմալ լրագրության կենտրոնի ղեկավար Օլեգ Պանֆիլովի անձնական բլոգում հրապարակված նյութերը (http://oleg-panfilov.livejournal.com)։ Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները չափազանց հետաքրքիր էին իրենց տեղեկատվական բաղադրիչի առումով: Մի կողմից՝ ընտրություններն ինքնին արդեն սովորական չէին, քանզի արտահերթ էին և անցկացվեցին ընդդիմության հետ ընդհարումներից և արտակարգ իրավիճակ մտցնելուց հետո:


29.01.2008 ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Հայկարամ Նահապետյան
Ինտերնետում տարեցտարի ավելանում են ԼՂ թեմային նվիրված՝ հակահայ բովանդակությամբ կայքէջերը, որոնք պատրաստվում են գերազանցապես Ադրբեջանում, ինչպես նաև արտասահմանյան պետություններում բնակվող ադրբեջանական համայնքների կողմից: Ցեղասպանության մերժողականության, ԱՍԱԼԱ-ի գործողությունների, ՀՀ պատմության խեղաթյուրման և հակահայ ուղղվածության այլ թեմաներով կայքէջեր են պատրաստվում նաև Թուրքիայի նախաձեռնությամբ, սակայն ներկա պահի դրությամբ Բաքուն իր ակտիվությամբ գերազանցում է «ավագ եղբորը»:


29.01.2008 ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԵԺԱՑՆՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանում շարունակում են ակտիվացնել ինտերնետի օգտագործմամբ վարվող տեղեկատվական պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Վերջերս ադրբեջանցիները հայերեն նոր տեղեկատվական կայք են գործարկել։ Թշնամու լեզվով ցանցային հաղորդումներն, իհարկե, ազդեցություն գործում են, սակայն ծախսված ֆինանսական միջոցներն ու օգտագործված մարդկային ռեսուրսները տվյալ պարագայում չեն արդարացվում։ Այսօր, սակայն, օգտագործում են նաև առավել քողարկված բնույթի մեթոդներ, մասնավորապես՝ հայկական դրոշի ներքո ստեղծվում են ինտերնետային կեղծ ռեսուրսներ, որոնք իրականում հսկվում են ադրբեջանցիների կողմից։


13.12.2007 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Միխայիլ Աղաջանյան
Ռազմական մտքի զարգացման արդի փուլը վկայում է ցանկացած երկրի զինանձնակազմի առջև դրված և հեռանկարում հնարավոր խնդիրների լուծման գործում հոգեբանական պատրաստվածության հսկայական նշանակության մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս տեղեկատվական տեխնոլոգիաները հատկապես կարևորվում են ռազմական ընդհանուր ոլորտում և կարող են օգտագործվել ինչպես սեփական զինանձնակազմի հոգեբանական պատրաստվածության, այնպես էլ հակառակորդի կամ հնարավոր թշնամու զինանձնակազմի վրա ազդելու համար...


30.08.2007 ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայկարամ Նահապետյան
Բաքվում ՀՀ և հայկական թեմաների առնչությամբ ապատեղեկատվական աշխատանքն ստացել է հիմնավոր և համակարգված բնույթ, առկա է պետական մոտեցում, երկրում աստիճանաբար ձևավորվում է «տեղեկատվական պետական քաղաքականություն», որի բաղկացուցիչն է Ղարաբաղյան հարցում և ՀՀ-ին առնչվող այլ թեմաներում զանգվածային ապատեղեկատվությունը:


16.04.2007 Ինտերնետային ֆորումները՝ որպես հասարակական գործընթացների ուսումնասիրման մեթոդ և աղբյուր
Թամարա Վարդանյան
Ժամանակակից տեղեկատվական և կապի միջոցների զարգացումը միջանձնային շփման նոր ձևաչափեր և ուշագրավ հնարավորություններ է ստեղծել։ Շնորհիվ այդ զարգացումների ձևավորվել են տեղեկատվության փոխանակման և տարածման վիրտուալ դաշտեր, որոնցում բավական մեծ ակտիվություն են ցուցաբերում հատկապես երիտասարդները։


12.04.2007 Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի մոդել
Մանուկ Հերգնյան
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ կանխատեսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների արտապատվիրման (outsourcing) համաշխարհային շուկայի զգալի աճ $130 մլրդ-ից մինչև $185 մլրդ 2010թ.: Պատվերների հիմնական հոսքը լինելու է զարգացած երկրներից դեպի զարգացող երկրներ:


29.03.2007 Հակահայկականության դրսևորումները վրացական մամուլում
Թամարա Վարդանյան
Հայ-վրացական ներկա միջէթնիկ հարաբերություններում որոշակի անվստահության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում հայ հասարակական-քաղաքական շրջանակներում։ Անզեն աչքով էլ արդեն նկատելի է անբարյացակամ (երբեմն՝ անթաքույց թշնամական) վերաբերմունքը Վրաստանի քաղաքացի էթնիկ հայերի նկատմամբ, ինչը չի կարող անտարբեր թողնել ՀՀ քաղաքական ընտրանուն և հասարակական ակտիվ շրջանակներին։ Կարելի է անվերջ խոսել տարածաշրջանի երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների դարավոր բարեկամության մասին՝ հղելով հատկապես 11-12-րդ դդ. հայ-վրացական զինակցության փայլուն օրինակներին։


