• am
  • ru
  • en
Версия для печати
23.03.2011

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ Է ՍՏԵՂԾԵԼ

   

Իսրայելը կամավորականների զորակոչ է հայտարարել բլոգերների ինքնատիպ բանակում, որը պետք է հակասիոնիզմի դեմ պայքարի ինտերնետ մարտադաշտեր դուրս գա։ Նախագիծը ղեկավարում է Իսրայելի Ներգաղթի նախարարությունը։

Համաձայն նախարարության հրապարակած հայտարարության՝ որևէ օտար լեզվի տիրապետող իսրայելցիները հրավիրվում են ներկայացնելու Իսրայելը հակասիոնիստական բլոգներում անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով։ Հետաքրքրություն են ներկայացնում նաև այն բլոգերները, որոնք գրում են ռուսերեն և պորտուգալերեն։

«Պատերազմի ընթացքում մենք ընդհանուր գործում մեր ավանդը ներդնելու միջոց էինք փնտրում,- պարզաբանել է նախարարության ղեկավար Էրեց Հալֆոնը։- Մենք դիմել ենք հսկայական թվով մարդկանց, որոնք տիրապետում են երկրորդ լեզվի»։

Ինչպես տեղեկացնում է Haaretz-ը, ծրագրին մասնակցելու համար գրանցված առաջին կամավորականը դարձել է Սանդրին Պիտուսին, որն ապրում է Գազայի հատվածից հինգ կիլոմետր հեռու։ «Ես նախագծի մասին լսեցի ռադիոյով և որոշեցի միանալ դրան, որովհետև ես ապրում եմ հակամարտության հենց մեջտեղում»,- իր խանդավառությունն այսպես է բացատրել նա։ Ծրագրի հայտարարումից կես ժամ անց դրան մասնակցելու ցանկություն է հայտնել հինգ կամավորական։

Անհրաժեշտ է նշել, որ Իսրայելն արդեն ունի ինտերնետում տեղեկատվական պատերազմների փորձ։ Անցած տարեսկզբին հոլոքոստի Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրը գործարկեց իր կայքէջի արաբական տարբերակը՝ դիմակայելու համար հոլոքոստի մերժմանն արաբական և մուսուլմանական աշխարհում։ Կայքում զետեղված են նացիստական չարագործությունները պատկերող լուսանկարներ և ողջ մնացածների վկայությունների տեսագրություններ։

Բացի այդ, Իսրայելի մերձավոր դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, անցած տարվա նոյեմբերին համանման ինտերնետ-ստորաբաժանում է կազմակերպել։ «Թվային արտաքին կապերի թիմը» կոչված է ինտերնետում դիմակայելու հակաամերիկյան ապատեղեկատվությանն արտասահմանում։ Նրա խնդիրների մեջ է մտնում ներկա լինել ինտերնետում՝ չաթերում, տարածված ինտերնետ-կայքերում ու բլոգներում, և պատմել ամերիկյան քաղաքականության մասին, ուղղել թույլ տրվող սխալները, ինչպես նաև մարդկանց մատնանշել «իսկական փաստաթղթերի» տեղը։


դեպի ետ