
ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Հայաստանում համացանցի ներթափանցումը շարունակում է աճել, սակայն աճի տեմպերը նվազել էին, իսկ շարժական կապում նկատվել են տնտեսական խնդիրներ։
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. եզրափակիչ տվյալների1.
• Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը (այդ թվում` շարժական 3G և 2G) 2016թ. կազմել է 2411519, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 9.6%-ով:
• Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը (ներառյալ՝ շարժական 3G) 2016թ. կազմել է 1911089, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների թվաքանակի աճ 26%-ով։
2016-ը հեղափոխական 2009-2010 թվականներից հետո ցույց է տվել լայնաշերտ ինտերնետի ամենակտրուկ աճը Հայաստանում․ աճը կազմել է մոտ 400 հազար բաժանորդ։ Ստորև բերված է լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների թվաքանակի 2008-2016թթ. աճի դինամիկան (տե՛ս Նկար 1)2.
Սակայն, եթե դիտարկենք ինտերնետ կապ մատակարարողների, բջջային օպերատորների տվյալները, ապա հասկանալի է դառնում, որ բջջային կապի շուկայում երկրորդ տարին է՝ իրավիճակը բարդ է, աճի մասին խոսել չի կարելի, հակառակը, ինչ-որ առումով նկատվում է անկում։ Շարժական կապը չի դիմանում ներշուկայական մրցակցությանը և ճնշմանը ինտերնետային մեսենջերների շփման ոլորտում։ Որպես հետևանք երեք բջջային օպերատորներն էլ ունեն ֆինանսական անկում (տե՛ս Նկար 2)3.
Ստորև բերենք հիմնական ցուցանիշները, որոնք վերաբերում են 2016թ. տարեկան ցուցանիշներին։ Բոլոր տվյալները վերցված են կազմակերպությունների պաշտոնական հաշվետվություններից, որոնք հրապարակվում են եռամսյակը մեկ և տեղադրվում կազմակերպությունների կայքերում (տվյալները վերցված են 2017թ. առաջին կիսամյակից։ Աճը փակագծերում համեմատվում է 2016 թվականի երկրորդ եռամսյակի տվյալների հետ).
Բջջային կապի բաժանորդագրություններ
Բջջային կապի ընդհանուր բաժանորդների թիվը կազմել է 3 401 419 - բացասական աճը 2014թ. համեմատ կազմել է 32 977։
Բաշխումն ըստ օպերատորների․
• Vivacell - 2 074 429 (-9 733)
• Beeline - 876 360 (+12 798)
• Ucom (former Orange) - 450 630 (-36 042)
Ինտերնետի սպառում. հիմնական տվյալներ
• Լայնաշերտ կապի բաժանորդագրություններ. 261 784 (+15 395)
• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ» (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). 231 698 (- 25 912)
• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով). 1 661 946 (+39 229)
Ընդհանուր շարժական ինտերնետի բաժանորդագրություններ. 2 155 428 (+28712)
Տվյալներն ըստ մատակարարների․
Armentel -
• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ» (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). - 143 035 (տվյալները՝ 2016թ. չորրորդ եռամսյակ) (+1 198)
• Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ. 58 582 (+15 938)
• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով). 346 850 (+8 955)
Vivacell -
• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). 58 582 (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակ) (- 9 649)
• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով). 1 260 872 (+201 794)
Ucom -
• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). - 91 142 77 954 (տվյալները՝ 2017թ. մարտի 31-ի, ներառում են նաև Interactive կազմակերպության բաժանորդներին, որոնք միավորվել են) (+8 062)
• Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ․ 124 664 (+3 841)
• Բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվողները․ 271 973 (+7000)
Rostelecom -
• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ․ - 40 625 (+5 481)
Փաստացի, ինտերնետ ծառայությունների տեսանկյունից նկատվում է ակտիվ աճ, մյուս կողմից՝ շարժական կապի ոլորտում, հակառակը, անկում է արձանագրվում։ Հաշվի առնելով, որ հիմնական դերակատարները երկու ոլորտն էլ ներկայացնում են, ուստի շարժական կապի ճգնաժամը կարող է նաև հարվածել ինտերնետ կապի զարգացմանը։
1 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության հաշվետվություն, http://psrc.am/images/docs/reports/Report_2016.pdf
2 Նույն տեղում։
3 Ինչպես է նվազել բջջային կապի 3 օպերատորների հասույթը 2017թ. առաջին եռամսյակում (գծապատկեր), http://b4b.am/archives/new
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]