
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ։
Տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներն օրեցօր դառնում են ավելի վտանգավոր և հանդես են գալիս որպես ազգային մակարդակի սպառնալիքներ։ Ոլորտի բարդ խնդիրներից մեկն այն է, որ դրանք անընդհատ ձևափոխման մեջ են գտնվում, մարտահրավերներն ավելի արագ են զարգանում, քան դրանց ուղղված կանխարգելիչ գործողությունները։ Ավելին, տեղեկատվական անվտանգության խնդիրներն արդեն անմիջական կապ են ունենում կրիտիկական ենթակառուցվածքների հետ, և դրանք կարող են հանգեցնել երևույթների, որոնք կարող են դիտվել որպես ազգային մակարդակի անվտանգության սպառնալիքներ։ Խոսքն ինչպես զանգվածային խուճապ հրահրելու հնարավորությունների, ընտրական և այլ տիպի քաղաքական ու հասարակական գործընթացների վրա ներազդեցության հնարավորությունների, այնպես էլ գործարանների, էներգահամակարգերի, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին է։
Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության համակարգը. Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական անվտանգության խնդիրները կարելի է բաժանել երկու մասի` տեխնիկական, որն աշխարհի շատ երկրներում ընդունված է կոչել կիբեռանվտանգություն, և բովանդակային, որը քարոզչական, հակաքարոզչական, զանգվածային լրագրության, տեղեկատվական հոսքերի հետ կապված խնդիրների հետ է կապված։ Այս խնդիրները նկարագրվում են Հայաստանի Հանրապետության Տեղեկատվական անվտանգության հայեցակարգում։
2011-ից տեղեկատվական անվտանգության տեխնիկական բաղադրիչի համակարգողը Ազգային անվտանգության ծառայությունն է։ Բովանդակային հատվածով տեղեկատվական անվտանգության գործառույթները բաշխված են մի շարք կառույցների միջև, բազմաթիվ գործառույթներ իրականացնում են պաշտպանության նախարարությունը, արտգործնախարարությունը և այլն։ Համակարգող դեր ունի ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Բացի այդ, գոյություն ունի ոլորտային մոտեցում։ Խոսքը բանկային ոլորտի մասին է։ Այստեղ 2013թ. ընդունվել է որոշում Կենտրոնական բանկի խորհրդի «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգի» մասին, որը նախատեսում է անցում բանկային համակարգի տեղեկատվական անվտանգության ստանդարտներին։ 2015թ. ստեղծվեց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ (576 KB)
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]