15.03.2007 Տեղեկատվական անվտանգության խնդիրների շուրջ
Գագիկ Հարությունյան
Ազգային անվտանգություն (ԱԱ) հասկացության հենքում դրված է «փոխկապվածության սկզբունքը», համաձայն որի՝ ԱԱ համակարգի հուսալիությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են հայեցակարգային դրույթներում և դրանց հիման վրա ձևավորված ԱԱ համակարգում ներդաշնակորեն ներկայացված պետության ու ազգի կենսագործունեության բոլոր ոլորտների անվտանգության խնդիրները:


25.09.2006 Պատերազմի տեղեկատվական ենթատեքստը
Գագիկ Տերտերյան
Տեղեկատվական գործողությունների դերը Մերձավոր և Միջին Արևելքում (ՄՄԱ) ընթացող զարգացումներում դժվար է գերագնահատել։ Համաձայն Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Մերձավոր Արևելքի ծրագրի ղեկավար Ջոն Ալտերմանի` ս.թ. հուլիս-օգոստոս ամիսներին բռնկված պատերազմի գլխավոր զենքը տեղեկատվությունը, քարոզչությունը և քաղաքական տեխնոլոգիաներն են:


23.03.2006 «Ուղեղային» կենտրոնների մասին
Գագիկ Տեր-Հարությունյան
Տեղեկատվական դաշտում հաճախ են հոլովվում «մտքերի ֆաբրիկա», «վերլուծական» կամ «ուղեղային» կենտրոն (ՈւԿ) հասկացությունները։ Հաճախ որպես ՈւԿ ընկալվում են զուտ քաղաքական կամ տնտեսական վերլուծությամբ զբաղվող կառույցները։ Մինչդեռ իրականում ՈւԿ-ներն ուսումնասիրում և լուծումներ են առաջարկում մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` սկսած կենցաղային մանր թվացող հարցերից, վերջացրած աերոկոսմիկ հետազոտություններով և գլոբալ ռազմավարության հայեցակարգերի մշակումով։


16.01.2006 Հոգեբանական զենքի ստեղծման քերականական սկզբունքները արտաքին քաղաքական դիսկուրսում
Լեվոն Ղազարյան
«Հոգեբանական» կամ «տեղեկատվական» պատերազմի (ավելի պարզ՝ հատուկ քարոզչության) խնդիրներին XX դարում առավել մեծ ուշադրություն նվիրվեց։ Հոգեբանական գործողություններն ընդգրկվեցին զինվորական կանոնադրություններում։ Սակայն սեմիոտիկ մանիպուլյացիաների նորաձև մեթոդիկաների ստվերում մնացին այն երևույթի լեզվաբանական նշանակության ու արտաքին քաղաքական իմաստի վերաբերյալ հարցերը, որն ինչ-որ չափով անձնապաստանորեն անվանում են «հոգեբանական զենք»։


12.01.2006 Աշխարհը բռնկված է ցանցային պատերազմներով
Ալեքսանդր Դուգին
Ցանցային պատերազմը պատերազմների վարման նոր հայեցակարգ է, որը մշակվել է ԱՄՆ Զինված ուժերի Բարեփոխումների վարչության կողմից: Այս տեսության մշակողները համոզված են, որ մոտ ապագայում եթե այն չփոխարինի պատերազմի ավանդական տեսությանը, ապա էապես ու անշրջելիորեն կփոխի նրան:


15.12.2005 Պետության տեղեկատվական քաղաքականության խնդրահարույց ասպեկտների շուրջ
Արման Սաղաթելյան
Մեր իրականության առանձնահատկություններից մեկն այն է, որ աշխարհաքաղաքականության բոլոր սուբյեկտները գործնականում պայքարում են մեկը մյուսի դեմ, սակայն ոչ այդ բառի ավանդական իմաստով, այլ նոր տեխնոլոգիաների միջոցով։ Դրանց թվում առանձնահատուկ ուշադրության են արժանի հասարակական գիտակցության ձևավորման կամ վերափոխման (ճշտման) տեխնոլոգիաները։ Խորհրդային Միության փլուզումը, իրադարձությունները Վրաստանում և Ուկրաինայում նման տեխնոլոգիաների կիրառման ցայտուն օրինակներն են, որոնց մասին վերջին ժամանակներս բավական շատ վերլուծական և այլ կարգի հրապարակումներ են եղել։


02.09.2005 Տեղեկատվական անվտանգության որոշ խնդիրների շուրջ
Գագիկ Հարությունյան
Համաձայն ժամանակակից պատկերացումների, ազգային անվտանգություն (ԱԱ) հասկացությունը ներկայացնում է երեք բաղադրամասերի` ռազմաքաղաքական անվտանգության, սոցիալ-տնտեսական անվտանգության և տեղեկատվական անվտանգության ամբողջություն։


Վերլուծություններ 1 - 283 -ը 283-ից
Սկիզբ | Նախորդ | 1 | Հաջորդ | Վերջ | По стр.